"Երկիրն իր օրոք ծաղկեց"
Հայաստանը մտավոր ծառայությունների կենտրոն
16 Նոյ 2011  

Էստոնիայի Նախագահը Հայաստանում

2004 թվականի նոյեմբերի 13-ին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Էստոնիայի Հանրապետության Նախագահ Առնոլդ Ռյույտելը: 

Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-էստոնական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության այդ պահի  վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ:

Երկու երկրների նախագահներն արտահայտել են իրենց վճռականությունը` օժանդակել քաղաքական երկխոսության խորացմանն ու երկկողմ համագործակցության ակտիվացմանը: Առնոլդ Ռյույտելի խոսքով, Էստոնիան ողջունել է Եվրամիության "Նոր հարեւաններ" ծրագրում Հարավային Կովկասի երկրների ներգրավումը եւ իր արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ տեղ է հատկացնում հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: 
 
Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Առնոլդ Ռյույտելի մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-էստոնական բանակցություններն` ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները:


***

Հարգելի այցելու, 

Ձեզ ենք ներկայացնում նաև Հայաստանի եւ Էստոնիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Առնոլդ Ռյույտելի համատեղ մամուլի ասուլիսը
 
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Մենք քննարկեցինք մի շարք հարցեր` կապված Եվրամիությանը Էստոնիայի անդամակցության հետ: Հենց այդ համատեքստում ի հայտ է գալիս հնարավոր համագործակցության նոր վեկտոր: Հարավային Կովկասը Եվրամիության նոր հարեւանության գոտում է, եւ մեզ համար կարեւոր է իմանալ, թե ինչ է դա նշանակում: Շատ կարեւոր է, որ նոր հարեւանությունն ունենա իրական բովանդակություն: Մենք Էստոնիայից նաեւ ակնկալում ենք դրական մոտեցում նոր հարեւանության սկզբունքների ձեւավորման հարցում:
 
Մենք քննարկեցինք մշակութային փոխանակման, լուսավորության ոլորտում համագործակցության հարցեր: Ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ կարծիքների հագեցած փոխանակում, եւ ես պետք է նշեմ, որ մենք լավ ենք հասկանում միմյանց: Էստոնիայի փորձը մեզ հետաքրքիր է նաեւ նրանով, որ մենք, երկրների, բնակչության չափերով միմյանց մոտ ենք, եւ էստոնիայի տնտեսության մեջ բարեփոխումների փորձի ուսումնասիրությունը, ենթակառուցվածքներն ավելի հեշտ է տեղափոխել մեր իրականություն:
 
Ցանկանում եմ նաեւ ասել, որ նախորդ տարիների ընթացքում մենք մի քանի անգամ տարբեր ուղղություններով տարբեր պատվիրակություններ ենք ուղարկել Էստոնիա` եւ պետակա ծառայության, եւ կառավարման մեջ կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների, եւ մի շարք այլ ուղղություններով: Ես Էստոնական կողմին շնորհակալ եմ այն բանի համար, որ նրանք միշտ դրական են արձագանքում մեր ձգտումներին: Ես ուրախ եմ, որ այսօր մենք եւս մեկ հնարավորություն ստացանք ուղղակի շփումների եւ հայկական, եւ էստոնական կողմի համար հետաքրքիր հարցերի շուրջ:

Ա.ՌՅՈՒՅՏԵԼ - Օգտվելով առիթից, ուզում եմ մեկ անգամ եւս իմ երախտագիտությունը հայտնել հրավերի համար: Այն հնարավորություն կտա համաձայնեցնել դիրքորոշումները, համաձայնեցնել մեր համագործակցությունը, որն ունի պատկառելի պատմական արմատներ: Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ մի քանի հարյուրամյակ առաջ սովորել են Էստոնիայի Տարտուի համալսարանում: Այն բանից հետո, երբ մեր պետությունները հռչակեցին իրենց անկախությունը, եւ Էստոնիան դարձավ ԵՄ անդամ, ի հայտ եկան հսկայական նախադրայալներ արդյունավետ համագործակցությն համար: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն որոշում է ընդունել համագործակցել մերձավոր հարեւանների, այդ թվում նաեւ` Հարավային Կովկասի պետությունների հետ: Ենթադրում եմ, որ այդ շրջանակում մեր պետություններին կհաջողվի վարել ավելի սերտ համագործակցություն:
 
Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ ասաց Հայաստանի նախագահը մեր զրույցների մասին: Մենք դեռեւս պետք է շարունակենք մեր բանակցությունները պատվիրակությունների կազմով: Ես ցանկանում եմ նշել, որ էստոնիան շատ է շահագրգռված Հայաստանի հետ համագործակցությամբ, եւ եթե մեր պետությունը կարող է լինել օգտակար Հայաստանին, մենք պատրաստ ենք օգնել: Էստոնիան նույնպես շատ է հետաքրքրված որոշակի հիմնահարցերի լուծման Հայաստանի փորձով եւ ձեռքբերումներով:

ՀԱՐՑ - Ո±րն է Ղարաբաղյան հակամարտության լուծման Ձեր բաղադրատոմսը: Բավարարված ե±ք Դուք Մինսկի խմբի աշխատանքով: Եթե ոչ, ինչպիսի± միջազգային համագործակցությունը կարող է ավելի արդյունավետ լինել այս հարցոււմ:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Ես կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը միջնորդների առավել արդյունավետ ձեւաչափ է:

Մինսկի խումբը դա ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաս‎տանն է: Ֆրանսիան ներկայացնում է նաեւ Եվրամիությունը: Այսինքն, այս հակամարտության կարգավորման համար ավելի հաջող ձեւաչափ դժվար թե հնարավոր լիներ սպասել, հաշվի առնելով ԱՄՆ ազդեցությունն ընդհանուր առմամբ եւ Ռուսաստանի ընդհանուր շահերն այս տարածաշրջանում, նրա ազդեցությունը եւ իհարկե ԵՄ-ը: Լինել Մինսկի խմբի աշխատանքներից գոհ կամ դժգոհ, կարծում եմ, հարցադրումն այնքան էլ կոռեկտ չէ: Մինսկի խումբը միջնորդներ են, որոնք պետք է նպաստեն հակամարտության լուծմանը, նպաստեն նրան, որ կողմերը գտնեն փոխադարձ ընդունելի լուծումներ: Քանի որ խոսքը ոչ թե խաղաղությանը ստիպելու մեթոդոլոգիայի, այլ` միջնորդական առաքելության մասին է: Այդ առումով Մինսկի խմբի կողմից, կարծում եմ, արվում է հնարավորինը, որպեսզի հակամարտության կողմերը քննարկեն հիմնահարցը` փորձելով գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ: Մեղադրել Մինսկի խմբին կամ նրանից ակնկալել, որ կընդունի ինչ-որ որոշում եւ այն կպարտադրի հակամարտության կողմերին, կարծում եմ, կոռեկտ չէ: Այդպիսի մանդատ նրանք չունեն: Դա արդեն բոլորովին այլ օպերայից է, պետք է փոխվի Մինսկի խմբի մանդատաը եւ բանակցային գործընթացի ողջ մեթոդոլոգիան: Օբյեկտիվորեն, նրանք աշխատում են, եւ եղել են իրավիճակներ, երբ լուծումն եղել է բավականին մոտ: Հիմնահարցը հակամարտության կողմերի մեջ է, այլ ոչ թե` միջնորդների:
 
Ինչ վերաբերում է կարգավորման ստույգ իրավիճակին, ես հիմա մեծ լավատեսություն չունեմ: Ադրբեջանի նախագահի հետ մենք փորձում ենք գտնել փոխընդունելի լուծումներ: Կա երկու շատ լուրջ հանգամանք, որոնք այսօր խանգարում են բանակցային գործընթացին: Առաջինը` դա բանակցային գործընթացում ԼՂՀ-ի բացակայությունն է: Այսինքն, Ադրբեջանի Հանրապետությունը պնդում է, որ բանակցությունները ընթանական Հայաստանի Հանրապետության հետ, եւ ըստ էության, Հայաստանը բանակցություններում ներկայացնում է նաեւ ԼՂՀ-ն: Կարծում եմ, դա այդքան էլ ճիշտ ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆորմատ չէ, եւ չի արտացոլում հակամարտության էությունը:
 
Երկրորդ հիմնահարցը` ադրբեջանական կողմի հրաժարումն է ակտիվ տարածաշրջանային համագործակցությունից: Մեր բանաձեւը հետեւյալն է` համագործակցության միջոցով խնդրի կարգավորում: Ադրբեջանական կողմի բանաձեւն այլ է` մինչեւ հակամարտությունը չկարգավորենք համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Մենք ուղղակի համոզված ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ստեղծել ավելի բարենպաստ մթնոլորտ որոշումներ ընդունելու եւ դրանք իրագործելու ինչպես Հայաստանում, ԼՂՀ-ում, այնպես էլ` Ադրբեջանում:

ՀԱՐՑ - Վերջին երկու տարիների ընթացքում ակտիվորեն քննարկվում էր Բալթյան եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ 3+3 ‎‎‎ֆորմատով համագործակցության հեռանկարը: Ինչքանո±վ է այսօր այդ թեման օրակարգում եւ ինչքանո±վ է այն կենսունակ այն առումով, որ Ադրբեջանը մերժում է տարածաշրջանային համագործակցության Հայաստանի առաջարկները:

Ա. ՌՅՈՒՅՏԵԼ - Ինչպես նախկինում ասվել էր, Էստոնիան մեծագույն հաճույքով է համագործակցում Հայաստանի հետ ամենատարբեր մակարդակներում եւ ամենատարբեր ոլորտներում: Այս հանդիպման ժամանակ խոսվեց գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցության մասին: Այդ ոլորտում կան օգնություն ցուցաբերելու եւ փորձի փոխոնոկման մեծ հնարավորություններ: Համոզված եմ, որ մշակույթի ոլորտում եւս առկա են համագործակցության ընդլայնման բազմաթիվ հնարարվորություններ: Կրթական մակարդակը Հայաստանում, ինչպես եւ Էստոնիայում շատ բարձր է, այդ պատճառով մենք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտատեխնիկական առաջընթացի բնագավառներում համագործակցության լավ հնարարվորություններ: Էստոնիայի գործարար շրջանակների ներկայացուիչներն այսօր հանդիպում են Հայաստանի գործարարների հետ, եւ ես համոզված եմ, որ շատ մեծ հետաքրքրություն կդրսեւորվի նաեւ տնտեսության ոլորտում համագործակցելու համար: Ինչպես արդեն ասվել է, ԵՄ-ն այսօր շատ ակտիվ պաշտպանում է մերձավոր հարեւանների հետ համագործակցությունն, եւ Էստոնիան այդ առումով ունի ավելի մեծ հնարավորություն զարգացնելու համագործակցությունը Հարավայի Կովկասի, այդ թվում նաեւ` Հայաստանի հետ:
 
Ես նաեւ կնշեի այնպիսի հետաքրքիր եւ լայնածավալ ոլորտ. ինչպիսին տուրիզմն է, որը հնարավորություն է ընձեռում շատ բան իմանալ երկրի եւ նրա մշակույթի մասին: Չնայած մեր պետությունները բաժանող հեռավորությանը, տուրիզմը շատ հեռանկարային ոլորտ է, որտեղ կարելի է հասնել շատ բանի: Շատ բան է կախված փոխադարձ շփումներից, որին լիովին կնպաստի պարոն Նախագահի եւ հայկական պատվիրակության այցը էստոնիա, ինչպես նաեւ մեր ներկա այցը Հայաստան: Այնպես որ, սպասում ենք Ձեզ, բարի գալուստ Էստոնիա:

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ - Ինձ թվում է, իրական համագործակցությունը, բոլոր դեպքերում, ձեւավորվում եւ իրագործվում է երկկողմ մակարդակում: Նախաձեռնությունը, որի մասին ասվեց, առաջին անգամ հնչեցրել է լիտվական կողմը, եթե չեմ սխալվում, երեք տարի առաջ: Մենք այն ժամանակ դրական արձագանքեցինք: Բայց նաեւ հասկանում ենք, որ համագործակցության իրական ձեւը, ի վերջո, երկողմ հարաբերություններն են: Հարցն այն է, թե ինչպիսի խնդիր է դրված այդ 3+3 բանաձեւի առաջ. ինչ ենք մենք ուզում լուծել այդ համագործակցությամբ: Ինձ թվում է, գաղափարը այն էր, ցույց տալ, թե ինչ առավելություններ կարող է տալ տարածաշրջանային համագործակցությունը: ԵՄ մտնելու առումով Բալթյան երկրների մոտ այդ համագործակցությունը շատ արդյունավետ էր: Մեզ մոտ, հաշվի առնելով տարբեր մոտեցումները եւ հակամարտությունների առկայությունը, այդ ‎ֆորմատի հնարավոր արդյունավետության առումով մեծ կասկածներ կան: Բայց եւ այնպես, մենք այդ գաղափարը չենք մերժում եւ պատրաստ ենք այդ ‎ֆորմատում եւս աշխատել: Թեեւ, ես կրկնում եմ, ինչ-որ առանձնահատուկ բան ակնկալել դժվար թե հնարավոր է:

ՀԱՐՑ - /էստոնացի լրագրող/ Մեր ռադիոյով ամիսը մեկ անգամ հեռարձակվում են հայերեն լեզվով հաղորդումներ, հաղորդումներ Էստոնիայում ապրող հայերի համար: Պարոն Քոչարյան, ի±նչ կցանկանայիք ասել հայերի համար, որոնք ապրում են Էստոնիայում եւ մյուս Բալթյան երկրներում:

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ - Սփյուռքի հետ աշխատանքը մեր գործունեության կարեւորագույն տարրերից է. թե Նախագահի, եւ թե ընդհանրապես Հայաստանի իշխանության կառույցների: Հայաստանի սահմաններից դուրս ապրում են ավելի շատ հայեր, քան` բուն Հայաստանում, եւ որպես կանոն, մեր համայնքները ինտեգրված են իրենց բնակության երկրում, ապրում են այդ երկրի հիմնահարցերով, նվիրված են երկրին: Եւ որքան ավելի շատ են նրանք ինտեգրված, այնքան ավելի արդյունավետ է, եւ այսպես ասենք, ավելի շատ կարող են ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այնքան ավելի ակտիվ են նրանք ներդրումների առումով այստեղ` Հայաստանում: Այդ պատճառով իմ մաղթանքն է` սիրել երկիրը, որտեղ նրանք ապրում են, այսինքն` Էստոնիան, լինեն երկրի նվիրված քաղաքացիներ եւ չմոռանալ իրենց պատմական արմատները:

ՀԱՐՑ - Հայաստանի տնտեսության ո±ր ոլորտներն են Էստոնիայի համար ներդրումների առումով ավելի գայթակղիչ:

Ա. ՌՅՈՒՅՏԵԼ - Դժվար է միանգամից պատասխանել եւ մատնանշել էստոնական ներդրումների համար ոլորտները: Բայց կարծում եմ, էլեկտրոնիկան, էլեկտրոնային արդյունաբերությունը կարող է լինել այն ոլորտը, որտեղ հնարավոր է արդյունավետ համագործակցություն ունենալ: Մյուս ոլորտը` տեղեկատվական տեխնոլոլոգիաներն են: Այստեղ եւս կան հնարավորություններ զարգացնելու այդ ոլորտն ինչպես Հայաստանում, այնպես էլ` Էստոնիայում: Բայց, անկասկած, երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների այսօրվա հանդիպման ժամանակ կձեւավորվեն շատ լավ եւ արդյունավետ կապեր, կգտնվեն ոլորտներ, որտեղ համագործակցությունը կշարունակվի:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: