Հայրենիք-Սփյուռք համագործակցության վկայություններից
Այց Արմավիրի մարզ
28 Հուն 2012  

Բազմանպատակ այց

2007 թվականի այս օրերին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով եղել է Դոնի Ռոստովում` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին մասնակցելու նպատակով: 

Նույն օրը Հայաստանի նախագահն ԱՊՀ երկրների ղեկավարների հետ ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավի մրցումներին:

Նախագահ Քոչարյանի այցի աշխատանքային ծրագրում բնականաբար չէր կարող չներառվել Ռուսաստանի հարավի հայահոծ այդ մարզի հայ համայնքի ու նրա ղեկավարների հետ հանդիպումները: Առհասարակ Դոնի Ռոստովի հայության մեծամասնությունը նախկին անեցիներ են, ովքեր այդ կողմերում հաստատվել են Բագրատունյաց հզոր մայրաքաղաքի կործանումից հետո: Մեծ տեղ ու ժամանակ է պետք որպեսզի թվարկենք, թե ռուսական պետությանը և թե հայ մշակույթին ինչ մեծանուն գործիչներ է պարգևել այս համայնքը: Դոնի Ռոստովի հայությունը միշտ էլ ապրել է հայաստանի ու հայության հոգսերով:
 
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մյասնիկյանի շրջկենտրոնի Չալթր հայաբնակ գյուղ, որի շուրջ 16 հազար բնակչության 72 տոկոսը հայեր են: Գյուղում զարգացած են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, համայնքն իր ցուցանիշներով առաջատարների թվում է մարզում եւ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին տեղն է գրավում հացահատիկային մշակաբույսերի, արեւածաղկի արտադրությամբ: 

Գյուղում գործող չորս միջնակարգ դպրոցներում ռուսերեն լեզվով դասավանդմանը զուգընթաց ուսուցանվում է նաեւ հայոց լեզու եւ գրականություն: Աշխույժ կապեր է պահպանվում Մայր հայրենիքի հետ: Տեղի համույթներն ակտիվ մասնակցություն են ունենում հայաստանյան միջոցառումներին, մասնավորապես` անցյալ տարի Միյասնիկյանի շրջանի "Հույսի աստղ" խմբին Էր վերապահվել իր կատարումներով բացել ու փակել "Մեկ ազգ, մեկ մշակույթ" փառատոնը: 

Այցելելով գյուղի Սբ. Համբարձում եկեղեցի` ՀՀ նախագահը ծանոթացել է նրա պատմությանը, այստեղ կատարվող վերանորոգման աշխատանքներին: Ռ. Քոչարյանն այցելել է նաեւ Մյասնիկյանի շրջանի պատմաազգագրական թանգարան:

Այնուհետեւ Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Մյասնիկյանի շրջանի հայ զինվորների հուշարձանին: 

Երեկոյան Չալթրի վարչական շենքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Դոնի Ռոստովի եւ Մյասնիկյանի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

ՀՀ նախագահը ծանոթացել է համայնքի խնդիրներին, ներկայացրել Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության, տնտեսական զարգացման ուղղությունները, պատասխանել ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Հուլիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանն այցելել է Ստորոչերկասկ:

Երկրորդ նախագահի այցը մեկ այլ աշխատանքային ուղղություն էլ ուներ: Ինչպես գիտենք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության դեռևս առաջին շրջանում հիմք էր դրվել Հայաստան-Ռուսաստանի մարզեր համագործակցությանը: Այդ համատեքստում բնականաբար ավելի նշանակալի է դառնում ՌԴ հարավային մարզերի հետ համագործակցությունը` թե տարածքային մերձության իմատով և թե հայկական համայնքների առկայությամբ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: