Հայաստանը նրա երկրորդ հայրենիքն է դարձել
Արժանապատիվ կեցվածք ԵՎ հպարտություն պարգԵՎող ելույթ
19 Հուն 2013  

Դաշնակից պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը

2005 թվականի հունիսի 22-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումն այսօրվա հեռավորությունից մեզ համար կարևոր է առաջին հերթին այն փաստով, որ համընկնում է Հայ - ռուսական հարաբերությունների առաջընթացի ու ծաղկման հետ: Դեռևս 2000 թվականին, երբ դեռ Վլադիմիր Պուտինը նոր էր ընտրվել Ռուսաստանի նախագահ, "Մայակ" ռադիոկայանի թղթակիցը հարցնում է Ռոբերտ Քոչարյանին. 

ՅՈՒ. ՍԵՄՅՈՆՈՎ (ՄԱՅԱԿ) - Մեզ մոտ` Ռուսաստանում, ընտրվեց նոր նախագահ, Ձեր սերնդի մարդ: Հետաքրքիր է, ինչ հարաբերություններ ունեք միմյանց հետ, եւ ինչ նոր նախաձեռնություններ են սպասելի հայ - ռուսական հարաբերություններում:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Կարծում եմ այդ նախաձեռնությունները հնարավոր են, միայն մի փոքր ժամանակ եւ ավելի շատ շփումներ են պետք: Կարծում եմ, մոտ ժամանակներս, Ռուսաստան կատարելիք իմ պաշտոնական այցը հնարավորություն կընձեռի շատ խնդիրների շուրջ համադրել տեսակետները: Ունենք բավական լավ հարաբերություններ, որոնք կարծում եմ միտված են ապագային: Մենք ողջունում ենք Ռուսաստանի նախագահի` հասարակության համախմբանն ուղղված ջանքերը: Մենք շահագրգիռ ենք, որ Ռուսաստանը լինի ուժեղ, կայուն, կանխատեսելի, ժողովրդավարական պետություն եւ այդ առումով աջակցում ենք Վլադիմիր Պուտինի ջանքերը: Մենք հեշտությամբ ենք շփվում, գրեթե տարեկիցներ ենք, եւ կարծում եմ, կես խոսքից միմյանց հասկանում ենք: Նա բաց եւ շփվող մարդ է: Նրա հետ հեշտ է աշխատել:
 
Հետագա տարիները ցույց տվեցին, որ Հայստանի Հանրապետության Նախագահը չէր սխալվել:  Ապագային միտված բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչվեցին ու իրականություն դարձան, էլ ավելի խորացնելով հայ - ռուսական տնտեսական, ռազմա-քաղաքական ու մշակութային հարաբերությունները: Ռ. Քոչարյանը չէր սխալվել նաև իր ռուս գործընկերոջ հետ հեշտ շփվելը նշելու իմաստով: Համատեղ աշխատանքի ընթացքում Ռ. Քոչարյանի ու Վ. Պուտինի միջև բացի գործընկերային հարաբերություններից, ձևավորվեց նաև ուղղակի մարդկային ընկերություն:

Իսկ վերոհիշյալ հանդիպումը Մոսկվայում տեղի ունեցավ, այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահը ՌԴ մայրաքաղաք էր ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները: Մասնավորապես խոսվել է գարնանը Երեւանում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, ներդրումային ծրագրերի եւ էներգետիկ խնդիրների մասին:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումներին, ինչի առիթով նախագահ Պուտինն ասել է, որ իր տպավորությամբ դրանք անցկացվում են բարձր մակարդակով: 

Նախագահ Քոչարյանը նշել է, որ միջոցառումները բավական բազմաբնույթ են եւ ընդգրկում են երկկողմ հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտները: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, երկկողմ մշակութային կապերին համահունչ զարգանում են նաեւ տնտեսական հարաբերությունները, եւ այդ գործում նշանակալի է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի կատարած աշխատանքը: Նա հայտնել է, որ արդեն նախապատրաստական փուլում է 2006թվականը Ռուսաստանում որպես Հայաստանի տարի անցկացնելու միջոցառումների ծրագիրը: 

Կողմերն անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի այսօր անցկացվող նիստին: Նախագահ Պուտինը նշել է, որ թեեւ Հայաստանը դիտորդի կարգավիճակով է ներկայացված այդ կառույցում, սակայն նախագահ Քոչարյանի գործնական եւ կանոնավոր մասնակցությունը կառույցի ղեկավարների աշխատանքներին դրական մեծ ազդակ է բազմակողմ համագործակցությունն ընդլայնելու առումով:
Հաջորդ օրը ՀՀ նախագահը մասնակցեց ՀԱՊ կազմակերպության խորհրդի նստաշրջանին:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպեց նաեւ այդտեղ ուսանող մի քանի տասնյակ հայ երիտասարդների հետ` քննարկելու նրանց հուզող խնդիրները:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: