27.07.2007. Համահայկական խաղերի նկատմամբ հետաքրքրությունն աճում է
Համահայկական խաղեր
15 Օգո 2011  
15.08.2011  |  11:12   |   Թերթեր և ամսագրեր

Դեռ չսկսված` Համահայկական խաղերը ռեկորդ է գրանցվել

Երեկ այդ առիթով հրավիրված մամուլի ասո ւլիսում Խաղերի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն ասաց. "Այսօրվա դրությամբ հայտ ստացվել է 25 երկրների 68 քաղաքների (25-ից՝ առաջին անգամ) 2100 մասնակիցներից: Արդեն հիմա կարելի է ասել, որ սա ռեկորդային ցուցանիշ է: Երբեք Համահայկական խաղերին մասնակցելու ցանկություն այդքան քաղաքներ չեն հայտնել: Սակայն սա դեռ վերջնական թիվը չէ: Գործընթացը շարունակվելու է մինչեւ օգոստոսի 15-ը: Կարծում եմ, որ հայտերի քանակը դեռ կավելանա եւ ընդհանուր առմամբ Խաղերի օրերին Հայաստան կժամանեն 5-6 հազար մեր հայրենակիցներ: Հարկ է նշել նաեւ, որ նախորդ երեք խաղերում սպասվող ակտիվությունը չէին ցուցաբերում Հայաստանի քաղաքները: Իսկ այս անգամ հայտեր ունենք բոլոր մարզերից: Ուրախացնում է, որ աշխուժացել են նաեւ Ռուսաստանի Դաշնության հայկական համայնքները:

Խաղերի բացման արարողությունները, որոնք կայանալու են օգոստոսի 18-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" ստադիոնում եւ օգոստոսի 26-ին՝ Օպերայի դահլիճում, որակական առումով էապես տարբերվելու են նախորդներից: Խաղերի կրակը Գառնիի տաճարում վառելու եւ այն մինչեւ "Հանրապետական" ստադիոն հասցնելու արարողությունը հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով:

Խաղերի ծրագրում ընդգրկված է 10 մարզաձեւ՝ ֆուտբոլ, բադմինթոն, բասկետբոլ, թենիս, շախմատ, լող, աթլետիկա, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ: Արդեն կազմված են բոլոր մարզաձեւերը սպասարկող մրցավարական խմբերը:

Վարչապետի կողմից ստեղծվել է կառավարական կազմկոմիտե: Դրա մեջ են բոլոր շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները, որոնք աջակցելու են Խաղերի պատշաճ անցկացմանը: Իսկ կազմկոմիտեում ստեղծվել են աշխատանքային խմբեր: Դրանք հուլիսի 10-ից զբաղված են մարզաբազաները կարգի բերելով: Բոլոր հյուրերի համար լուծված է նաեւ հյուրանոցների հարցը: Մշակված են մշակութային եւ մասնակիցների հանգիստը կազմակերպելու ծրագրեր":

Արմեն Գրիգորյանը ներկայացրեց նաեւ Համահայկական խաղերի խորհրդանիշը՝ Արջուկը: Ճիշտ է, նա դեռ անուն չուներ, սակայն ասուլիսի ժամանակ առաջարկ եղավ կենդանուն անվանել հենց "Արջուկ": Անունը, կարծես, դուր եկավ բոլորին:

Նախարարը խոսեց նաեւ Խաղերն օպերատիվ լուսաբանելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Սակայն, հաշվի առնելով նախորդ անգամների փորձը, լրագրողներն արեցին լրացուցիչ առաջարկներ, որոնք Արմեն Գրիգորյանը խոստացավ անպայման կարգավորել: "Խոստանում եմ, որ ձեր աշխատանքը կատարելուն խանգարող ոչ մի խնդիր չի լինի",- ասաց նա ասուլիսի մասնակից լրագրողներին:
 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
www.aravot.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: