12.01.2006. Պահանջվում է ամենօրյա հետեվողական աշխատանք
22.06.2007. Նշվեց ՀՀ ոստիկանության զորքերի օրը
15 Սեպ 2011  
15.09.2011  |  14:00   |   Թերթեր և ամսագրեր

30.01.2007. Բանակ, որը հպարտություն է ներշնչում

"Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը". հունվարի 27–ին այս արտահայտությունը բազմիցս հնչեց ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ երկրի նախագահի հրամանագրով մեդալներով ու շքանշաններով պարգեւատրված հայոց բանակի մի խումբ սպաներ իրենց պարգեւն ստացան Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Բանակաշինության գործում մատուցած մի շարք ծառայությունները, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախությունն ու արիությունը գնահատվում է եւ ժողովրդի, եւ երկրի իշխանությունների կողմից։ Եվ ազգային բանակի 15–րդ տարեդարձը պատեհ առիթ էր խրախուսելու նրա նվիրյալներին եւ շնորհավորելու տոնի առթիվ։ 

"Այս օրը համաժողովրդական տոն է,–ասաց Ռ. Քոչարյանը՝ պարգեւները հանդիսավորությամբ հասցեատերերին հանձնելուց հետո։ –Բանակն այն կառույցն է, որը հպարտություն է ներշնչում ողջ հայությանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, վայելում է ժողովրդի հարգանքն ու վստահությունը։ Եվ դուք արդարացնում եք այդ վստահությունը՝ պահպանելով երկրի խաղաղությունը"։

Ներկաներից յուրաքանչյուրի համար այդ խաղաղությունը պահպանելը ոչ միայն աշխատանք է, այլեւ՝ պատիվ, ավելին՝ կոչում։ Եվ իրավացի էր երկրի նախագահը՝ այս տոնը համարելով նաեւ յուրաքանչյուրի անձնական տոնը։

"Ձեզանից շատերի հետ մենք առիթ ենք ունեցել հանդիպելու, շփվելու լրիվ այլ կարգավիճակներում, լրիվ այլ պայմաններում, այլ իրավիճակներում։ Եվ չնայած տարիները դաժան էին, բայց հերոսական էջեր են մեր ժողովրդի եւ մեր երկրի պատմության մեջ։ Կարծում եմ՝ բոլորս հպարտությամբ ենք հիշում այդ տարիները եւ մեր միասնական ջանքերով ունեցած հաղթանակը։

Ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ հայկական պետականության ձեւավորումը սկիզբ է առել հայոց բանակի ձեւավորմամբ,–շարունակեց խոսքը Ռ. Քոչարյանը՝ հիշելով երկրի կայացման այն դժվարին ժամանակները։ –Այդ պայմանները մեզ պարտադրված էին, բայց դա մեր ժողովրդի ճակատագիրն է, եւ մենք պատասխանատու ենք այդ ամենի համար։ Այսօր պետության կայուն զարգացումը ուղղակիորեն կախված է բանակի վիճակից, նրա մարտունակությունից։ Իսկ բանակի մարտունակությունն առաջին հերթին զինվորի ոգին եւ ֆիզիկական պատրաստվածությունն է, ժամանակակից սպառազինությունն է եւ այդ ժամանակակից, արդիական սպառազինությունը տիրապետելու հմտությունները"։

Այդ ամենի ապահովումը համարելով ինչպես զինված ուժերի գեներալների ու սպաների պարտականությունը, այնպես էլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարոյական պարտքը՝ ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց այդ պարտականությունը պատվով կատարողներին, բանակի ողջ անձնակազմին՝ հայրենիքին ազգանվեր ծառայելու եւ երկրի կայուն զարգացման գործում իրենց կարեւոր լուման ունենալու համար։

Իրենց արիության հավաստիացումը հանդիսացող մեդալներով ու շքանշաններով պարգեւատրված հայոց բանակի սպաները լի էին այնքան թանկ գնով ձեռք բերած հաղթանակն ու երկրի խաղաղությունը այսուհետեւ եւս պահպանելու վճռականությամբ։ Նրանցից մեկի՝ "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2–րդ աստիճանի մեդալի արժանացած գնդապետ Վահան Արսենյանի խոսքը հնչեց ինչպես երդում.

"Մենք ոչ մեկի հանդեպ թշնամանք, հակակրանք, ատելություն չունենք։ Բայց վայ էն ժողովրդին, ով կփորձի հայ ազգին վատություն անել։ Մենք զենք կվերցնենք նրանց դեմ։ Եվ հավաստիացնում եմ Ձեզ, մեծարգո նախագահ, որ հայրենիքը հուսալի ձեռքերում է, եւ ոչ մի թիզ հող ոչ մեկի չենք զիջի"։

Անուշ ՍԱՄՎԵԼՅԱՆ
hhress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: