АФК "Система" увеличит дивиденды за 2011 год на 7,7%
14.09.2012. Ռոբերտ Քոչարյանը` Իլհամ Ալիեւին
03 Հուլ 2012  
03.07.2012  |  15:52   |   Թերթեր և ամսագրեր

30.06.2012. Ես հարգում եմ Ռոբերտ Քոչարյանի տեսակը, որը ուժեղ է, կարողանում է ճիշտ կառավարել իր ընտանիքը եվ պետությունը

Հատված "Ժամանակ" օրաթերթին Գոռ Վարդանյանի տված հարցազրույցից:

- Գոռ, Դուք անկախության առաջին տարիներին եղել եք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եվ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի առաջին անձնական թիկնապահը, հետո աշխատել եք որպես հակաահաբեկչական խմբի ղեկավար, ապա Ռոբերտ Քոչարյանի նախագհության շրջանում` ԱԱԾ-ում: Վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կոչ եք հնչեցնում, ցանկանո±ւմ եք նա վերադառնա: Գիտեմ նաև, որ կուսակցական չեք:

- Կուսակցական չեմ, չեմ էլ պատրաստվում լինել: Բոլոր կուսակցություններում ունեմ ընկերներ, որոնց հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Ինչ վերաբերում է նախագահական աշխատանքին` 92 թվականից աշխատել եմ նախագահական անվտանգությունում, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եվ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի առաջին անձնական թիկնապահն եմ եղել: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նորից նույն գործին եմ եղել, ոչ թե ԱԱԾ-ում, այնուհետև մի քանի տարի անց եղել եմ նախագահական անվտանգության մարտական գլխավոր պատասխանատուն: Ես հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել աշխատել նախագահական անվտագությունում, դա ինձ պատիվ է բերում, և այդ ժամանակահատվածում շատ բան եմ սովորել ինձ համար և պատիվ եմ ունեցել ՀՀ նախագահի անվգանության հարցում մասնակցություն ունենալ: Անդրադառնալով Facebook-յան գրառմանը, նշեմ, որ ես Ռոբերտ Քոչարյանին շատ եմ հարգում, ես հպարտ եմ, որ նման մարդ կա հայ ազգում, ես սիրում եմ հայի այն տեսակը, որը ուժեղ է, կարողանում է ճիշտ կառավարել իր ընտանիքին, պետությանը: Բոլորիս հայտնի է, որ 97-98-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ վարչապետ մեր տնտեսությունը գտնվում էր շատ վատ վիճակում, ոչ թե 0, այլ մինուս, եվ իր կառավարման ընթացքում, մինչև 2008 թվականը, մեր տնտեսությունը ոտքի կանգնեց: Ես սիրում եմ նրա համարձակությունը, թիմային աշխատեցնելու գաղափարը, նա կարողանում է բոլորին հավաքել մի թիմում և կազմակերպված աշխատել: Ես չգիտեմ` Ռոբերտ Քոչարյանը կգա հետ, թե ոչ, բայց ցանկությունս այն է, որ բոլորը համախմբված աշխատեն: Մենք այսօր այնպիսի ժամանակահատվածում ենք գտնվում, որ չպետք է մտածենք որոշակի ամբիցիոզ վիճակների մասին: Առաջին հերթին լուրջ վտանգ ունենք` արտաքին պատերազմ թշնամու դեմ, քանի որ այս տարածաշրջանը պատերազմով է պայթյունավտանգ: Իմ կարծիքով` ամենակարևոր բանն է, որ բոլորս պետք է համախմբվենք: Հիմա այն պահն է, երբ եվ սփյուռքը, եվ Հայաստանը, կուսակցական ուժերը համախմբվեն:
 
- 2008-ը հենց ներքին թշնամանքով են պայմանավորում, եվ երբ խոսում ենք Ռոբերտ Քոչարյանի մասին, շատերը մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը ասոցացնում են նրա հետ և վերադարձը չեն պատկերացնում:

- Հոկտեմբերի 27-ը մարդկության դեմ չարիք էր, տեռոր և դա պետք է պատժվի, կա օրենք, կան համապատասխան մարմիններ, ԱԱԾ, իրենք պետք է բացահայտեն: Չեմ մեղադրում Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի կապակցությամբ: Մարտի 1-ին մարդկանց ամբոխ էր համաքված, որոնք ուղղորդվում էին մի ուժից: Ես մարտի 1-ի հետ կապված մեղադրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա կարող էր գալ, կանգնել և կանխել, և սա նրան ավելի մեծ համբավ կբերեր: Քաղաքը ավերեցին, ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չեկա±վ, չկանխե±ց, միայն նա կարող էր գալ, կանխել, նա իմ աչքից ընկել է: Ես նրան որպես առաջին նախագահ շատ հարգում էի, բայց այս քայլով նա ահագին ընկավ իմ աչքից:
 
- Իսկ երկրորդ նախագահին չեք մեղադրում մարտի 1-ի մեջ:

- Ոչ, չեմ մեղադրում, մարտի 1-ը խուլիգանություն էր, նա պարտավոր էր  երկիրը պահել: Ասում ենք` ժողովրդին ծեծում են, կրակում են, բայց նույն ժողովուրդը մեծամասամբ գյուղից եկած նարկամաններ, ես նրանց դեմքով եմ ճանաչում:  Խորհուրդ կտամ նայեք միտինգավորների կոշիկներին... 

- Սակայն ես գիտեմ հազարավոր անձանց, որոնք իսկապես եկել էի, որովհետև իրենց ձայնն էր ոտնահարված:

- Հնարավոր է, բայց այդ մարդիկ հայեր են, ինձ համար էլ է ցավ: Մի հային մյուս հայի դեմ կռվացնում են, բայց արանքի մարդիկ չկան:
 
- Իսկ երկրի առաջին դեմքը մի±թե պատասխանատու չէր այդ ամենի համար:

- Երկրի առաջին դեմքը պատասխանատու էր երկրի անվտանգության համար, քաղաքի կարգ ու կանոնի համար:

- Չե±ք տեսնում միջազգային հանրության աչքից մեզ ինչպես գցեց:

- Ի±նչ է նշանակում միջազգային հանրություն: Ամեն ամիս հինգ անգամ եվրոպական երկրներում նմանատիպ երևույթներ են լինում, որոնք ավելի փիս և ահավոր հետևանքներ են թողնում: Եթե երկրի մեջ կատարվում է հանցագործություն, կողոպուտ, երկրի նախագահը պարտավոր է միջամտելու: Ոստիկանությունը պարտավոր է սա կանխելու: Ի±նչ է նշանակում շտապօգնության մեքենա այրել:

- Դուք երեք նախագահներից կարևորում եք երկրորդ նախագահի գործունեությունը: Մյուս տարի նախագահական ընտրություններին ի±նչ դերակատարություն կունենաք:

- Ինչի± չենք սիրում մեր լավը: Տեսել եք չէ± Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրոպայում, այնպիսի ելույթ է ունենում, հուզմունքից աչքերս լցվում են: Ինչո±ւ չենք խոսում այդ մասին, ինչո±ւ չենք խոսում տնտեսական աճի մասին, իհարկե աշխատանքի մեջ կան սխալներ: 

- Սերժ Սարգսյանը տապալե±ց տնտեսությունը:

- Չեմ կարող ասել Սերժ Սարգսյանը տապալեց, թե ոչ, բայց վերջին 4-5 տարիներն ապացուցեցին, որ մեր տնտեսությունն անկում ապրեց:

Սիրանույշ Պապյան

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: