"Ինքը կարողացավ վերականգնել Հայաստանի տնտեսությունը"
Պաշտոնավարության ավարտից առաջ
16 Փետ 2012  

Ցուցահանդես եվ խորհրդակցություն

2002 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր թեթեւ արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդես, որից հետո կառավարությունում նախագահն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` թեթեւ արդյունաբերության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետը, տնտեսական բլոկի նախարարները, շահագրգիռ տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաները, ինչպես նաեւ թեթեւ արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների ղեկավարները:

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, թեթեւ արդյունաբերության ապրանքների ցուցահանդեսը եւս մեկ անգամ վկայում է, որ մեր ձեռնարկությունները սովորել են որակյալ ու մրցունակ արտադրանք թողարկել եւ ունեն զարգացման լավ հեռանկար: Նրա խոսքով, անցած տարիների ընթացքում տարբեր ձեռնարկություններ իր բազմաթիվ այցելությունների ժամանակ համոզվել է, որ թեթեւ արդյունաբերության ոլորտում մեր երկիրն ունի բավականին լուրջ ներուժ: Մասնավորապես, առկա են արտադրական հզորություններ, որոնք կարելի է վերագործարկել առանց մեծ կապիտալ ներդրումների: Այդ առումով նախագահը կարեւորել է պետության կողմից համապատասխան ուշադրությունը եւ շահագրգիռ վերաբերմունքը` նշելով, որ անհրաժեշտ է խմբավորել կուտակված խնդիրները, առանձնացնել առավել հրատապ հարցերը եւ նախանշել հետագա անելիքները:

Անդրադառնալով խորհրդակցության բուն նպատակին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ակնկալում է լսել ձեռնարկությունների ղեկավարների տեսակետներն ու առաջարկությունները, որոնց հիման վրա փորձ կարվի հնարավորին սեղմ ժամկետում գտնել ճիշտ լուծումներ` խթանելու ոլորտի զարգացումը:

Խոսելով թեթեւ արդյունաբերության անցած տարվա ցուցանիշների մասին, երկրի ղեկավարը նշել է, որ արձանագրվել է 33 տոկոս աճ, արտահանումն ավելացել է 45 տոկոսով, ձեռնարկություններում բացվել է շուրջ երկու հազար նոր աշխատատեղ: Ոլորտի 2002թ. զարգացման ակնկալիքների վերաբերյալ նա ասել է, որ տարվա ընթացքում ոչ միայն կպահպանվեն նախորդ տարվա տեմպերը, այլեւ` իրենց գործունեությունը կսկսեն մի քանի ձեռնարկություններ, կմեկնարկեն նոր գործարար ծրագրեր: 

Այնուհետեւ շահագրգիռ քննարկում է ծավալվել ոլորտի առջեւ ծառացած հիմնական խնդիրների վերաբերյալ: Թեթեւ արդյունաբերության զարգացման համար խոչընդոտ են դիտվել արտաքին շուկաների հետ աշխատելու փորձի պակասը եւ շրջանառու միջոցների բացակայությունը: Առաջնահերթ խնդիր է համարվել հումքային բազայի ձեւավորումը, ինչպես նաեւ որոշ հարցերի օրենսդրական կարգավորումը: 

Ամփոփելով խորհրդակցությունը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ արծարծված բոլոր հարցերը գրանցվել են եւ կուսումնասիրվեն: Առեւտրի եւ արդյունաբերության նախարարին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում բարձրացված հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկությունների փաթեթ, որից հետո կկազմվի գործողությունների հստակ ժամանակացույց:

Միայն այս խորհրդակցությամբ, և առհասարակ` միայն խորհրդակցությամբ չէր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  արդյունաբերության զարգացմանը միտված քայլեր էր ձեռնարկում: Ինչպես հիշյալ խորհրդակցության ժամանակ նախագահն ասաց իր խոսքում, նա բազմաթիվ հանդիպումներ էր ունենում ոլորտի ներկայացուցիչների, ձեռնարկությունների ղեկավարների ու կոլեկտիվների հետ, քննարկում յուրաքանչյուրի խնդիրներն` ինչպես բնագավառի ընդհանուր համատեքստում, այնպես էլ` առանձին վերցրած տվյալ ձեռնարկության հեռանկարում: Եվ այս քայլերը նախագահը չդադարեց իրականացնել մինչև իսկ իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտը: Այս հսկայական ջանքերի շնորհիվ էր, որ արդյունաբերությունն առհասարակ, և թեթև արդյունաբերությունը մասնավորապես թռիչքային զարգացում ապրեցին մեր երկրում:  Անկախությանը հաջորդած տարիներին տնտեսության մյուս ճյուղերի հետ համեմատած ամենաանմխիթար վիճակում հենց արդյունաբերությունն էր հայտնվել: 

Չափազանց դժվարին գործ էր ոտքի կանգնեցնել այն և դարձնել տնտեսության ընդհանուր աճին նպաստող ոլորտ: Թեև դժվարությամբ, բայց ի վերջո դա հաջողվեց: 2007 թվականին 1998-ի նկատմամբ գրանցվեց 74,1տոկոս աճ, արդյունաբերական արտադրանքի իրացումն ավելացավ շուրջ 2,7 անգամ: Դրական փոփոխություն էր գրանցվում նաև արդյունաբերական արտադրանքի կառուցվածքի բնութագրում: Արդյունաբերության արտադրանքի մեջ ավելացավ վերամշակող ձեռնարկությունների տեսակարար կշիռը, իսկ դրանց մեջ քիչ թիվ չէին կազմում թեթև արդյունաբերության ոլորտին պատկանող վերամշակող ձեռնարկությունները` գյուղատնտեսական մթերքների վերամշակում, ադամանդագործություն և այլն: 1998-2006 թվականներին վերագործարկվել ու սեփական հզորություններն ավելացրել էին շուրջ 50 խոշոր ձեռնարկություններ, որոնցից 27-ը թեթև արդյունաբերության ոլորտում: Իսկ փոքր և միջին արդյունաբերական ընկերությունների քանակը հասավ մոտ 2500-ի, որոնց մեջ դարձյալ մեծ թիվ էին կազմում  թեթեև արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները: Սա անշուշտ նշանակում էր հայրենական հագուստի, սննդի և էլի շատ ապրանքատեսակների ի հայտ գալը շուկայում, ինպես նաև` հսկայական թվով նոր աշխատատեղեր: 

Իսկ 2002 թվականի փետրվարի 20-ին,  թեթեւ արդյունաբերության ցուցահանդեսի նմուշներին ծանոթանալուց հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:Այն ներկայացնում ենք մասնակի կրճատումով, և ուզում ենք հավելել, որ  հետագա 5-6 տարիները ցույց տվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի լավատեսությունն արդարացված էր: Արդարացված էր, որովհետև ամրագրված էր սրտացավությամբ, բանիմացությամբ ու գործով, ինչի շնորհիվ էլ ոլորտը զարգացման բարձր ցուցանիշներ ապահովեց:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: