Արփա-Սեվանի վերականգնման համար Էմիրաթները կտրամադրեն 10 մլն դոլար
Саммит информационного общества
09 Դեկ 2011  
09.12.2011  |  13:34   |   Թերթեր և ամսագրեր

14.12.2007. Բազմավեկտոր համագործակցություն

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում մի շարք երկկողմ համաձայնագրեր են ստորագրվել:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) աշխատանքային այցի շրջանակներում երեկ Աբու Դաբիում մի շարք երկկողմ համաձայնագրեր են ստորագրվել։

Ինչպես հաղորդում է "Մեդիամաքս"—ի հատուկ թղթակիցը ԱՄԷ—ից, համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել, մասնավորապես, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ օդային տրանսպորտի ոլորտներում։

ՀՀ կառավարության եւ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջեւ կնքվել է պայմանագիր՝ Արփա—Սեւան թունելի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ։ ՀՀ եւ ԱՄԷ կառավարությունները համաձայնագրեր են ստորագրել զբոսաշրջության եւ օդային հաղորդակցության բնագավառներում համագործակցության մասին։

Հայաստանի եւ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունները ստորագրել են միմյանց դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով հողամասի նվիրատվության մասին եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագրեր, ինչպես նաեւ խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը եւ ԱՄԷ շրջակա միջավայրի եւ ջրային ռեսուրսների նախարարությունը ստորագրել են գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր։

Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է ԱՄԷ նախագահ Շեյխ Խալի Ֆա բեն Զայիդ Ալ Նահյանի եւ վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բեն Ռաշիդ Ալ—Մաքթումի հետ։

Ռոբերտ Քոչարյանը նաեւ մասնակցել է ԱՄԷ—ում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը, հանդիպել է հայկական համայնքի անդամներին։  

www.hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: