ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը գերմանական "DIE WELT"
Խորհրդականը որԵՎէ բան չի բացառում եվ ողբերգություն էլ չի տեսնում
12 Սեպ 2011  
12.09.2011  |  09:36   |   Թերթեր և ամսագրեր

01.04.2008. Չի բացառվում, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով երեկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ էր ժամանել ՀՀ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը։ ԼՂՀ կառավարությունում ՀՀ ղեկավարի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա էին օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահը Արցախին մատուցած ծառայությունների համար ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվեց "Գրիգոր Լուսավորիչ" շքանշանով։

Պետական պարգեւի առթիվ շնորհավորելով Հայաստանի ղեկավարին, Բ. Սահակյանը բարձր գնահատեց Ռ. Քոչարյանի ներդրումը ԼՂՀ անկախության կայացման, երկրի անվտանգության ապահովման ու տնտեսության զարգացման գործում։ Նա համոզմունք հայտնեց, որ անկախ այն բանից, թե պաշտոնաթողությունից հետո ինչով կզբաղվի պարոն Քոչարյանը, նա կշարունակի՞ քաղաքական, կազմակերպչական իր հարուստ փորձը փոխանակել երկրի իշխանություններին, նպաստել Արցախի զարգացմանն ու բարգավաճմանը։ ՀՀ գործող նախագահին շնորհավորեցին եւ ելույթներ ունեցան ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը։ Վերջինս մասնավորապես նշեց, որ պատմական դահլիճում հավաքվելը, ուր տարիներ առաջ ընդունվել է ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը, իր մեջ մեծ խորհուրդ ունի։

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի եւ շնորհավորանքների համար, Ռ. Քոչարյանը նշեց, որ "Գրիգոր Լուսավորիչ" շքանշանին արժանանալն իր համար անակնկալ էր։ "Ես մի պահ մոռացել էի, որ այս դահլիճում ենք ընդունել ԼՂՀ անկախության վերաբերյալ հռչակագիրը, որն հետագայում ամրագրվեց համաժողովրդական հանրաքվեով, պատերազմով, տնտեսական նվաճումներով",–ասաց Ռ. Քոչարյանը։ Նա նշեց, որ չնայած ներկա հանդիպումը նախագահի կարգավիճակով վերջինն է, սակայն ինքը չի կասկածում, որ շփվելու, ավելի մոտիկից հաղորդակցվելու առիթներ քիչ չեն լինելու։ "Երբեք չեմ կարող անտարբեր մնալ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, մանավանդ որ ղարաբաղյան հիմնախնդիրն իր արդարացի լուծումը դեռ չի գտել, մեր ժողովրդի առջեւ նորանոր մարտահրավերներ կան ծառացած, եւ բոլորս պարտավոր ենք լծվել ԼՂՀ ճանաչման գործին",–ընդգծեց ՀՀ ղեկավարը։

Անդրադառնալով Արցախի տնտեսությանը, Ռ. Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ենթակառուցվածքների (ճանապարհներ, կապ, էներգետիկա, խմելու եւ ոռոգման ջրի ապահովում եւ այլն) մասով, եթե հաջողվի ծրագրավորված տարբերակով լուծում գտնել, ապա բոլոր ոլորտներում էական առաջընթաց կգրանցվի։ "Անվիճելի իրողություն է, որ առաջ շարժվելու համար պիտի կազմել երկրի տնտեսության կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր, դրանք ներառել պետական բյուջեում եւ հետեւողականորեն իրագործել",–նշեց ՀՀ ղեկավարը եւ ավելացրեց, որ այդ ծրագրերը պիտի իրատեսական լինեն այնքանով, որպեսզի բնակչությունը դրանց իրագործման անմիջական մասնակիցը դառնա։ 

Ռ. Քոչարյանն անդրադարձ կատարեց նաեւ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը՝ վերջին զարգացումների շուրջ արտահայտելով իր նկատառումները։ "Բոլորիս քաջ հայտնի է Կոսովոյի նախադեպը։ Մեր ուշադրությունից չեն կարող դուրս մնալ նաեւ ԵԱՀԿ շրջանակներից բանակցային գործընթացը ՄԱԿ տեղափոխելու՝ Ադրբեջանի ջանքերը։ Բաքվի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները մեզ ուղղակի պարտադրում են համարժեք քայլեր ձեռնարկել եւ որոշակի շտկումներ մտցնել մեր մոտեցումներում՝ կապված Ղարաբաղի անվտանգության եւ հանրապետության վերջնական կարգավիճակի հետ։ Մեր միասնական որոշմամբ միայն կարող ենք գտնել մեր ժողովրդի համար առավել ընդունելի ու անվտանգ լուծումը",–ընդգծեց Ռ. Քոչարյանը։ Այնուհետեւ նա պատասխանեց ներկաների տարբեր հարցերին։

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո ինչո՞վ է զբաղվելու Ռ. Քոչարյանը, նա նշեց. "Դեռ հստակ որոշում չեմ կայացրել։ Մի փոքր ընդմիջում կտամ, հետո ժամանակը ցույց կտա"։ Լրագրողներին հետաքրքրում էր, թե Հայաստանում հետընտրական իրադարձություններն ազդե՞լ են, արդյոք, հակամարտության կարգավորման ընթացքի վրա։ Ռ. Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ ինքը նման տպավորություն չունի, բայց Ադրբեջանը, հավանաբար, փորձելու է Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով այդ դեպքերն ինչ–որ ձեւով օգտագործել եւ աղմուկ հանել դրսում...

Իսկ հնարավո՞ր է, որ, իբրեւ  հակառակորդի ռազմատենչ հայտարարություններին համարժեք քայլ, Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը։ Որպես "իրավիճակից դուրս գալու ելք", ՀՀ նախագահը չբացառեց նման որոշում ընդունելու հնարավորությունը։ Նա միաժամանակ հավելեց, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի թշնամական կեցվածքը հայկական կողմին ստիպում է մինչեւ հակամարտության վերջնական կարգավորումը, ագրեսիայի դեպքում, պաշտպանության մասով ՀՀ–ի եւ ԼՂՀ–ի միջեւ պայմանագիր ստորագրել, ինչը Արցախի բնակչության անվտանգության հուսալի երաշխիք կարող է լինել։

"ՀՀ"—ի այն հարցին, թե երկրի ղեկավարն այսօր ինչպե՞ս է գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Ռ. Քոչարյանը պատասխանեց. "Կայուն։ Ապրիլի 9—ից հետո նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո ձեռնամուխ կլինի նոր կառավարության ձեւավորմանը։ Կոալիցիայի շրջանակները լայն են։ Որ խորհրդարանում ներկայացվող քիչ թե շատ ազդեցություն ունեցող քաղաքական ուժերը կոալիցիայի մասնակից են, դա փաստ է, ինչը, իմ համոզմամբ, միասնության բավական մեծ պաշար կարող է հանդիսանալ նոր ձեւավորվող կառավարության համար"...

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
04.03.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
04.03.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: