18.01.2002. Նախագահը մատնանշում է թերացումները եվ բյուրոկրատական
Ժողովուրդը Քոչարյանին միշտ սիրել է
20 Հուն 2012  
20.01.2012  |  14:46   |   Համացանց

23.01.2008. Չբավարարվել արվածով, աշխատել նվիրվածությամբ

Կոչ է արել նախագահ Ռոբերտ Քոչարյանն Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

"Անկասկած տեսանելի է անցնող տարում քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատանքների բարելավումը, ինչը պայմանավորված է նաեւ հնարավորությունների ընդլայնմամբ, կուտակված փորձով եւ կազմակերպվածության աստիճանի բարձրացմամբ: Ասվածի օգտին է խոսում եւ այն, որ Նախագահի աշխատակազմն անցած տարի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ ավելի քիչ թվով բողոքներ է ստացել": 

Այսպես է գնահատել Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի քաղաքապետարանի տարեկան աշխատանքը քաղաքապետի, Երեւանի համայնքապետերի եւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ այսօր քաղաքապետարանում անցկացրած աշխատանքային խորհրդակցությանը:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ քաղաքապետարանը նաեւ լավ ավանդույթ է ձեւավորում` լուրջ քայլեր ձեռնարկելով իր գործունեության մասին քաղաքացիներին իրազեկելու գործում, ինչը հնարավորություն է տալիս բնակիչներին տեղյակ լինել, թե ինչ աշխատանքներ են պլանավորվել, ինչն է կատարվել եւ ինչ է արվելու հաջորդ տարի: "Սա մի մոտեցում է, որ նաեւ պարտավորեցնում է քաղաքապետարանին մտնել պարտավորությունների հստակ բեռի տակ եւ այն իրականացնել", - նշել է Ռոբերտ Քոչարյանը: 

Քաղաքապետ Երվանդ Զախարյանի համառոտ հաշվետվությունից հետո քննարկվել են Երեւանի զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերին առնչվող հարցեր:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, ակնհայտ է, որ քաղաքապետարանն այսօր ի վիճակի է շատ ավելի մեծ ծավալների աշխատանքներ կատարել եւ լուծել մայրաքաղաքի արագ տեմպերով զարգացմամբ պայմանավորված նոր խնդիրները. "Քաղաքապետարանը պետք է համարժեք ձեւով արձագանքի նոր ծագող խնդիրներին, եւ ինչքան էլ որ հաջողություններ ունենաք, պետք է գիտակցեք, որ խնդիրների ծավալը եւս աճում է, եւ քաղաքապետարանը ավելի առաջանցիկ զարգացում պիտի ապահովի իր կառավարչական գործունեության առումով", - նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահն ասել է, որ գնահատում է կատարված մեծածավալ աշխատանքը, բայց, այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնց լուծման գործում ավելի մեծ հաջողություններ կարելի էր եւ պետք էր ունենալ: Նախագահը մասնավորապես նշել է մայրաքաղաքի աղբահանության, ձնամաքրման, բակերի բարեկարգման, ավտոկայանատեղերի ապահովման խնդիրները: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պետք է անհապաղ իրականացնել ավտոկայանատեղերի համալիր ծրագիր, այլապես երթեւեկության աճի մեծ դինամիկան կարող է մայրաքաղաքում անելանելի վիճակ առաջացնել:

Նախագահը խոսել է նաեւ նոր իրացվող տարածքներին առնչվող խնդիրների մասին` կարեւորելով, որ այդ տարածքների կառուցապատումը լինի մեկ ամբողջական ճարտարապետական լուծման տրամաբանույթամբ եւ բացառվի առանձին կառուցապատողների ճաշակից եւ պատկերացումներից բխող անկանոն շինարարությունը:

Երկրի ղեկավարը մեծ ուշադրություն է հրավիրել նաեւ շինարարության որակի վերահսկման խնդրին, ասելով որ վստահ չէ, թե վերահսկողության եւ պատասխանատվության մեխանիզմն այսօր լիարժեք է: Նախագահն ասել է, որ անհրաժեշտություն է տեսնում անկախ փորձագիտական ստուգման ենթարկել պատահական ընտրությամբ մի քանի նորակառույցների շինարարության ընթացքը հատկապես դրանց սեյսմիկ անվտանգության տեսանկյունից: Ռոբերտ Քոչարյանը նկատել է, որ այդ առումով պետք չէ մոռանալ 1988-ի երկրաշարժի դասերը:

Նախագահն անդրադարձել է նաեւ համատիրություններին, ասելով թե իր տպավորությամբ բավարար ուշադրություն չի հատկացվում այդ ինստիտուտի կայացմանը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, անհրաժեշտ է նոր մոտեցումներ ցուցաբերել գործունակ համատիրություններ ձեւավորելու գործում: 

Հանդիպման ավարտին Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներին անցած տարվա արդյունավետ գործունեության համար, բայց եւ հավելել. "Ասվածը չի նշանակում, թե պետք է բավարարվել արվածով: Պետք է միշտ համարել, որ անելիքները դեռեւս շատ են, պետք է կատարելագործվել եւ ամենակարեւորը` աշխատել նվիրվածությամբ":

www.ra.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: