Այց կառուցվող պողոտա
Լեզուն օտար է, հոգին` հայկական
14 Հոկ 2011  

Եռօրյա այց միասնական Եվրոպայի մայրաքաղաք

2007 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Բելգիայի Թագավորություն:

Հայաստանի նախագահը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի եւ Խորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպայի հետ: Ելույթով հանդես  է եկել հայ-բելգիական գործարար համաժողովում, որը կայացել է Cercle de Lorraine թագավորական ակումբում:

***

Հոկտեմբերի 10-ին Բրյուսելում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Լուիս Մանուել Բարոսոյի հետ: 

Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագիրը հաստատելուց հետո, սա մեր երկրի նախագահի առաջին այցն էր միասնական Եվրոպայի մայրաքաղաք: Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ վիզային ռեժիմի պարզեցման հարցերն են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ, արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատտինիի հանդիպման ընթացքում: Ռոբերտ Քոչարյանն ու Ֆրանկո Ֆրատտինին քննարկել են նաեւ Հայաստանի դատաիրավական բարեփոխումների հետ կապված հարցեր:

Մշակույթի եւ արվեստի հայ գործիչների համար վիզային ռեժիմի պարզեցման հետ կապված հարցերը Ռոբերտ Քոչարյանըր քննարկել է նաեւ մշակույթի հարցերով եվրահանձնակատար Յան Ֆիգելի հետ:

Եվրոպական Հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի Գործողությունների Ծրագրի իրագործման հետ կապված հարցեր են քննարկվել Ռոբերտ Քոչարյանի ու արտաքին կապերի գծով Եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հանդիպման ժամանակ:  Ռոբերտ Քոչարյանն ու Բենիտա Ֆեռերո-Վալդները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը:

Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի եւ Խորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպայի հետ: Քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

***

Հոկտեմբերի 11-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ

Հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանը եւ Խավիեր Սոլանան հայտարարել են, որ քննարկել են տարածաշրջանի իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստանի եվրոպական քաղաքականությանը, գործողությունների ծրագրին վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

Նախագահ Քոչարյանը խոսել է ավանդական դարձած հանդիպումների, այդ հանդիպումներում տիրող մթնոլորտի, բաց ու անկեղծ քննարկումների մասին: Նրա գնահատմամբ, Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում կա փոխադարձ վստահություն եւ անգամ ամենազգայուն հարցերի վերաբերյալ անցկացվում են անկեղծ քննարկումներ:
 
Ճեպազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Խավիեր Սոլանան մեկնաբանել են նաեւ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 106-րդ բանաձեւի շուրջ քվեարկության արդյունքները:

"Մենք գիտենք հայ ժողովրդի տառապանքների մասին: Որպես եվրաընտանիքի անդամ, ցանկանում ենք նայել դեպի ապագան` կառուցողական ապագան: Հաշտեցումը շատ կարեւոր է: Ցանկանում ենք, որ Եվրամիության հարեւանները շարժվեն հաշտեցման ճանապարհով",- ասել է Խավիեր Սոլանան:

Ռոբերտ Քոչարյանը ողջունելով բանաձեւի ընդունումը, ասել է. "Մենք հույս ունենք, որ տվյալ գործընթացը կշարունակվի, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները լիարժեքորեն կճանաչի Հայոց ցեղասպանությունը": Նրա խոսքով, "աշխարհում ոչ ոք չի կասկածում, թե ինչ է իրականում տեղի ունեցել հայերի հետ 1915 թվականին Թուրքիայում": Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ որոշ երկրների` Հայոց ցեղասպանությունը չճանաչելը պայմանավորված է բացառապես Թուրքիայի հետ հարաբերությունները չբարդացնելու ցանկությամբ: "Թուրքիան մերժողական դիրքորոշում է ընդունել այս հարցում, բայց դա չի նշանակում, որ այդ մերժողականությունը կարող է պարտադրել նաեւ այլ երկրների",-ասել է Ռ. Քոչարյանը: 

Ինչ վերաբերում է թիվ 106 բանաձեւի ընդունմամբ հայ-թուրքական հարաբերությունների վատթարացման վերաբերյալ կանխատեսումներին, ապա Ռ. Քոչարյանը հիշեցրել է, որ չի կարող վատթարանալ այն, ինչը չկա: "Մի բան վատթարանալու համար, գոնե, հարաբերությունների ինչ-որ մակարդակ պետք է լինի. այսօր հայ-թուրքական որեւէ հարաբերություն ուղղակի գոյություն չունի",-ընդգծել է նա: 

ՀՀ նախագահը մեկ անգամ եւս բարձրաձայնել է Հայաստանի` Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ լայն քննարկումներ սկսելու պաշտոնական դիրքորոշումը: 

Հայոց ցեղասպանությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձ է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Պոնտերինգի հանդիպմանը: Քննարկվել են նաեւ եվրաինտեգրման տարածաշրջանային եւ անհատական գործակցության հարցեր:
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը հանդիպում է ունեցել նաև Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: