Նախագահը լավատես է
22.09.2003. Երեվանում բացվել է Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական
22 Սեպ 2011  
22.09.2011  |  14:21   |   Համացանց

23.09.2003. Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր սփյուռքահայ գործարար իր բիզնեսն ունենա Հայաստանում

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Երեկ Երեւանում բացվեց հայրենիք-սփյուռք առաջին տնտեսական համաժողովը Համաժողովին մասնակցում էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները, կառավարության ղեկավարներն ու անդամները, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղի եւ սփյուռքի հայտնի գործարարներ, մտավորականներ։

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշեց, որ տնտեսական համաժողով հրավիրելու առաջարկները հնչել են Հայաստան-սփյուռք համաժողովների ժամանակ, ինչը հարաբերությունների զարգացման ճիշտ քայլերից մեկն է։ Քանի որ համաժողովի նպատակը Հայաստանում բիզնեսի հնարավորությունների քննարկումն է, ապա, ըստ նախագահի, նախ պետք է գնահատենք երկրի ունեցած ռեսուրսները։ Մեր հիմնական հարստությունը կրթված եւ ձեռներեց ժողովուրդն է։ Բարեփոխումների նպատակն է այդ որակների զարգացման համար պայմաններ ստեղծելը։ Դրա համար անհրաժեշտ է ակտիվ քաղաքականություն, բարեփոխումներն արագ շարունակել, ապահովել մրցակցային շուկան, սահմանափակել բյուրոկրատական միջամտությունները եւ այլն։ Այս ամենի համար, Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, հարկ է դրսեւորել քաղաքական կամք, որովհետեւ այլ ճանապարհ չունենք։ Ներկայումս Հայաստանում ստեղծվել է բարենպաստ ներդրումային դաշտ։ Մասնավոր հատվածն այսօր տալիս է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 80 տոկոսը, ինչը նախագահը համարեց մեր ամենամեծ նվաճումը։

Ռոբերտ Քոչարյանը կարեւորեց Հայաստանիՙ աշխարհին ներկայանալի լինելը։ Այդ հարցում իր դերը պետք է ունենա սփյուռքը, քանի որ իրենց բնակության երկրներում հայ գործարարները ճանաչված եւ հարգված են։ Սփյուռքահայ գործարարները կարող են նպաստել նաեւ Հայաստանից արտահանման զարգացմանը, որովհետեւ խորհրդային տարիներին Հայաստանից արտահանումը կատարվում էր Մոսկվայի միջոցով եւ բոլոր կապերը նրա միջոցով էին հաստատվում։

"Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր սփյուռքահայ գործարար իր բիզնեսն ունենա Հայաստանում", - ընդգծեց նախագահը։ Նա նշեց, որ երկու հոգեբանական խոչընդոտներ կան Հայաստանում ներդրումներ կատարելու համար։ Առաջինը Հայաստանի զգացմունքային ընկալումն է որպես մարդասիրական օգնության առարկա, երբ սփյուռքահայերը չեն դիտարկում հայրենիքը որպես բիզնեսի աղբյուր։ Բարեբախտաբար, այս խնդիրն աստիճանաբար հաղթահարվում է։

Մեկ այլ ծայրահեղություն է, երբ Հայաստանում ներդրումներ կատարելը համարում են հերոսություն եւ դրա համար արտոնություններ պահանջում։ Այդ դեպքում նախագահը մատնանշում է, որ մեր օրենսդրությունն արդեն նախատեսում է նման արտոնություններ։ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց, որ կան խոչընդոտներ բիզնեսի համար, բայց կառավարությունը պատրաստ է դրանք անկեղծորեն քննարկել եւ վերացնել։

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկրի տնտեսական վիճակը բնութագրեց որպես կայուն եւ կանխատեսելի։ Նա թվարկեց նախորդ տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշները. ՀՆԱ աճ` 12,9 տոկոսով, ներդրումների աճ` 77 տոկոսով, արտահանման աճ` 46 տոկոսով, արդյունաբերության աճ` 27 տոկոսով։ Վարչապետն ակնկալեց սփյուռքի գործարարների գործուն աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը։

ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն ընդգծեց բարենպաստ ներդրումային դաշտի առկայությունը Ղարաբաղում։ Անցած երեք տարվա ընթացքում Ղարաբաղում 35 մլն դոլարի ներդրում է կատարվել, որոնց գերակշիռ մասը` սփյուռքի մեր գործարարները։ Ներդրումների համար առաջնային ոլորտներ են էներգետիկան, խաղողագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը։

ԼՂՀ վարչապետը հատուկ ուշադրություն հրավիրեց Շուշիի վերականգնմանը` որպես տարբերակ առաջարկելով տնտեսական ազատ գոտի դարձնելը։ Անուշավան Դանիելյանն առաջարկեց հաջորդ տնտեսական համաժողովը գումարել Արցախում։

Հաջորդ ելույթը նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցինն էր, որն ավելի շատ դասախոսություն էր հիշեցնում տնտեսագիտության հիմունքների մասին։

Սփյուռքի գործարարներից ելույթներ ունեցան ադամանդագործական "Լորի" ընկերության ղեկավար Հայկ Արսլանյանը (Բելգիա) եւ "Լեդա սիստեմսի" նախագահ Վահրամ Մուրադյանը։ Առաջինը նախ ներկայացրեց իր գործունեությունը Հայաստանում։ 1992 թ. Նոր Գեղիում հիմնադրվել է ադամանդագործական ձեռնարկություն` 100 աշխատակիցներով։ Այժմ արդեն այստեղ աշխատում են 400 մարդ, կառուցվում է արտադրամաս, որտեղ կաշխատեն եւս 150 մարդ։ Այս ընթացքում կատարված ներդրումները կազմել են 4 մլն դոլար։ Ընկերության արտադրանքն արդեն ճանաչված է ԱՄՆ-ի եւ Կանադայի շուկաներում։

Հայկ Արսլանյանն առաջարկեց, որ հայ գործարարները ստեղծեն բաժնետիրական ընկերություններՙ Հայաստան կենտրոնով եւ միջազգային հայկական բանկՙ դարձյալ Հայաստան կենտրոնով։

Վահրամ Մուրադյանը կարեւորեց Հայաստանի արտադրանք թողարկող երկիր լինելը, որը նշանակում է, որ այն շատ ավելի անկախ կլինի, քան ցանկացած ծառայություններ մատուցելու դեպքում։

Այս ելույթից հետո համաժողովը նախագահող առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց ընդմիջում, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան մարզահամերգային համալիրի հարեւան դահլիճում բացված հայկական ապրանքների ցուցահանդեսին։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: