Երկու տարվա հանդիպումների արդյունքները
Համագարծակցության նոր հիմքեր դրվեցին
25 Մայ 2012  

Բազմակողմ արտաքին քաղաքականության վկայություն

2003 թվականի այս օրերին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար լորդ Ջորջ Ռոբերթսոնի եւ նրան ուղեկցող պատվիրակության հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա վիճակը, "Գործընկերություն հանուն խաղաղության" ծրագրի շրջանակում փոխգործակցության ընթացքն ու ընդլայնման հնարավորությունները:

Շեշտելով "Գործընկերություն հանուն խաղաղության" ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հավասարակշռված քաղաքականությունը կնպաստի Կովկասում կայունությանն ու խաղաղությանը: 

Ջորջ Ռոբերթսոնը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի եւ Եվրաատլանտյան համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին: Գլխավոր քարտուղարը նշել է, որ Կովկասը մնում է մի տարածք, որը հսկայական կարեւորություն ունի Եվրասիայում կայունություն ապահովելու համար:

Ավելացնենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ այս հանդիպումը միակ չէր Ռոբերտ Քոչարյանի նախագության շրջանում: Հետագա տարիներին էլ մեր երկրի ղեկավարը մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին, Հյուսիսատլանտյան դաշինքի տարբեր առաջին դեմքեր էլ այցելում էին Հայաստան: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ հանրապետության իշխանությունները հռչակել և իրականացնում էի կոմպլեմնետար, կամ բազմավեկտոր հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Այդ քաղաքականության շնորհիվ Հայաստանին հաջողվել էր գործընկերային հարաբերություններ հաստատել թե Իրանի, թե ԱՄՆ-ի, թե Եվրամիության և թե բնականաբար ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ` հաղթահարելով այդ երկրների միջև եղած հակասությունների հարուցած խոչընդոտները: Այդ մասին կարող եք կարդալ նաև այստեղ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: