Չճանաչված հանրապետության ճանաչված լիդերը
Հայաստանը պատրաստ պիտի լինի նաԵՎ վատագույն սցենարին
27 Փետ 2013  

Չեն փոխվել

Հենց որ արնախում քոչվորի մարդակեր բնազդները նորից գրգռվեցին, իպառ ուրացվեցին եղբայրության խորհրդային կեղծ բարեպաշտության կարգախոսները, և խորհրդային թուրքը, կամ ազերին փորձեց շարունակել իր ավագ եղբոր 1915-ին կիսատ թողած հայակեր գործը: 1988-ի սումգայիթյան քստմնելի դեպքերը, ինչպես նաև Բաքվի ու Գանձակի ջարդերը հստակորեն ցույց տվեցին, որ երիցս ճիշտ էր ամենայն հայոց բանաստեղծը` Հովհաննես Թումանյանը: Հազար դարում մարդակերը հազիվ մարդասպան էր դարձել: Արցախյան պատերազմում հայ ռազմիկը կոտրեց այդ գազանի ժանիքներն ու փակեց հայակեր երախը: Սակայն Սումգայիթի մեծագույն դասը պիտի լինի  նույն Թումանյանի հաջորդ տողը ականջի օղ անելը: Իսկապես որ դեռ հեռու է դեպի մարդը նրա ճամփան: Հայը հասկացավ անդառնալիորեն, որ սումգաիթները պիտի բացառի միայն ու միայն սեփական բազկի զորությանն ապավինելով:

2004 թվականի փետրվարի 28-ին` Սումգայիթյան ջարդերի հերթական տարելիցի օրը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն  այցելել էր Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ էր դրել այդ ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանն այդ առիթով ուղերձ էր հղել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 16-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սանձազերծված ոճրագործության զոհերի հիշատակը: 

Այդ իրադարձություններն իրենց վայրագությամբ ցնցեցին միջազգային հանրությունը: Մյուս կողմից արժանացան խորհրդային իշխանությունների ուշացած եւ ոչ համարժեք արձագանքին: Դրանք նաեւ դարձան սկիզբ Արցախի, Գարդմանքի, Գանձակի եւ Բաքվի խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված բռնությունների նոր ալիքների:

Ազգային պատկանելության սկզբունքով իրականացված սպանությունների եւ տեղահանությունների շղթան, որի ականատեսը եղանք մենք, ցեղասպանություն է: 

Այսօր մենք պարտադրված ենք բարձրաձայնել, որ, չնայած խորհրդային տասնյակից ավելի քաղաքներում տեղի ունեցած դատավարություններին, մինչեւ այսօր Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչները եւ իրագործողները չեն արժանացել իրենց արժանի պատժին եւ միջազգային հանրության համարժեք գնահատականին: 

Անպատժելիության մթնոլորտի եւ ադրբեջանական իշխանությունների խրախուսական կեցվածքի հետեւանքները մինչեւ այսօր շարունակում են նոր դրսեւորումներ ստանալ, ի դեմս հայ սպայի` Բուդապեշտում իրականացված սպանության: 

Հայոց պետականության եւ համայն հայության խնդիրն է բացառել սումգայիթների կրկնությունը աշխարհի որեւէ տարածքում: Մենք դա անելու ենք համազգային կազմակերպվածությամբ, ինչպես նաեւ ուժերի համախմբման ու բազմապատկման ճանապարհով:

Մենք դա համարում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու արժանապատիվ ուղի եւ համահայկական անվտանգության գրավական:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: