16.11.2006. Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանատան նոր շենքի
17.11.2006. Президент Армении и канцлер Германии обсудили вопросы
18 Նոյ 2011  
18.11.2011  |  13:11   |   Համացանց

17.11.2006. Ռ. Քոչարյան. Բնութագրելով Հայաստանում առկա գործընթացներրը, օգտագործում ենք "բարեփոխումներ" բառը

PanARMENIAN.Net - Հայաստանում անկախությունից ի վեր տեղի ունեցող գործընթացները բնութագրելիս ամենահաճախակի օգտագործվող բառը պետք է լինի "բարեփոխում"-ը` տնտեսական, սոցիալական եւ քաղաքական: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչրայնը, ելույթ ունենալով Բեռլինում` Բերտելսման հիմնադրամում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես նշել է. «Խորհրդային Միության փլուզումից եւ Հայաստանի` ժողովրդավարության ու շուկայական տնտեսության անցումից հետո գոյություն չունի կյանքի որեւէ բնագավառ, որը ենթարկված չլինի լուրջ բարեփոխումների: Մենք վերակառուցեցինք մեր ինստիտուտները, վերանայեցինք քաղաքականությունը, լիովին փոխեցինք տնտեսության կառուցվածքը: Ամենը նոր էր եւ խոստումնալից: Դժբախտաբար, այս գործընթացը դժվարացել էր մեզ պարտադրված պատերազմով, շրջափակմամբ, որը մինչ այժմ շարունակվում է եւ դաժան էներգետիկ ճգնաժամով: Մենք պատասխանեցինք փոփոխությունների արագացմամբ, ռեսուրսների մոբիլիզացմամբ եւ կառավարման արդյունավետության բարձրացմամբ:

Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով: Այնուամենայնիվ, մենք հայտնի ենք դրանցից ամենակարեւորով` մարդկայինով: Այն առաջին հերթին արտահայտվում է մեր ժողովրդին հատուկ ձեռներեցությամբ եւ աշխատասիրությամբ: Մեզ բնորոշ հատկանիշն է մասնավոր գործ սկսելու շահագրգռվածության բարձր աստիճանը: Որպեսզի կարողանանք ամողջությամբ օգուտ քաղել այս առավելություններից, էական է գործարար մարդկանց համար ստեղծել բարենպաստ միջավայր եւ ապահովել ներդրումների պաշտպանվածությունը: Այն իրենից ենթադրում է ազատականացնել տնտեսությունը եւ առեւտրային ռեժիմը, ստեղծել մրցակցային պայմաններ եւ նվազագույնի հասցնել գործարարությանը պետական միջամտությունը:

Արդյունքում, մենք տնտեսության կառուցվածքի մեջ լուրջ փոփոխություններ ենք արձանագրում, թե ճյուղերի, եւ թե սեփականության տեսակների առումով: ՀՆԱ-ի 85 տոկոսը ձեւավորում է մասնավոր հատվածը, դրանից 40 տոկոսը` փոքր եւ միջին ձեռներեցները: Մենք հատկապես հպարտ ենք այս վերջին ցուցանիշով: Միջին խավը ձեւավորման փուլում է: Դա լրջորեն ազդում է սեփական ապագայի նկատմամբ հասարակության ընկալման վրա:

Ակնհայտ է, որ դեռեւս ամեն ինչ չէ, որ հարթ է: Մենք հատկապես զգում ենք հարկային եւ մաքսային կառավարումը որակապես բարելավելու հրամայական կարիք: Պայքարը կոռուպցիայի դեմ պետք է ուժեղացվի բոլոր մակարդակներում` ըստ կառավարության կողմից հաստատված գործողությունների ծրագրի:

Մենք կարիք ունենք նաեւ Հայաստանում շարունակելու զարգացնել ֆինանսական ծառայությունների հատվածը: Դրա համար մենք ունենք լավ ներուժ` ի դեմս արդյունավետ բանկային համակարգի, որը հետեւողականորեն արդիականացվում է: Քանի դեռ մենք տեսնում ենք Հայաստանում արտաքին ուղղակի ներդրումների լուրջ աճ, գիտենք, որ մոտ ապագայում դեռ ավելի շատ ձեռքբերումներ պետք է ունենանք: Այս առումով ես պետք է լիովին գնահատեմ եւ իմ անկեղծ երախտիքը հայտնեմ Հայաստանին` այս ոլորտում Գերմանիայի կողմից տեխնիկական աջակցության ու անմիջական ներգրավվածության համար: Այս տեսակետից KFW-ի եւ GTZ-ի հետ իրականացված տեխնիկական աջակցության եւ ֆինանսական համագործակցության ծրագրերը մեծ ներդրում ունեն":

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: