10.11.2006. ՀՀ Նախագահը մեդալներ է հանձնել տեղական ինքնակառավարման մի
07.11.2005. Ռոբերտ Քոչարյանը պետական այցով կմեկնի Հունաստան
11 Նոյ 2011  
11.11.2011  |  12:58   |   Թերթեր և ամսագրեր

Բարեկամ Հունաստանը Հայաստանի կողքին է լինելու

Երեկ Հայաստանի պատվիրակությունը նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գլխավորությամբ եռօրյա պետական այցով ժամանեց Հունաստանի մայրաքաղաք։ Սա Ռոբերտ Քոչարյանի երկրորդ այցն է Հունաստան։ Առաջինը տեղի էր ունեցել պաշտոնավարման առաջին ժամկետում՝ 2000 թվականին, Հունաստանի, այսպես կոչված, նախկին իշխանությունների օրոք։
   Հիմա, երբ երկիրը մոտ 20 տարի անընդմեջ կառավարած վարչակազմն ընտրություններում տանուլ տալով, իշխանությունը փոխանցել է աջ-կենտրոնամետ ուժերին, Հայաստանը ոչ միայն հայ-հունական ավանդաբար ջերմ եւ բարեկամական հարաբերությունները նոր բաղադրիչներով համալրելու, այլեւ նախկին կապերը վերահաստատելու եւ ամրագրելու խնդիր ունի։ 
   Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ այցը անկասկած կարեւոր է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ մշակութային համագործակցության նոր որակ արձանագրելու առումով։ 
   Եւ դատելով ժամանումից գրեթե անմիջապես հետո Հունաստանի նախագահի նստավայրում նախ նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ Ռ.Քոչարյանի առանձնազրույցից, ապա նաեւ ընդլայնված կազմով հանդիպման արդյունքների վերաբերյալ նախագահների գնահատականներից, բարձր մակարդակի բանակցությունների այս ռաունդն իր արդյունավետությամբ նախորդին չի զիջում։ Հատկապես նկատի ունենալով Հայաստանի անկեղծ մղումը առաջանցիկ տեմպերով ինտեգրվելու եվրոպական արժեքներին, եւ Հունաստանի, որպես բարեկամ երկրի, պատրաստակամությունը՝ ըստ ամենայնի աջակցելու մեզ այդ գործընթացում։
   Բանակցություններից հետո հանդես գալով կարճատեւ ասուլիսով, նախագահները հավաստեցին երկու երկրների շահագրգռությունը՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները «բոլոր ուղղություններով եւ բոլոր բնագավառներում»։ Մանավանդ ինչպես իր հայտարարությամբ փաստեց Հունաստանի նախագահը. «Հունաստանը Հայաստանում իրականացրած ներդրումների ծավալով առաջին վեց երկրների շարքում է, այդ ներուժը ավելանալու տեղ ունի»։
   Ինչ վերաբերում է համագործակցության ռազմական բաղադրիչին, ապա այստեղ եւս որոշակի առաջընթաց կա։ Մասնավորապես «շատ հայ սպաներ ավարտել են Հունաստանի ռազմական ակադեմիան» եւ այդ ընթացքում սովորել են հունարեն։ Զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը, Կարոլոս Պապուլիասի գնահատմամբ, «շատ տպավորիչ է»։ Այս ամենին ի լրումն՝ «Հունաստանը միշտ աջակցում է Հայաստանին եւ կանգնած է նրա կողքին Եվրամիություն տանող ճանապարհին»։ Եւ վերջապես. «Հունաստանը, ինչպեսեւ Հայաստանն ունի մի բարդ հարեւան՝ ի դեմս Թուրքիայի։ Կարծում եմ՝ Հայաստանը այն երկիրն է, որը լավ է հասկանում բուն թուրքական հարաբերություններում առկա խնդիրները»։
   Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին նախ շնորհակալություն հայտնեց հյուրընկալ երկրին ջերմ ընդունելության համար, ապա արձանագրեց. «Մենք Հունաստանը դիտում ենք իբրեւ բարեկամ երկիր եւ, մեր հարաբերությունները փորձում ենք կառուցել հենց այդ համատեքստում։ Մեր քաղաքական շփումները սիստեմատիկ բնույթ են կրում, եւ հարաբերությունների մակարդակը գոհացուցիչ է։ Հուսով ենք՝ այս այցը կնպաստի նոր թիմի հետ անհրաժեշտ կապերի ձեւավորմանը, եւ այդ ավանդույթը կշարունակվի»։
   Ռ.Քոչարյանը նաեւ ասաց. «Մենք շնորհակալ ենք Հունաստանի ղեկավարությանը աջակցության ծրագրերի համար, որ իրականացվում են Հայաստանում։ Եւ իրականացվում են հաջողությամբ»։
   Նախագահների հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ իրավիճակը Բալկաններում եւ կովկասյան տարածաշրջանում։ Մտքերի փոխանակության տրամաբանությունը, Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, լավատեսություն է ներշնչում. «Ակտիվացնելով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, մենք կարող ենք շատ բան ավելացնել հարաբերությունների ծավալի առումով, որ այսօր ձեւավորվել են»։
   Պատվիրակության պաշտոնական հանդիպումների երեկվա օրն ավելի քան հագեցած էր։ Նախագահականից Ռոբերտ Քոչարյանն ուղեւորվեց վարչապետի նստավայր, որտեղ հանդիպեց կառավարության ղեկավար Կոստաս Կարամանլիսի հետ։ Աթենքի խորհրդարանում հանդիպում ունեցավ խորհրդարանի նախագահ տիկին Աննա Փսարուդա Բենակիի հետ։ Սրան հաջորդեց ընդդիմադիր «Պասոկ» կուսակցության առաջնորդ Գիորգիոս Պապանդրեոյի հետ հանդիպումը, որին նախագահը չէր մասնակցում։ Այս գործառույթը նրա փոխարեն ստանձնել էր արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ 
   Երեկվա օրը եզրափակվեց Աթենքի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում քաղաքապետ Դորա Բակոյանը «բացառիկ ուրախությամբ» ՀՀ նախագահին պարգեւատրեց Աթենքի պատվո ոսկե մեդալով։ Եւ ոչ պակաս ընդգծված ջերմ խոսքեր ասաց հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եղբայրության, ընդհանուր պատմական եւ մշակութային հատվածների մասին։ Նաեւ նկատեց այն ողբերգական էջը, երբ 20-րդ դարում պատուհասած ցեղասպանությունները ավելի մերձեցնում են մեր երկու ժողովուրդներին։ 
   Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ասում են, պարտքի տակ չմնաց։ Աթենքի եւ Երեւանի միջեւ ձեւավորված գործընկերությունն ընդգծելով, նախագահը չհապաղեց արձանագրել երկու քաղաքների բնակչության հոգեկերտվածքի ընդհանրությունները։ Առաջին հերթին՝ ընտանիքի նկատմամբ հատուկ վերաբերմունքի տեսանկյունից։ Եւ գոհունակությամբ նկատեց, որ «Արմենիա» անունն իր տեղն է գտել Աթենքի քարտեզի վրա, եւ Երեւանում նույնպես կա Աթենքի փողոց, որից անձամբ ես աշխատանքի բերումով հաճախ եմ օգտվում»։ Վերջում նախագահը Աթենքի քաղաքապետին հրավիրեց Երեւան՝ առաջարկելով վերականգնել հավասարակշռությունը։ Քանզի ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, արդեն երկրորդ անգամ է այցելում Աթենք, իսկ տիկին Բակոյանը Երեւանում դեռ չի եղել։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ, Աթենք
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: