Հայ-ճապոնական համագործակցության նոր փուլ
Վերաբացվեց Ծաղկաձորի ճոպանուղին
21 Դեկ 2012  

Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը

2007 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է անցնող տարվա ձեռքբերումները, հետագա անելիքները, առկա խնդիրները:

Քննարկվել են դատաիրավական բարեփոխումների եւ դրանցից բխող փոփոխությունների ներդրման ընթացքի հետ կապված հարցեր: Այս փաստը կարևոր է դիտարկել դատաիրավական բաերեփոխումների երկրորդ փուլի համատեքստում: Փոքր ինչ հետ գնալով ասենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի շնորհիվ լուրջ փոփոխությունների հնարավորություն ստեղծվեց նաև դատաիրավական ոլորտում: Մասնավորապես, մինչ սահմանադրական բարեփոխումները, Հանրապետության նախագահը գլխավորում էր Արդարադատության խորհուրդը, իսկ ի պաշտոն նրա տեղակալներն էին ՀՀ արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը:

Վերափոխված Սահամանադրությամբ Արդարադատության խորհուրդի նիստը գլխավորում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը` առանց քվեարկության իրավունքի: Որոշակիորեն փոխվեց հենց վճռաբեկ դատարանի դերը նույնպես: Սահմանադրության 92-րդ հոդվածում ամրագրվեց, որ այն կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Սրանով սահմանափակվեց դատարանների կողմից օրենքի կամայական մեկնաբանման և կամայական վճիռների կայացման հնարավորությունը: Վճռաբեկ դատարանն անցնում էր նախադեպային վճիռների կայացման: Սակայն այսքանով դատաիրավական բարեփոխումները չէին ավարտվում: Այն շարունակվում էր և պիտի հանգեցներ Հայաստանի Հանրապետության դատական նոր օրենսգրքի ընդունմանը, որն օրենքի ուժ ստացավ 2008 թվականի հունվարի մեկից: Իսկ եթե այսօր դեռևս դժգոհում ենք երկրի դատական համակարգից, ապա դրա արմատները պիտի փնտրենք հասարակության մենթալիտետի մեջ: Ամեն պարագայում, օրենսդրական փոփոխությունները արդեն լիովին հիմք էին տալիս անկախ և արդար դատարան ունենալու:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: