Հայ-ռուսական զորավարժություններն ավարտվեցին
29.01.2008. Ազգային բանակը կայացած է
09 Սեպ 2011  
09.09.2011  |  10:57   |   Թերթեր և ամսագրեր

Բանակի բարձր մարտունակության գաղտնիքը

Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 9-12-ը պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց մի շարք սահմանային զորամասեր: 
 
Այցի նպատակը, երկրի պաշտպանության առումով, բնականաբար, առանձնահատուկ նշանակություն ունեցող այդ զորամասերի մարտական եւ տեխնիկական պատրաստվածությանը, ուսումնական ծրագրերի կատարմանը անձնակազմի սոցիալական պայմաններին ավելի մոտիկից ծանոթանալն էր: Ով ծանոթ է Ռոբերտ Քոչարյանի աշխատաոճին, գիտի՝ "մոտիկից ծանոթանալ" արտահայտությունը տվյալ դեպքում պետք է բառացի ընկալել:

Երկրի ղեկավարն ու պաշտպանության նախարարը եղան զորավարժարաններում, հետեւեցին պարապմունքների ընթացքին: Եւ լիովին կարելի է պատկերացնել զորավարժարանի ուսումնական տեղամասերից մեկում ինքնաձիգը քանդել-հավաքելու վարժությունը կատարող նորակոչիկ զինվորի բնական հուզմունքը, լարվածությունն ու դրան զուգահեռ՝ աչքի ընկնելու ցանկությունը: 

Պարապմունքներին հետեւելուց բացի, Ռոբերտ Քոչարյանը զրուցեց սպաների ու զինվորների հետ, հետաքրքրվեց նրանց մարտական պատրաստվածության վիճակով՝ կենտրոնանալով նաեւ սոցիալական խնդիրների վրա: Նախագահը եղավ զինվորական ճաշարաններում, բուժկետերում ու ակումբներում, ծանոթացավ զինծառայողների կենցաղային պայմաններին: Բանակում մանրուքներ չկան: Ու մանավանդ սահմանային զորամասերում ամեն ինչ պետք է լինի տեղը տեղին: 

Մեր, ընդհանուր առմամբ երիտասարդ բանակի առանձնահատկություններից մեկն էլ անընդհատ շինարարությունն է: Եւ այս այցելության ընթացքում նախագահ Ռ.Քոչարյանն ու պաշտպանության նախարար Ս.Սարգսյանը ներկա եղան զորանոցային նոր համալիրի բացմանը: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը, հարկավ, տրվեց նախագահին: 

Յուրաքանչյուր զորամաս ունի իր մարտական ուղին, իսկ սահմանային ստորաբաժանումների համար այն տակավին շարունակվում է: Սեփական Հայրենիքին ու ժողովրդին նվիրված այդ փառքի ճանապարհին եղել են թանկ կորուստներ: Ազատամարտի բովով անցած գլխավոր հրամանատարը սպաների ուղեկցությամբ ծաղիկներ դրեց զոհված մարտիկների հուշարձանին ու իր հարգանքի տուրքը մատուցեց նրանց անմար հիշատակին: 

Երկրի ղեկավարն այցելեց նաեւ սահմանային հենակետեր, ավելի պարզ ասած` առաջին գիծ, որտեղ ծանոթացավ դիրքային շինարարական աշխատանքների ու սահմանների պահպանման վիճակին: Չորսօրյա այցի ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծանոթացավ նաեւ սահմանային հերթապահություն կատարող մի շարք զորամասերի կատարողական կարգապահության մակարդակին, սպաների ու զինվորների մարտական, տակտիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածության վիճակին, զինվորների, սպաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմաններին: 

Այցի արդյունքներն ամփոփելով, նախագահը գոհունակություն հայտնեց: Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ նշեց, որ ձեռք բերած արդյունքներով բավարարվել չի կարելի, քանզի բանակի բարձր մարտունակության գաղտնիքը նրա շարունակական զարգացման ու կատարելագործման մեջ է: Հարկավ: Գոնե մեր դեպքում կյանքով ապացուցված է հայտնի բանաձեւի ճշմարտացիությունը` "Խաղաղությո՞ւն ես ուզում, միշտ պատրաստ եղիր պատերազմի": 

Մենք ամենից շատ ենք խաղաղություն ուզում:

www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: