ԵրԵՎան-Մոսկվա հեռուստակամուրջ
Չեն փոխվել
25 Փետ 2013  

Չճանաչված հանրապետության ճանաչված լիդերը

Ղարաբաղյան շարժման 25 ամյակի կապակցությամբ շարունակում ենք այդ թեմային վերաբերող նյութերի հրապարակումը: Այս շաբաթ կայքում զետեղելու ենք Ռոբերտ Քոչարյանի հետ երկու հարցազրույց, որոնց մինչև ընկած գրեթե մեկ տասնամյակի տարբերության մեջ երևում է Ղարաբաղի խնդրի կարգավորման էվոլյուցիան:

Առաջին հարցազրույցը 1995 թվականին է, և Ռոբերտ Քոչարյանը "Московские новости" թերթի հարցերին պատասխանում է որպես ԼՂՀ նախագահ: Մյուս հարցազրույցը, որը կներկայացնենք ձեզ շաբաթվա ընթացքում, Ռոբերտ Քոչարյանը Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տվել է 2006 թվականի մարտին, այսինքն Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում աշխատելու երկրորդ շրջանի ավարտից շուրջ երկու տարի առաջ: Բնականաբար երկու հարզազրուցների հիմնական թեման Ղարաբաղն է:

***

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցում է "Московские Новости"-ի թղթակից Արա Թադևոսյանը:

- Երբ կնքվում էր զինադադարը, դուք ենթադրո՞ւմ էիք, որ այն կտևի մեկուկես տարի: Ի վերջո կողմերից մեկի նյարդերը կարող են տեղի տալ:

- Այսօր զինադադարը, բացի կողմերի հայտարարություններից, ոչնչով ամրագրված չէ: Ես չեմ կարծում, թե այն նյարդերի տեղի տալու արդյունքում կարող է խափանվել: Եթե դա տեղի ունենա, ապա ավելի շուտ կլինի կողմերից որևէ մեկի կողմից պատերազմ սանձազերծելու ու հետևանքների համար քաղաքական պատասխանատվությունը հեշտորեն "կլլելու" հնարավորություն և ուժերի ստեղծված հավասարակշռության փոփոխության հետևանք: Ինչ վերաբերում է զինադադարի ժամկետներին և բանակցությունների արդյունքներին, ապա մեկուկես տարի բնավ էլ շատ չէ նման բարդ հիմնախնդրի համար: 

- Ղարաբաղում խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի՞ է: 

- Ես իրավիճակն անհուսալի չեմ համարում: 

- Միջնորդներից ԼՂՀ-ն ո՞ւմ է գերապատվություն տալիս, ո՞ւմ ջանքերն են առավել արդյունավետ ու ռեալ:

- Բանակցային գործընթացում բացի հակամարտող կողմերի շահերից, բնականաբար, անտեսալիորեն առկա են շատ երկրների շահեր: Մի շարք հանգամանքների բերումով Ռուսաստանն ավելի փութաջան եղավ, և նրա ջանքերն ավելի արդյունավետ են: Մինսկի կոնֆերանսի համանախագահության ինստիտուտի ստեղծումից հետո միջնորդների ջանքերը մեկտեղվեցին: Միասնական միջնորդի դերում ներկայումս հանդես են գալիս Ռուսաստանն ու Ֆինլանդիան, որոնց հանձնարարված է բանակցություններ վարել հակամարտության երեք կողմի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ: 

- Տևական ընդմիջումից հետո Միացյալ Նահանգները վերսկսեց Ղարաբաղի առնչությամբ միջնորդական ջանքերը, Ժոզեֆ Ֆրեսսըլը նշանակվել է դեսպան՝ հատուկ հանձնարարությունների գծով:

- Խորհրդային միությունը փլուզվեց ավելի արագ, քան սպասվում էր, և Անդրկովկասում ստեղծված նոր կացությունը բոլորին անակնկալի բերեց: Տարածաշրջանի առնչությամբ անգամ Ռուսաստանը մշակված քաղաքականություն չուներ՝ չխոսելով արդեն ԱՄՆ-ի, Իրանի ու Թուրքիայի մասին: Ինձ թվում է՝ աշխարհաքաղաքական շահերն սկսում են ուրվագծվել: 

- Ժոզեֆ Ֆրեսսըլը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե իր կարծիքով մինչև տարեվերջ չստորագրվի մեծ քաղաքական համաձայնագիր, ապա այն այլևս չի ստորագրվի: Դուք կիսո՞ւմ եք նման տեսակետը:

- Այն ինչի մասին նա խոսել է, դրանում որոշակի հավանականություն կա, թեպետ ես չեմ պատկերացնում, թե գոյություն ունեցող հակասությունների պայմաններում ինչ կերպ է այն ստորագրվելու:
 
- Ղարաբաղն ուզում է իր կարգավիճակը ճշտել նախքան գրավված տարածքներից զորքերի դուրս բերումը, այսինքն "Տարածքի դիմաց՝ կարգավիճակ" բանաձևով: Ադրբեջանը կամենում է պարզել հակամարտության գոտում ռազմական խաղաղարար ուժերի տեղակայում: Ղարաբաղը համաձայն կլինի՞ ընդունել Ադրբեջանի կողմից առաջարկվելիք կարգավիճակը: Ինչպե՞ս վարվել:

- Մեթոդոլոգիական առումով դա ամենահեշտ հարցն է: Անհրաժեշտ է որոշումների փաթեթ, որը ներառեր բոլոր արմատական հարցերը: Այլապես կառաջանա "աթոռների ու փողերի" հայտնի իրավիճակը:

- Երկրորդ փորձաքարը Շուշի ու Լաչին քաղաքների հիմնախնդիրն է:

- Մեզ համար գոյություն չունի Շուշի քաղաքի հիմնահարց, այն եղել ու մնում է հայկական քաղաք ԼՂՀ կազմում: Ադրբեջանի համար այն, ավելի շուտ, հոգեբանական հիմնախնդիր է: Հարցը լուծելի է իրենց տուն բոլոր փախստականների՝ և հայերի, և ադրբեջանցիների, կամովին վերադառնալու իրավունքին ընդհանուր ենթատեքստում: Լաչինի հարցը բարդ է: Լաչին քաղաքի հարցում պրոբլեմ չկա: Հիմնախնդիրն առկա է թշնամական տերության մեջ ԼՂՀ անկլավային գոյության անհնարինության հարցում: Այստեղից հետևում է Հայաստանի և ԼՂՀ միջև միջանցքի /որտեղ և գտնվում է Լաչինը/ առկայության կենսական անհրաժեշտությունը: Այստեղ անհրաժեշտ է գտնել որոշում, որը հենվի մարտչող կողմերի համար հարցի կարևորության աստիճանի օբյեկտիվ գնահատման վրա: 

- Միջնորդները մեկ անգամ չէ, որ մատնանշել են Ստեփանակերտի ու Բաքվի միջև անմիջական երկխոսության անհրաժեշտությունը:

- Մենք երբեք չենք խուսափել Ադրբեջանի հետ անմիջական երկխոսությունից: Բայց չենք պատրաստվում խնդրածո զրուցակից լինել: Մենք այս հարցում ունենք հակառակ կողմի որոշակի կոմպլեքսավորվածության զգացողություն: Նրանց թվում է, թե մեզ հետ հարաբերակցվելը կհանդիսանա մեր անկախության ճանաչման տարր: Մենք այդպես չենք համարում: Մեր ըմբռնմամբ, հնարավոր երկխոսության նման գնահատականը առնվազն 5 տարվա վաղեմության ռոմանտիզմ է: Այսօր մենք ունենք անկախության ավելի շոշափելի հատկանիշներ՝ նախագահ, խորհրդարան, բանակ…

- Սերբական Կրաինայի Հանրապետությունը գոյություն ուներ 1981 թվականից, սակայն վերացվեց բառացիորեն մի քանի օրում, ընդ որում՝ համաշխարհային հանրության լրիվ անտարբերության պայմաններում: Ո՞վ կտա երաշխիքներ, որ նման բան տեղի չի ունենա ԼՂՀ-ի հետ:

- Ոչ ոք նման երաշխիքներ, իհարկե, չի տա: Դրա համար էլ մենք միշտ պատրաստ պիտի լինենք հարձակման: Սա մեր ազգային դոկտրինայի կենտրոնական հարցերից է: Ի դեպ, Սերբական Կրաինայի իրադարձությունները և ռեակցիան, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը միջազգային հանրության կողմից, նշանակալիորեն մեծացրել է Ադրբեջանի կողմից պատերազմը վեր սկսելու հավանականությունը: 

- ԼՂՀ-ի համար ո՞ր կարգավիճակն է անընդունելի համարվում:

- Անընդունելի են Ադրբեջանից որևէ կարգի ուղղահայաց ենթակայություն ենթադրող տարբերակները:

- Բանակցային գործընթացում Հայաստանի և ԼՂՀ-ի միջև չե՞ն առաջանում տարաձայնություներ:

- Առաջանում են, և դա բնական է:

- Ինչո՞ւ է ԼՂՀ-ն հանդես գալիս հօգուտ հակամարտության կարգավորման որոշումների փաթեթի ընդունման, իսկ Հայաստանը կողմ է կարգավորման փուլայնությանը:

- Առաջին հայացքից ավելի դժվար է թվում որոշումների փաթեթի ընդունմանը հասնելը: Սակայն բանակցությունների փորձը ցույց է տալիս՝ ավելի հեշտ թվացող փուլային լուծումը չի ստացվում: Անորոշ հեռանկարի, վերջնական կարգավորման հիմնական կոնտուրների բացակայության պատճառով համաձայնության տեքստում յուրաքանչյուր դետալ թվում է շատ կարևոր և դառնում է անհաղթահարելի արգելք:

- Հակամարտության կարգավորման մեջ ինչպիսի՞ն է Թուրքիայի դերը: 

- Մենք բազմիցս հայտարարել ենք այն մասին, որ բանակցային գործընթացում Թուրքիայի բացարձակ ադրբեջանամետ դիրքորոշումը, ինչպես նաև Ադրբեջանին նրա կողմից ցույց տրվող օգնությունը կասկածելի են դարձնում Թուրքիայի մասնակցության նպատակահարմարությունը միջնորդական որակում:
 
- Հակամարտության վրա ի՞նչ կնիք է թողնում կասպիական նավթի հիմնախնդիրը:

- Կասպիական նավթի հիմնախնդիրը, ինչպես ինձ թվում է, կարող է արագացնել ինչպես խաղաղությունը, այնպես էլ պատերազմը: Թե ներկայումս ի՞նչ ուղղությամբ է "աշխատում" նավթը, ես դժվարանում եմ ասել:

- Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը ինչպե՞ս եք դուք տեսնում:

- Ադրբեջանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը ետ դարձնել 1988 թվականի դրություն, այսինքն՝ ինքնավարություն: Դեպի այն, ինչից ամեն ինչ սկսվեց: Այս սահմաններից դուրս եկող ցանկացած առաջարկ նրանց կողմից մերժվում է: Սակայն այն ժամանակ՝ 1988 թվականին, մենք բոլորս ապրում էինք միասնական ԽՍՀՄ երկրում, որտեղ փաստացի չկային ներքին սահմաններ, սեփական բանակներ, մայրաքաղաքներ և նման բաներ: Ադրբեջական անկախ պետությունում Ղարաբաղը երբեք չի եղել: Խորհրդային միության փլուզման պահին ԼՂՀ-ն արդեն հռչակված էր և բավականին կայուն գործում էր: Հարկավոր է մեկնակետ ունենալ 1995թ. ռեալությունը: Գտնում եմ, որ եթե միջնորդների ու միջազգային համակեցության համար ռեալ իրավիճակը դառնա հենակետ, ելքը բավական արագ կգտնվի: Չի կարելի հենվել մի բանի վրա, որն այլևս չկա:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
04.03.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: