29.04.1993թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական
Վիկտոր Սողոմոնյանի` Աղվան Հովսեփյանին ուղարկված նամակի ճակատագիրը
02 Սեպ 2013  
02.09.2013  |  13:26   |   Ելույթներ և ուղերձներ

Չկորցնել պատմական պահը

1988 թվականից մենք քանի անգամ Ադրբեջանի կազմից դուրս գալու հարցը բարձրացրել ենք, անընդհատ մեզ ասելիս են եղել, որ ձեր քայլը անօրինական է. միութենական սահմանադրությունը չի նախատեսում ավտոնոմիայի կամ ինչ-որ տերիտորիայի դուրս գալը առանց տվյալ հանրապետության համաձայնության: Եթե հիշում եք, մեզ անընդհատ 70 և 72-րդ հոդվածի այդ հակասություների մեջ մտցնելով` մեր հարցը ձգձել են կամ անընդհատ բացասական պատասխան ենք ստացել: Հիմա մեզ համար մի պատմական շանս է բացվել` Ադրբեջանի անկախությունը հռչակելու հետ կապված, օրինական ձևով այս հարցը մի անգամ էլ բարձրացնենք միութենական իշխանությունների առաջ, որովհետև կա օրենք, որի համաձայն իրավունք ունենն և ավտոնոմիան և կոմպակտ ապրող  որևէ ազգություն` իրենց հարցը լուծելու: Դեկլարացիան պատրաստող նախաձեռնող խումբը հաշվի է առել այսօրվա պետությունում ստեղծված իրավիճակը. հիմա ինչ՞, կենտրոնը մնալո՞ւ է թե՞ չի մնալու: Դրա համար մենք այստեղ չենք շեշտում, թե ուզում ենք լինել  "субъектами союза федераций", ինչո՞ւ, որովհետև պարզ չէ` որպես այդ ֆեդերացիայի սուբյեկտ ո՞վ է մնալու, մնալո՞ւ է, թե՞ չի մնալու: Մենք չենք դիմում Ռուսաստանի կառավարությանը, չնայած, որ ժողովրդի մեջ կան այդպիսի տրամադրություններ` լինել Ռուսաստանի կազմում: Որովհետև նախ այդտեղ էլ պարզ չի. եթե Սովետական Միությունը մնալու է, ավելի ճիշտ է դիմել` լինելու որպես սուբյեկտ Սովետական Միության, եթե չի մնալու, մնում է դիմել կամ Ռուսաստանին կամ Հայաստանին: Եվ մենք դրա համար այս դեկլարացիայով այս պատմական պահին պետք է անպայման որոշում ընդունենք: Ընդունենք, որ Ադրբեջանի կազմից մենք դուրս ենք գալիս` օգտվելով արդեն օրինավոր ճանապարհից, այդ օրինավոր ստացած շանսով, և իրավիճակի զարգացումից ելնելով, վարիացիաների տեղ պետք է թողնենք, թե մեր ապագային ինչպես ենք նայում: Ավելի վտանգավոր է հիմա ուշացնելը:

Ռոբերտ Քոչարյան
Ելույթ, 1991թ.

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
04.03.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: