"Նրա օրոք ավելի հանգիստ էր"
Գագաթաժողով ԵՎ բանակցություններ
07 Դեկ 2011  

Երկրաշարժի հերթական տարելիցը

23 տարի է անցել այն օրից, երբ կեսօրին մոտ ցնցվեց գրեթե ողջ հյուսիսային Հայաստանի ընդերքն ու երկրակեղևը` եղավ ահավոր երկրաշարժը, որը հետագայում ստացավ Սպիտակի անվանումը: 

Աշխարհի օգնությունն աղետյալներին հախուռն էր ու անկազմակերպ: Խորհրդային երկրի իշխանությունները հայտարարեցին ավերված բնկավայրերի արագ վերականգնման ծրագրի մասին ու անցան գործի: Դարձյալ հախուռն ու անկազմակերպ: Սակայն  Խորհրդային Միությունը մի քանի տարի անց դադարեց գոյություն ունենալ, ու բնական է, որ իսպառ դադարեց նաև շինարարությունը "Աղետի գոտի" հռչակված  մարզերի գյուղերում ու  քաղաքներում: Անցան տարիներ: Թալանված ու վաղուց անգործության մատնված խորհրդային շինարարական կռունկների երկնասլաց ուրվականները էլ ավելի հոգեմաշ ու սարսափելի էին դարձնում երկրաշարժից ավերված քաղաքի տխուր պատկերը: Սա նշանակում էր աղետալի անտարբերություն "Աղետի գոտու" և այնտեղ ապրող մարդկանց ճակատագրերի նկատմամբ: 

"Աղետի գոտի" իր առաջին իսկ այցի ընթացքում Հանրապետության նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձրաձայնեց այդ մասին: Ոչ միայն բարձրաձայնեց, այլև երկրի աղետյալ մասի վերականգնման կոնկրետ ժամկետներ նշեց: Թող որ այդ ժամկետները հետագայում փոքր ինչ փոփոխություններ կրեցին, սակայն Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց դեռ մինչ իր նախագահական երկրորդ շրջանի ավարտը ի չիք դարձնել "Աղետի գոտի" չարագուշակ տերմինը: Առաջին անգամ երկրի պետական բյուջեից երկրաշարժի հետևանքների վերացման համար գումար հատկացվեց Քոչարյանի նախագահ դառնալուց հետո միայն: Հասկանալի է, որ միայն բյուջեով անհնար էր կարճ ժամկետում շինարարական մեծ թափ հաղորդել վերականգնման աշխատանքներին: Օգտագործելով իր հեղինակությունը` Ռոբերտ Քոչարյանը կարողացավ այդ գործին ի սպաս դնել "Հայաստան" Համահայկականի, "Լինսի", Հանսմանի, ՀՕՖ-ի, ՀՕՄ-ի և  բազմաթիվ այլ բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցները:
 
Բավական է միայն մի հետադարձ հայացք գցել իր նախագահական տարիներին "Աղետի գոտի" Քոչարյանի կատարած բազմաթիվ այցերի գրաֆիկին, որպեսզի այսօրվա հեռավորությունից էլ հասկանալի լինի, թե ինչ հսկայական է երկրորդ նախագահի դերն ու ջանքը մեր երկրի ավերված հատվածի վերազարթոնքի գործում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: