83-րդը հայրենիքում
Այց կառուցվող պողոտա
12 Հոկ 2011  

Բանակցություններ և համատեղ հայտարարություն

2005 թվականի հոկտեմբերի 6-ից 8-ը  Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լատվիայի Հանրապետության նախագահ տկն Վայրա Վիկե-Ֆրեյբերգան ամուսնու` Իմանթս Ֆրեբերգայի հետ:

Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, մշակույթի նախարարները, պաշտոնատար այլ անձինք, շուրջ 50 գործարարներ: Այցի հիմնական նպատակն էր խթանել միջպետական կապերի զարգացումը, խորացնել համագործակցությունը, նախանշել տնտեսական փոխգործակցության առաջնային ուղղությունները: ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի առանձնազրույցը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտորը, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ հարցերի վերաբերյալ:

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-լատվիական բանակցություններն` ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները: Նախագահ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի համար ուսանելի կարող է լինել հիպոթեքային շուկայի զարգացման, գյուղատնտեսությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, ապահովագրության, կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների Լատվիայի փորձը:

Երկկողմ բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հայաստանի եւ Լատվիայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն, ստորագրվել են նաեւ համաձայնագրեր երկու երկրների կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության, մաքսային հարցերում փոխադարձ օնության մասին: Ստորագրվել է նաեւ միջգերատեսչական փաստաթուղթ մշակույթի բնագավառում համագործակցության մասին:

Պաշտոնական այցի ընթացքում Լատվիայի նախագահը հանդիպել է Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ: Երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-լատվիական բիզնես ֆորումի փակումը:

Նախագահ Ֆրեյբերգայի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Լատվիայի նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան այցելել է անձարան եւ Մայր տաճար: Նա եղել է նաեւ Կոնյակի գործարանում, Մարտիրոս Սարյանի այգում, դիտել հայ գեղանկարիչների աշխատանքները: 

Հոկտեմբերի 8-ին Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հայաստանից:

***

Ստորև ներկայացնում ենք նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: