Կանանց դերակատարությունն ավելացնելու նպատակով
Համակերպում կամ էվոլուցիա
25 Փետ 2012  

Բարեկամության տարեգրություն

2002 թվականի այս օրը` փետրվարի 25-ին , Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ էր հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակին: Այս փաստը լավ առիթ է, երկու երկրների և երկու ժողովուրդների բարեկամության տարեգրությունը վերհիշելու: Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում ինչպես երկրորդ նախագահի բուն ուղերձը, այնպես էլ երկու երկրների նախագահների այցերի պատմությունը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Ֆրանսիա, 25 հունիս-02 հուլիս, 2000թ.

ԱՄՆ-ից վերադառնալիս Փարիզում Հայաստանի Նախագահը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, վարչապետ Լիոնել Ժոսպենի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ: Ռ.Քոչարյանը Փարիզում հանդիպել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին եւ նրան հանձնել "Սուրբ Մեսրոպ Մաշտոց" շքանշանը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը 2000թ. դեկտեմբերի 13-ին, Փարիզում մասնակցել են Շարլ Ազնավուրի "Սուրբ Ծնունդը` Հայաստանի երեխաներին" բարեգործական համերգին

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը դեկտեմբերի 12-ին մեկնել են Փարիզ` մասնակցելու դեկտեմբերի 13-ին աշխարահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի "Սուրբ Ծնունդը` Հայաստանի երեխաներին" բարեգործական համերգին:

Համերգից ստացված ողջ հասույթը, որը կկրկնապատկվի Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից, տրամադրվելու է երկրաշարժի գոտու դպրոցաշինությանը:

***
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այցը Ֆրանսիա

2001 թվականի փետրվարի 12-16-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական այցով գտնվում էր Ֆրանսիայում: Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Ժակ Շիրակի, վարչապետ Լիոնել Ժոսպենի հետ, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեի եւ Ազգային Ժողովի նախագահ Ռեյմոն Ֆորնիի հետ:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվին Պետական ճաշ է տրվել Ելիսեյան Պալատում` Ֆրանսիական պետության ղեկավար Ժակ Շիրակի կողմից: 

Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն` Հայաստանի Նախագահի պետական այցի առթիվ:
Ժակ Շիրակը Ռոբերտ Քոչարյանին պարգեւատրել է Պատվո Լեգեոնի Մեծ Խաչի շքանշանով: Հայաստանի նախագահն իր հերթին Ֆրանսիայի նախագահին հաձնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան:

Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբերի, ֆրանսիական գործարար շրջանակի հետ: 

Հայաստանի Նախագահը փետրվարի 13-ին Փարիզի Աստվածամոր տաճարում ներկա է եղել Հայաստանի պետական երգչախմբի հանդիսավոր համերգին` նվիրված Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակին:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Փետրվարի 15-ին, պետական այցի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության Նախագահը այցելել է Լիոն, որտեղ հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Ռեյմոն Բարի, ինչպես նաեւ Լիոնի հայ համայնքի հետ:

***

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Ֆրանսիա

2001թ. մարտի 4-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Փարիզ, ուր նույն օրը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, որին այնուհետեւ հետեւել է եռակողմ հանդիպումը` Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ:

***
 
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը ԱՄՆ եւ Ֆրանսիա

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ԱՄՆ-ից վերադարձին Փարիզում ապրիլի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ:

Հայաստանի նախագահը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման նպատակով ապրիլի 3-6-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ քաղաքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքի մասին:

Աշխատանքային այց Ֆրանսիա

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի  հուլիսի15-ից 18-ը աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում:

Այցի ընթացքում Հայաստանի Նախագահը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, վարչապետ Ժան Պիեռ Ռաֆառենի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեի, Ազգային ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի, Սենատի եւ Ազգային Ժողովի "Ֆրանսիա - Հայաստան" բարեկամության խմբերի անդամների հետ: Ռ. Քոչարյանը Սենատի նախագահ Ք. Պոնսելեին պարգեւատրել է "Մեսրոպ Մաշտոց" շքանշանով` Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի համար:

Ռոբերտ Քեչարյանը հանդիպել է նաեւ էկոնոմիկայի, ֆինանսների ու արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության եւ ծովային հարցերի, տեղական ազատությունների հատուկ լիազորություններով նախարարների հետ: 

Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին, որը տեղակայված է Փարիզի կենտրոնում եւ խորհրդանշում է Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ռոբերտ Քոչարյանի հանդիպումներ է ունեցել նաեւ սփյուռքահայ մեծանուն արվեստագետներ Շառլ Ազնավուրի եւ Ժանսեմի հետ: Ժանսեմը Հայաստանին է նվիրել 400 վիմագրեր:

***
 
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

2004 թվականի ապրիլի 25-ից 27-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում: Ապրիլի 26-ին,  երեկոյան Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի ավելի քան մեկ ժամ տեւած առանձնազրույցը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունները, գնահատել դրանց ներկա իրավիճակը: 
Հարցերի երկրորդ խումբը, որին անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանն ու Ժակ Շիրակը, վերաբերել Է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանի նախագահը ներկայացրել Է ներկա իրավիճակը, հայկական կողմի մոտեցումները:

Ֆրանսիայի մայրաքաղաքում Ռոբերտ Քոչարյանը եւ տիկին Բելլա Քոչարյանը ներկա են գտնվել նաեւ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրի բարեգործական համերգին, որի ողջ հասույթը տրամադրվելու է "Ազնավուրը` Հայաստանին" հիմնադրամին:

***

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն 2005 թվականի ապրիլի 20-ից 23-ը աշխատանքային այցով գտնվել է Փարիզում:
 
Նախագահը  ապրիլի 21-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեին եւ Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեին: Քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդադարձ է կատարվել ԼՂ խնդրի կարգավորմանը, նաեւ` 2006 թվականին Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացման միջոցառումներին: 

Ապրիլի 22-ին Ելիսեյան պալատում կայացել է նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի առանձնազրույցը, որից հետո նրանք այցելել են Փարիզի կենտրոնում տեղադրված Կոմիտասի արձանին եւ ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին: Դրանով Փարիզում սկիզբ է դրվել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքին: 

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ: Քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: Տնտեսական ուղղվածություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանի` Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի, "Կրեդի ագրիկոլ" բանկի եւ "Ալկատել" ընկերության նախագահների հետ ունեցած հանդիպումները: Քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ծրագրերին եւ, մասնավորապես, վերոհիշյալ ընկերությունների հայաստանյան գործունեության աշխուժացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում գործակցության հեռանկարներին, ինչի վերաբերյալ ֆրանսիացի փորձագետները պատրաստ են կոնկրետ առաջարկներ ներկայացնել: 

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Փարիզում հանդիպել է նաեւ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին: Ապրիլի 23-ին նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

***

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Ֆրանսիա

2006 թվականի փետրվարի 10-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Այնուհետեւ Փարիզի Ռամբույե արվարձանում սկսվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները, որոնք ընդհանուր առմամբ տեւել են չորսը ժամ: 

Սկզբում Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը բանակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ, այնուհետեւ շարունակել են դեմ առ դեմ: Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին նորից միացել են երկու երկրների արտգործնախարարները:

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի պետական այցը Հայաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով 2006 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը պետական այցով Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակը` տիկնոջ հետ:

Ֆրանսիայի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Հայաստան էինն ժամանել արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիին, տրանսպորտի, զբոսաշրջության եւ ծովագնացության նախարար Դոմինիկ Պերբենը, պետական ծառայության նախարար Քրիստիան Ժակոբը, մշակույթի եւ հաղորդակցության նախարար Ռենո Դոնեդիո դե Վաբրը: Ժակ Շիրակին ուղեկցում էին նաեւ գործարարներ, գիտության, կրթության, մշակույթի եւ մարզական ոլորտի ներկայացուցիչներ, ֆրանսահայ համայնքի անդամներ, լրագրողներ:

"Զվարթնոց" օդանավակայանում Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահի եւ տիկին Բելլա Քոչարյանի անունից Ֆրանսիայի Հանրապետության նախագահի եւ տիկին Բերնադետ Շիրակի պատվին տրվել է պետական ճաշկերույթ: 

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը տիկնոջ հետ այցելել է Մեծ եղեռնի հուշահամալիր: Տեր եւ տիկին Շիրակները ծաղկեպսակ են դրել 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին, եղել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառատունկ կատարել հուշահամալիրի պուրակում:

Այնուհետեւ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Ժակ Շիրակը մասնակցել են Երեւանում Ֆրանսիայի անվան հրապարակի բացման արարողությանը, հանդես եկել ելույթներով: Հանդիսության ավարտին նախագահները քայլել են հրապարակով, շփվել մարդկանց հետ:

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի առանձնազրույցը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը: 

Ժակ Շիրակն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Իսկ երեկոյան նախագահները ներկա են գտնվել Հանրապետության հրապարակում կայացած "Շառլ Ազնավուրը եւ նրա ընկերները" բացօթյա համերգին: 

Այս միջոցառումներով էլ մեկնարկել է Ֆրանսիայում Հայաստանի ազգային տարին, որը կրում է "Հայաստան, իմ բարեկամ" խորագիրը:

Հոկտեմբերի 1-ին Ժակ Շիրակին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նույն օրը Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Երեւանից:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Ֆրանսիա

2007 թվականի  փետրվարի 17-ից 21-ը  ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայում: Այցի շրջանակում փետրվարի 19-ին կայացել է նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: 

Հանդիպման ընթացքում նախագահները հաստատել են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա հարաբերություններն առավել սերտանում են: Նրանք հույս են հայտնել, որ հարաբերությունների զարգացումը շարունակական կլինի եւ մասնավորապես ընդգծել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը: 

Ռ. Քոչարյանը եւ Ժ. Շիրակը անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Ժ. Շիրակը Ռ. Քոչարյանին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հետ ունեցած հանդիպման մասին: Ֆրանսիայի նախագահը կարեւորել է հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը եւ հաստատել է Ֆրանսիայի դիրքորոշումը` Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքները շարունակելու ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռ. Քոչարյանին, Հայաստանի իշխանություններին Լուվրում բացված "Սուրբ Հայաստան" ցուցահանդեսի համար, ասելով որ "այս հիանալի ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ֆրանսիացիներին, ինչպես նաեւ օտարերկրյա այցելուներին առավել լավ ճանաչել հայկական մշակույթը": 

Ցուցահանդեսի բացումը կատարել են երկու նախագահները:

ՀՀ նախագահը Փարիզում հանդիպել է նաեւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, իշխող կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզիի հետ, քննարկել միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր եւ հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակը:

Այցի առաջին օրը Փարիզի "Գարնի" օպերայում ՀՀ նախագահը եւ Հայաստանի եւ Ֆրանսիայի առաջին տիկնայք Բելլա Քոչարյանն ու Բերնադետ Շիրակը ներկա են գտնվել "Ազնավուր եւ ընկերներ" համերգին:

Ռոբերտ Քոչարյանն այցելել է Փարիզի ծովային թանգարան, դիտել Հովհ.Այվազովսկու նկարների ցուցահանդեսը, եղել է նաեւ ՙՀայոց 12 մայրաքաղաքները՚ ցուցահանդեսում:

Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակում նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 20-ին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Ազգային Ժողովի նախագահ Ժան-Լուի Դեբրեի հետ: Քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահի գնահատմամբ, ֆրանսիահայ համայնքն ամենից հզորն ու ամենից կազմակերպվածն է Եվրոպայում: "Ֆրանսահայ համայնքն այն դեպքն է, երբ համայնքն ամբողջությամբ լիարժեք ինտեգրված է երկրի հասարակության մեջ: Սա այն դեպքն է, որն ամենից դիպուկ նկարագրել է Շարլ Ազնավուրը` հարյուր տոկոսով հայեր եւ հարյուր տոկոսով ֆրանսիացիներ", - ասել է Նախագահը: Հայաստանի տարին Ռոբերտ Քոչարյանը գնահատել է իբրեւ փայլուն հնարավորություն Հայաստանի եւ հայ ժողովրդի համար` ներկայացնելու իր արվեստը, մշակույթը, պատմությունը ֆրանսիացիներին, իսկ Ֆրանսիայի եւ Փարիզի միջոցով ողջ աշխարհին":

Փետրվարի 20-ի երեկոյան նախագահի գլխավորած պատվիրակությունը Փարիզից ժամանել է Նիս, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքի ղեկավարության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

"Ֆրանսիայում Հայաստանի տարին վեր է ածվել ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների տոնահանդեսի: Տարին անցնում է մեծ հաջողությամբ",- Նիսի պրեֆեկտուրալ պալատում տեղի ունեցած ընդունելության ժամանակ նշել է Հայաստանի նախագահը:

Փետրվարի 21-ին Նիսում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ բացվել է "Հայաստանի պուրակը"` իսկական հայկական մի անկյուն քաղաքի կենտրոնական մասում:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը մաղթել է, որ պուրակի ծառերը միշտ առողջ ու կանաչ լինեն, քանի որ ինչքան դրանց արմատները խորանան ու ամրանան, այնքան ամուր կլինի հայ-ֆրանսիական բարեկամությունը: 

Նիսում հայերին ու Հայաստանը ներկայացնելու եւս մեկ հնարավորություն էր նաեւ ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդեսի բացումը քաղաքի արդի արվեստի թանգարանում` Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում: Ցուցահանդես այցելել է նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

***
 
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

2007 թվականի հուլիսի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում: Այցի շրջանակում  հուլիսի 12-ին  Հ.Հ. նախագահը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, խոսել են տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի մասին, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին:

Անդրադարձ է կատարվել նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվան, որի եզրափակիչ միջոցառումը կկայանա հուլիսի 14-ին: 

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի գործունեության ընթացքից:

Ֆրանսիա` Հայաստանի նախագահի աշխատանքային այցի երկրորդ օրը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարիզի "Փոքր պալատ" թանգարանում բացված "Հայկական գեղանկարչությունը 1830-1930թթ" ցուցահանդես:

Այնուհետեւ ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը: Կողմերը գոհունակություն են հայտնել Ֆրանսիայուն Հայաստանի տարվա ընթացքից` կարեւորելով այն ավանդական դարձնելը:

Հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Քրիստիան Պոնսլեն այցելել են Լյուքսեմբուրգյան Պալատի Օրանժերիա ցուցասրահում բացված ժամանակակից հայ գեղանկարչության ցուցահանդես:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: