Կազմակերպված պետություն
Բացառիկ ժողովածու
17 Սեպ 2011  

Բարգավաճող Հայաստան

1998-2007թթ.-ին Հայաստանի տնտեսությունը սրընթաց զարգացում ապրեց: Այս սրընթաց բառը մենք չենք օգտագործում, այլ մեջբերում ենք Համաշխարհային բանկի զեկույցից, որով նա գնահատել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները:  Մասնավորապես ՀԲ-ի տարեկան զեկույցում ասված է. "Հայաստանի մակրոտնտեսական ձեռքբերումներն անցումային շրջանում խիստ տպավորիչ են: 1991-93թթ արձանագրված կտրուկ անկմանը հաջորդեց սրընթաց վերականգնման փուլը: 2005թ-ին ՀՆԱ-ն արդեն կազմում էր միջանցումային փուլի 120տոկոսը: Այդօրինակ աճն ավելի շատ բնորոշ է Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրներին, քան ԱՊՀ երկրներին":

1998թ-ը մեր հանրապետության տնտեսական աճի բնույթի որակական փոփոխման տարի էր:  Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Ռոբերտ Քոչարյանը հայատարարեց, որ անցել են  անփորձության և սխալների վրա սովորելու ժամանակաները: Որ անհրաժեշտ են  սթափ և հաշվարկված մոտեցումներ, որոնք կբերեն տնտեսական հրատապ հիմնախնդիրների ավելի արդյունավետ լուծումների:
  
Եվ բերեցին: Թեև 1999թ-ի տնտեսական աճի տեմպերը փոքր ինչ դանդաղեցին Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների հետևանքով, սակայն հաջորդ տարիներին մեր հանրապետության տնտեությունը մտավ արագացող աճի փուլ, իսկ 2002թ-ից գրանցվեցին տնտեսության զարգացման միայն երկնիշ ցուցանիշներ: 

1998-2007 թթ-ին ՀՆԱ  իրական աճի միջին տարեկան տեմպը կազմել է 10,5 տոկոս ԱՊՀ երկրների նույն ցուցանիշի 6 տոկոսի դիմաց: Տարիներ շարունակ Հայաստանն ավելի շատ էր սպառում, քան արտադրում էր, ինչի հետևանքով աճում էր երկրի արտաքին պարտքը: Իրավիճակը շրջադարձային եղավ 2002թ-ից, երբ առաջին անգամ  ՀՀ տնտեսությունում  գրանցվեց խնայողության դրական ցուցանիշ: Դա չէր նշանակում, թե երկիրը ավելի քիչ էր սպառում: Սպառումը կտրուկ ավելացել էր, բայց շատ ավելի մեծ էին տնտեսության աճի տեմպերը:  Եթե 1998-ին ՀՀ տնտեսության ընդհանուր սպառումը գերազանցում էր համախառն արտադրանքը 11,2 տոկոսով, ապա 2006թ-ին ՀՀ տնտեսության ներքին խնայողությունը արդեն կազմում էր ՀՆԱ 16 տոկոսը: Տնտեսական աճն ուղեկցվում էր նաև ներդրումների բարձր աճով: 2006թ-ին ներդրումների անվանական մեծությունը 1998-ի նկատմամբ ավելացել էր մոտ 5 անգամ:  Բոլորիս է հասկանալի, որ ներդրումների այս անօրինակ ավելացումն առաջին հերթին տնտեսական ազատականության և ներդրումային միջավայրի բարելավման արդյունք էին:
 
Ըստ "Հերիթեյջ Ֆաունդեյշն"-ի 2008 թ-ի գնահատումների Հայաստանի տնտեսության 70,3 տոկոսը ազատ է, ինչը Հայաստանը դարձրել է աշխարհի 28-րդ անենաազատ տնտեսություն ունեցող երկիրը: Իսկ եվրոպական երկրների մեջ  Հայաստանն այդ ցուցանիշով 15-րդն է:
 
Համանման գնահատական է տալիս նաև ԱՄՆ Պետ. Դեպարտամենտն իր ներդրումային միջավայրի 2005 թ-ի հայտարարագրում."Հայաստանի ներդրումային և առևտրային քաղաքակնությունը  ԱՊՀ երկրների մեջ ամենաբացերից է: Ունենալով արտաքին առևտրից և ներդրումներից կախված տնտեսություն` Հայաստանի կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրել ներդրումների ներգրավման համար":

1993-98թթ-ին տնտեսության աճն ապահովվում էր հիմնականում գյուղատնտեսության և առևտրի հաշվին: Սկսած 1999թ-ից տնտեսության ճյուղային զարգացումները տեղափոխվեցին նոր որակական հարթություն: ՀՆԱ կայուն աճը ապահովվում էր ի հաշիվ արդյունաբերության, շինարարության և այս ճյուղերը սպասարկող ծառայությունների բարձր աճի: Երկրում կայուն ֆինանսական իրավիճակ էր, ինչի արդյունքում գնաճն էլ արդեն կանխատեսելի երևույթ էր և չէր անցնում 3 տոկոսի մակարդակը: Սկսած 1998թ-ից, նախորդ տարիների համեմատ Հայկական դրամը ունեցել է չափավոր արժեզրկման տեմպեր` տարեկան շուրջ 2,8 տոկոս, 1995-97թթ-ի 18,1 տոկոսի համեմատ: 2004 թ-ից ՀՀ դրամի փոխարժեքի վարքագիծը շրջադարձվեց և դրամն սկսեց արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Այդ տարիներին Հայստանի բնակիչների մեջ մի կատակ զրույց էր շրջում, որն ինքնին լավատեսական տրամադրությունների մասին է խոսում: "Եթե այդպես էլի մի քանի տարի շարունակվի, այստեղից  100 դրամ կուղարկենք Ամերիկա ու մեր բարեկամներին կասենք` դարձրեք 1000 դոլար, յոլա գնացեք, մինչև մի 200 դրամ էլ ուղարկենք":

Կատակը` կատակ, բայց ՀՀ իշխանությունների դրամավարկային ճշգրիտ ու հետևողական քաղաքականությունը աննկատ չէր մնում նաև միջազգային կառույցների կողմից: Մասնավորապես, Արժույթի Միջազգային Հիմնադրամն իր 2006թ-ի տարեկան զեկույցում գրում է. "Տնօրենների խորհուրդը բարձր գնահատեց իշխանությունների կողմից իրականացվող հետևողական դրամավարկային և ֆիսկալ քաղաքականությունը, որոնք ընթացիկ կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ, իրենց էական մասն են ունեցել 2002թ-ից ի վեր Հայաստանում առկա երկնիշ տնտեսական աճի և ցածր ինֆլացիայի ապահովման, գործազրկության և աղքատության մակարդակի նվազեցման գործում: Խորհուրդը ողջունեց Հայաստանի իշխանությունների հատուկ նպատակամղվածությունը դեպի վերափոխումներ և նրանց կողմից "Աղքատության  կրճատման" վարկային ծրագրի արդյունավետ իրականացումը":

Միջազգային բոլոր այս կառույցների գնահատականներն այսօր մեր ականջին կարող էին փուչ ու անտեղի թվալ, եթե ինքներս մեր մաշկի, մեր կենցաղի ու առօրյայի վրա չզգայինք երկրի տնտեսական աճի արդյունքները: 

Անկախացումից հետո Հայստանում ձևավոևվել էր ծանր հետևանքներով սպառնացող մի երևույթ, որը կոչվում է "աղքատություն": 2002թ.-ից ՀՀ կառավարությունն աղքատության հաղթահարումը հռչակեց իր գործունեության գերակա նպատակ և ձեռնամուխ եղավ "Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի" մշակմանն ու իրագործմանը: Ռազմավարական ծրագիրը գործողության մեջ դրվեց 2003թ.-ի օգոստոսից և կարճ ժամանակ անց տվեց իր առաջին պտուղները: Այսպես, աղքատության մակարդակը 1999թ.-ի համեմատ 2005թ.-ին կրճատվեց 1,9 անգամ, իսկ ծայրահեղ աղքատությունը` 4,6 անգամ:

"Մեր ժողովրդի մի մասը դեռ ապրում է ծանր պայմաններում: Բայց տնտեսական աճի այսպիսի տեմպերը նշանակում են, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ կբարելավեն իրենց կենսամակարդակը: Սա օրինաչափ է, և ես հավատում եմ դրան":

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003թ-ի ելույթի այս հատվածը հուշում է, որ "աղքատություն" կոչվող չարիքը թեև դեռևս իսպառ արմատախիլ չէր արված, սակայն տնտեսական աճն ու կայունությունը թույլ էին տալիս վստահ լինել, որ այն արդեն մոտ ապագայի հարց է:  Մարդիկ արդեն վստահ էին, որ վաղվա օրը անգուշակելի ու անկանխատեսելի չէ:  Ժողովուրդն այդ տարիներին ականատես եղավ մի երևույթի, որից վաղուց հետ էր վարժվել, որ Հայաստանում ինչ որ բանի գինը կարող է իջնել` սկսած սննդամթերքից `վերջացրած ծառայություններ: Երկիրը բարգավաճում էր բոլորի աչքի առաջ: Խորհրդային կայսրության փլուզմամբ քանդվեցին նաև երկաթյա վարագույրները և աշխարհի հետ հարաբերվելը դարձավ շատ ավելի հեշտ: Հայ մարդը տեսնում էր, որ  ինքը շատ ավելի լավ էր ապրում, քան անկախացման առաջին տասնամյակում, սակայն իր կյանքը համեմատում էր եվրոպական երկրների բնակիչների ապրելակերպի հետ ու մնում անբավական:  Եվ սրա մեջ արժեքավոր ու դրական բան կար:

Հայ մարդը գիտի, որ ինքն իր ունակություններով ու աշխատասիրությամբ  արժանի է ամենաբարեկեցիկ կյանքի, ուստի ձգտումը դրան տնտեսական աճի չափազանց կարևոր նախադրյալ է: Այս իմաստով տեղին է մեջբերել նախագահ Քոչարյանի` 2006թ-ին Բեռլինում ունեցած ելույթից մի հատված.

"Հայստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով: Այնուամենայնիվ, մենք հայտնի ենք դրանցից ամենակարևովորով` մարդկայինով: Այն առաջին հերթին արտահայտվում է մեր ժողովրդին հատուկ ձեռներեցությամբ: մեզ բնորոշ հատկանիշն է մասնավոր գործ սկսելու շահագրգռվածությունը":

Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին արդեն ոչ միայն իր գոյատևման մասին էր մտածում, այլ կարողանում էր բիզնեսով զբաղվել: Այդ են վկայում ՀՆԱ-ում միջին և փոքր բիզնեսի մասնաբաժինը: Հայաստանի շարքային քաղաքացիները արագորեն վերափոխում էին իրենց կենցաղն ու ապրելակերպի պայմանները: Այդ մասին են վկայում արտասահմանյան մեքենաների, կենցաղային թանկարժեք ապրանքների` հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա, գազասալիկ, կոտորակիչ և այլն մեծաթիվ ու ավելացող ներկրումը երկիր: 

Հայերս բժշկի ենք դիմում, երբ այլ ճար չունենք: Տնտեսական վերելքի տարիներին հայ շարքային քաղաքացին արդեն ի վիճակի էր բժշկի դիմել նաև պրոֆիլակտիկ հետազոտության համար: Հայերն արդեն ի վիճակի էին իրենց հանգիստն անցկացնել արտասահմանյան ծովափերին ու այլ հանգստյան գոտիներում:

Մեր կայքի նամակագիրներից մեկը շուջ մեկ ամիս առաջ հետևյալ տողերն էրմեզ գրել. "Ժամանակին Ռոբերտ Քոչարյանին քննադատում էին, որ նախագահն ամբողջ օրը զբաղված է կարմիր ժապավեններ կտրելով: Երանի այսօր էլ շատ կարմիր ժապավեններ կտրվեին, որովհետև դրանց շնորհիվ մենք ավելի շատ աշխատատեղ ու եկամուտ էինք ունենում":

Պարզ է մի բան: 1998-2007թթ-ին Հայաստանը դուրս եկավ խորը տնտեսկան ճգնաժամից ու բռնեց կայուն զարգացման ու բարգավաճ երկիր դառնալու անշրջելի ճանապարհը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: