Ամուր սահմաններ ԵՎ ռազմավարական ճանապարհ
Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկում ՀՀ նոր դեսպանատունը
22 Նոյ 2012  

"Երկրում ձեւավորվել է կադրային քաղաքականության համակարգ"

2002 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր ունեցել քաղաքացիական ծառայության խորհրդի անդամների հետ: "Քաղաքացիական ծառայության մասին" ՀՀ օրենքն ընդունվել էր ընդամենը տասը ամիս առաջ` 2001 թվականի դեկտեմբերին:

Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում ասել է, որ կարիք կա ամփոփել ու գնահատել անցած ճանապարհը՝ հաշվի առնելով նաեւ, որ Խորհրդի գործունեության մեջ սկսվել է խիստ պատասխանատու ժամանակահատված:
 
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ Խորհրդի աշխատանքի նկատմամբ դրսեւորած ուշադրության համար: Եվ այս երախտիքի խոսքը վերադասի հասցեին լավ բան ասելու ավանդույթից չէր բխում, այլ այն լուրջ ու հետևողական վերաբերմունքից, որ երկրորդ նախագահը ցուցաբերում էր նորաստեղծ այս ինստիտուտի նկատմամբ: Համառոտակի ներկայացնելով Խորհրդի գործունեությունը, Մ. Բադալյանը նշել է, որ լուրջ աշխատանք է կատարվել նորմատիվային բազայի ձեւավորման ուղղությամբ, ընդունվել են տասնհինգ տարբեր կարգեր: Անցկացվող մրցույթների վերաբերյալ Խորհրդի նախագահն ասել է, որ ապահովվում է դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը: Նրա խոսքով, աշխատանքի ընդունվելու նոր կարգը դրական արձագանք է ունեցել եւ չի գրանցվել բողոքարկման ոչ մի դեպք:
 
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը ներկայացրել է պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունների ընթացքը: 

Նշելով, որ անցկացվող բարեփոխումների հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ քաղաքական անցուդարձը որեւէ ազդեցություն չունենա պետական ծառայության համակարգի վրա, Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ պետական կառավարման համակարգի քաղծառայողները չպետք է մասնակցություն ունենան նախընտրական գործընթացներին:

Հանրապետության նախագահի գնահատմամբ, կատարվել է մեծ ծավալի աշխատանք: "Սա առաջին փորձն է, որը հնարավորություն կտա սովորել եւ ընթացքում շտկումներ կատարելով առաջ շարժվել",- ասել է նա՝ կարեւորելով աշխատանքի ժամանակացույցի պահպանումը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, երկրում ձեւավորվել է կադրային քաղաքականության համակարգ, որը թույլ է տալիս կանոնակարգել եւ օբյեկտիվ սկզբունքների վրա հիմնվելով ճիշտ քաղաքականություն վարել:
 
Հետագա տարիներին կատարելագործվելով, ըստ Համաշխարհային բանկի գնահատումների. ՀՀ քաղաքացիական ծառայության գործող համակարգը օրինակելի էր դարձել ԱՊՀ տարածքի բոլոր երկրների համար: Հետաքրքիր է, որ բացի ԱՊՀ երկրներից, քաղաքացիական ծառայության հայաստանյան փորձի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում նաև Ֆրանսիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և այլ եվրոպական երկրների համապատասխան պետական կառույցները: Քաղաքացիական ծառայության համակարգի կայացումը շարունակական գործընթաց է, և մշտական ուշադրություն ու կատարելագործում է պահանջում: Թե ինչ վիճակում է այսօր այդ համակարգը, դժվարանում ենք ասել, որովհետև հավաստի տեղեկություն չունենք: Սակայն քաղծառայողները մեր և բոլորիս շրջապատում քիչ չեն, և եթե որպես ինֆորմացիայի աղբյուր ընդունենք նրանց տրտունջները, ապա գուցե կարող ենք ասել, որ համակարգն սկսել է դոփել տեղում: Մեկ այլ հարց էլ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի պարագան է: Այն հանրապետությունում չի բարձրացվել սկսած 2007 թվականից:
 
Մտադրություն չունենք ոչ ինստիտուտն անվանարկելու, ոչ էլ նրա ղեկավարին, բայց այս ամենից այն տպավորությունն ենք ստանում, որ մեծ ջանքերի գնով ստեղծված և միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականին արժանացած պետական այս կառույցը շարունակական ու ավելի մեծ ուշադրության կարիք ունի:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: