16.11.2006. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Գերմանիա
14.11.2005. Հայաստանի նախագահը հանդիպել է Ռուսաստանի առաջատար հետ
18 Նոյ 2011  
18.11.2011  |  13:36   |   Համացանց

17.11.2006. Ռոբերտ Քոչարյան. "Չկա մի ազգի օրինակ, որն ինքնակամ հրաժարվի 15 տարվա անկախությունից"

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր ավարտում է իր աշխատանքային այցը Գերմանիա, Բեռլինում` Բերտելսման հիմնադրամում հինգշաբթի օրը ունեցած ելույթում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղին: 

"Մենք չենք հիշում մի ազգի օրինակ, որն ինքնակամ հրաժարվել է իր 15 տարվա անկախությունից: Ոչ ոք մտադիր չէ դա անել Ղարաբաղի պարագայում", - ասել է Հայաստանի նախագահը: - "Մենք խոսում ենք անշրջելի փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել մարդկանց գիտակցության մեջ":

"Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը: Դա արվել է միջազգային նորմերին միանգամայն համապատասխան", - ասել է Ռոբերտ Քոչարյանը` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ձեռք է բերվել Խորհրդային Միության փլուզման ժամանակ, եւ Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի մաս երբեք չի եղել:

"Իր պետականության հաջող կառուցման շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ապացուցել է գոյության իր իրավունքը: Այն պարբերաբար անցկացնում է ժողովրդավարական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ", - ասել է Հայաստանի նախագահը:

www.armenialiberty.org

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: