19.12.2007. 2007 - ին Հայաստան է այցելել 1,5 միլիոն ուղեւոր
08.12.2006. Գյումրին վերսկսվում է ապրել լիարժեք կյանքով
19 Սեպ 2011  
19.09.2011  |  16:11   |   Թերթեր և ամսագրեր

30.05.2005. Բավական բացթողումներ կան

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են նախագահի վերահսկողական ծառայության կողմից առողջապահության նախարարության գործունեության ուսումնասիրության արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետը, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առողջապահության նախարարները, գլխավոր դատախազը, հարկային պետական ծառայության պետը, խնդրին առնչվող այլ իրավասու պաշտոնյաներ:

Ըստ նախագահի, վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ոլորտում բավական բացթողումներ կան: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, ամեն տարի ավելացվում են առողջապահությանն ուղղված բյուջետային ծախսերը. միայն 2004-2005 թվականների ընթացքում դրանք 24 մլրդ դրամից հասել են 32 միլիարդի: 

"Թվում էր, թե վիճակը պետք է էապես բարելավվեր, հատկապես սոցիալապես անապահով խավը պետք է ավելի որակյալ բուժսպասարկում ստանար, սակայն մենք բուժսպասարկման գործում ծախսված գումարներին համարժեք բարելավումը չենք տեսնում: Իսկ թերացումների հիմնական պատճառը, ըստ ուսումնասիրությամբ կազմված եզրակացության, վերահսկողության բացակայությունն է։ Այսօր ես ակնկալում եմ առողջապահության նախարարից եւ գործակալության տնօրենից բացատրություններ լսել՝ այս իրադրության շուրջ եւ թե ինչ է արվելու ստեղծված վիճակը բարելավելու համար",- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Երկրի ղեկավարի խոսքերով, անթույլատրելի է, որ հարկատուներից հավաքվող գումարներով լրացվող բյուջետային գումարները փոշիացվեն առողջապահության նման կարեւորագույն ոլորտում: 

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրության ընթացքում, որն ընդգրկել է պետպատվերի շրջանակում առաջնային եւ հիվանդանոցային բուժօգնության տրամադրման գործառույթը, դեղերի բաշխման ընթացքը, հայտնաբերվել են լուրջ խնդիրներ՝ պետական միջոցների օգտագործման արդյունավետության առնչությամբ: Նշվել է, որ թերություններով է տարվում դեղերի հաշվառման աշխատանքը, պետպատվերի շրջանակում կատարվում են օրենքից դուրս գանձումներ: 

Արձանագրված թերությունները համարելով անհրաժեշտ վերահսկողության բացակայության հետեւանք` խորհրդակցության մասնակիցներն առողջապահության համակարգը վերահսկելի դարձնելու առումով հատկապես կարեւորվել են բժշկական չափորոշիչների ներդրումը: ՆԱԽԱԳԱՀԻ 

ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: