Ուրբաթ օրը Ռ.Քոչարյանը ժամանել է Մոսկվա
Տեր-Պետրոսյանի ելույթը խղճահարություն է առաջացնում
30 Սեպ 2011  
30.09.2011  |  13:01   |   Քաղաքական

"Չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն"

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքս-ին տված բացառիկ հարցազրույցում չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն:

Ռոբերտ Քոչարյանն այդ մասին ասել է Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ քաղաքականություն իր վերադառնալու հարցը դարձել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը, իսկ 2012 թվականին ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի առաջադրվելու փաստը բուռն քննարկումներ եւ բանավեճերի առարկա դարձավ`Հայաստանի ներքաղաքական գործընթացների ու երկրորդ նախագահի քաղաքական հեռանկարների վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից:

"Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եւ դա տեղի է ունենում Հայաստանի Անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նուն հարթության մեջ պրոյեկցվեն դրսից:

Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետեւյալ երեք գործոնները.

1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավվման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային
տրամադրությունների եւ արտագաղթի աճը;

2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;

3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը:

Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում", - ասել է Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքս-ին տված բացառիկ հարցազրույցում:

www.mediamax.am

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: