"Լուրջ, համարձակ տղամարդ ու քաղաքական գործիչ է"
Շնորհավորանք Բակո Սահակյանին
07 Սեպ 2012  

Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը

Ընդամենը հինգ օր առաջ ողջ հայությունը նշում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հոբելյանը, իսկ արդեն այսօր` սեպտեմբերի 7-ին տեղի կունենա երկրորդ անգամ երկրորդ հայկական պետության նախագահի պաշտոնում ընտրված Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը: Այս օրերին, երբ Ադրբեջանա-հունգարական "դու ինձ մարդասպան, ես քեզ` երեք միլիարդ" պայմանական անունով զազրելի գործարքից ցնցված է ոչ միայն հայությունը, այլև` խիղճ, բարոյականություն ու պատիվ ունեցող ցանկացած մեկը աշխարհում, բոլորի հայացքները բնականորեն սևեռվել են Ղարաբաղի վրա: Այսուհետ աշխարհին էլ ավելի ընկալելի է դառնում մի բան, որում մենք համոզված էին շատ վաղուց. "Ղարաբաղն այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ոչ միայն այն պատճառով, որ չի ուզում, այլ նաև այն պարզ պատճառով, որ չի կարող": 

Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական ցանկացած գործընթաց չափազանց մեծ նշանակություն է ստանում: Այդ ցուցիչով, Ղարաբաղն առաջ է անցել տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներից, և վերջին նախագահական ընտրություններ էլ, որում հաղթեց Բակո Սահակյանը, դրա վառ ապացույցն էին: 

Բնական է, որ այս բոլոր զարգացումները չեն կարող չլինել Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սևեռուն ուշադրության ներքո: Մարդու, ում ավանդը հսկայական է հայոց երկու անկախ պետությունների կայացման գործում: 

Մենք հետևելու ենք ԼՂՀ ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությանը և մեր կայքի այցելուներին կտեղեկացնենք հետագա իրադարձություններին:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: