"Հայաստանը պատրաստ է փոխպատվաստման կենտրոն ունենալուն"
16.11.2007. Նախագահը ՊՆ-ում
19 Նոյ 2011  
19.11.2011  |  16:27   |   Համացանց

"Եթե չունենաս դոնոր, աշխարհի բոլոր փողերն ունեցի` չես կարող օգնել"

"Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր" բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, այսօր  առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ "Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի" տարածաշրջանային առաջին գիտաժողովը: Առաջին անգամ գիտաժողովին ներկա էին մասնագետներ տարածաշրջանից:
 
"Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր" բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն  Սևակ Ավագյանն իր խոսքում հայտնեց, որ Բարեգործական կենտրոնն արդեն 11 տարի` իր  գործունեության սկզբից հանդիսանում է եվրոպական ֆեդերացիայի անդամ: Նա հայտնեց, որ մեր լաբորատորիան միակն է նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում, որն ունի այդ կարևորագույն կառույցի հավատարմագիրը: "Դրա համար էլ ֆեդերացիան որոշեց այստեղ անել այդ գիտաժողովը` դիտելով Հայաստանը կամրջող օղակ մնացած երկրների գիտնականների համար",-ասաց նա:
 
Ներկայացնելով արյան հիավանդության բուժման մեթոդները, նա նշեց, որ երբ քիմիոթերապիան չի օգնում, փոխպատվաստման նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը Հայաստանում դեռ չկա, սակայն այդ բուժման համար անհրաժեշտ են դոնորներ: Նա տեղեկացրեց, որ առաջին հերթին  հիվանդին հարազատներն են օգնության հասնում, և 4 երեխա ունեցող ընտանիքի պայմաններում 25 տոկոս դեպքերում նրանք համընկնում են, սակայն Հայաստանում 4 հոգանոց ընտանիքները քիչ են, դրա համար կամավոր դոնորների դերը մեծ նշանակություն ունի:
 
"Հայերս հատուկ գենետիկ կառուցվածք ունենք, ինչ-որ ձևով տարբերվում ենք" - ասաց նա և պարզաբանեց, որ դրա պատճառն այն է, որ մենք տարածաշրջանում փակ միջավայրում ենք ապրել, խառը ամուսնություններ չեն եղել և հավանականությունը , որ հայը հային կարող է տալ բջիջ` շատ ավելի մեծ է, քան մյուս խմբերինը: 
 
"Մեր գործունեության 12 տարիների ընթացքում ամբողջ աշխարհից 17000 հոգի դիմել են, 1500–ի համար գտել ենք համընկում,  նրանց 13-ին փոխպատվաստել են, որոնց կեսը հայաստանցիներ են", - հայտնեց նա:
 
"Մեր օգնությունը դա դոնոր գտնելն է: Եթե չունենաս դոնոր, աշխարհի բոլոր փողերն ունեցի` չես կարող օգնել: Ես համոզված եմ, որ եթե մենք Հայաստանում ուենանք փոխպատվաստման կենտրոն, մեր հնարավորությունները շատ ավելի կօգտագործենք", - ավելացրեց Սևակ Ավագյանը:
 
"Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր" բարեգործական հիմնադրամի նախագահ Բելլա Քոչարյանն  իր խոսքում նշեց, որ այս ամբողջը  նախապատրաստական աշխատանք  էր, և բոլորի նպատակը կենտրոն ունենալն է, որովհետև շատ թանկ արժե յուրաքանչյուր հիվանդին ուղարկել արտասահման և շատ ավելի հարմար կլիներ Հայաստանում փոխպատվաստման կենտրոն ունենալ, քանի որ շատ ծանր է,  երբ որ տեսնում ես այդ երեխաներին, նրանց ծնողներին:
 
"Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանն արդեն պատրաստ է դրան և դրա կարիքը կա", - ասաց տիկին Քոչարյանը:
 
www.mardik.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
01.10.2014

 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: