Ծնողները
Սեդրակ Քոչարյան
Բելլա Քոչարյան

Բելլա Քոչարյան

Ծնվել է 1954 թվականի հունվարի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։
 
Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ), որպես բժիշկ-մանրէաբան, ապա` բժիշկ հակահամաճարակաբան։ Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թթ.) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։

Բելլա Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Տիկին Քոչարյանը 2006 թվականից հանդիսանում է նաև Հայ Օգնության Ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի  բարեկամների խորհրդի պատվավոր նախագահ:
Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: