27.06.2006. Президент Армении и чемпион мира по боксу Вик Дарчинян
23.06.2004. ՔՈՉԱՐՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ պետք է բանակցային կողմ դառնա
22 Հուն 2012  
22.06.2012  |  13:14   |   Թերթեր և ամսագրեր

01.07.2004. Երկարաժամկետ վարկերը ԼՈՌՈՒ մարզի զարգացման գրավական

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում, հանդիպեց մարզի ղեկավարության, գործարարների հետ, իսկ այցի վերջում դիտեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրված "Աշնան արեւ" պիեսը: Առաջինը Ռոբերտ Քոչարյանն այցելեց նորակառույց "Զոսեկար" ՍՊԸ: Ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե դռների եւ պատուհանի արտադրությամբ:

Հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող "Հելեն արտ" ՍՊԸ-ն հիմնվել է 2000-ին: 3 տարվա ընթացքում արտադրական հզորությունն ավելացել է 2 անգամ եւ այժմ արտադրում է 45-50 տեսակ շոկոլադե կոնֆետներ, թխվածքաբլիթ եւ այլն: Ձեռնարկությունը սկսել է նաեւ կոշկեղենի արտադրություն: Շուրջ 30 հազար դոլար երկարաժամկետ վարկի ձեռքբերման դեպքում ընկերության ղեկավարությունը խոստանում է վերազինել ձեռնարկությունը եւ ավելացնել արտադրության ծավալները:

Հանրապետության նախագահն այցելեց նաեւ "Սլացք" ավտոմոբիլային գործարան: Գործարանի հիմնական պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է: "Սլացքում" վերանորոգվում են կարբյուրատորային բեռնատար ավտոմեքենաները: Այս տարի ընկերությունը սկսել է "ԳԱԶ-66" բեռնատար ավտոմեքենաների կարբյուրատորային շարժիչների փորձնական փոխարինումը դիզելային շարժիչներով, ինչը զգալի միջոցներ կտնտեսի:

Վանաձորում Թուֆենկյան հիմնադրամը կառուցում է իր "Թուֆենկյան հոսփիթալիթի" հյուրանոցային համալիրի 6 հյուրանոցներից մեկը: Ըստ Թուֆենկյան ընկերությունների գլխավոր տնօրեն Համբարձում Չիլինգարյանիՙ Վանաձորի հյուրանոցը նախատեսվում է շահագործման հանձնել մոտ 1 ամսից:

Հանրապետության նախագահը հանդիպեց համայնքի ղեկավարների, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այժմ քննարկվում է Վանաձորի քիմհամալիրի հարցը: Հավանաբար օգոստոսին աշխատանքային խումբը կլինի Վանաձորում, կկատարի վերջնական ուսումնասիրություններ, եւ եթե ամեն ինչ նորմալ լինի, սեպտեմբերին գործարքը կկնքվի: Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը հավաստիացրեց, որ այս անգամ արդյունաբերողների բարձրացրած խնդիրներն էականորեն տարբերվում էին մեկ տարի առաջ նրանց հուզող հարցերից. այս տարի ավելի գլոբալ խնդիրներ են առաջ քաշվում: Նա ասաց, որ Լոռիում դեռեւս առկա է աշխատատեղերի պրոբլեմը, այն Շիրակի մարզից հետո հանրապետությունում գործազրկության ամենամեծ տոկոսն ունի:

Լրագրողներին հուզում էր մարզում անտառահատումների հարցը: Նախագահը նշեց, որ նախ շատ է խստացրել անտառահատումների վերահսկողությունը, երկրորդ` գազիֆիկացման մեծ տեմպերը նվազեցնում են անտառահատումների անհրաժեշտությունը: "Ըստ մաքսային ծառայությունների տվյալների, մեծանում է շինափայտի ներմուծումը Հայաստան, ասաց նա: Սա նշանակում է` ներսում հատումների անհրաժեշտությունն ու հնարավորությունը նվազում է":

Վանաձորում առաջիկա 2–3 տարիներին հնարավոր է լուծել շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը, եթե KFW բանկի հետ համագործակցությունը նորմալ ընթանա, աշնանից կսկսվեն աշխատանքներն այդ ուղղությամբ:

Լոռու մարզպետը գտնում է, որ տեղի խնդիրները լավագույնս կարելի է լուծել երկարաժամկետ վարկերի միջոցով. "Արտադրության մեջ կարճաժամկետ վարկերը վերադարձնելը շատ դժվար է: Երկարաժամկետ վարկերի դեպքում կարելի է լուրջ ակնկալիքներ ունենալ":

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: