16.05.2005. Кочарян: Армения намерена углублять взаимодействие с
16.05.2005. ՀԱՅԱՍՏԱՆԸ մտադիր է ընդլայնել փոխգործակցությունը ԵՄ-ի հետ
14 Հուն 2012  
14.06.2012  |  14:55   |   Համացանց

16.05.2005. "ԵՎՐՈՊԱ" բառն ընկալվում է որպես պետությունների հանրակցության եզակի մոդել

PanARMENIAN.Net - "Եվրոպա" բառը դադարել է պարզապես մայրցամաքի անուն լինել, այն դարձել է քաղաքական տերմին, որն ավելի շատ ընկալվում է որպես պետությունների հանրակցության նոր` եզակի մոդել, իսկ եվրոպացին` որպես այդ հանրակցության անդամ: Այս մասին, ելույթ ունենալով ԵԽ գագաթնաժողովում` հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպաները քաղաքական տերմինից վերածվել են սովորական աշխարհագրականի: Ավելին, այդ կառույցի ինստիտուցիոնալ ձեւակերպումն ու հոգեբանական ընտելացումն ընթանում են ձեռք-ձեռքի` ըստ երեւույթին, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ: "Եվրոպան փոխվում է, եւ դա անկասկած պետք է քննարկման նյութ դառնա Եվրոպական կառույցների եւ հաստատությունների բարեփոխմանը համարժեք միջոցներ ձեռնարկելու համար", - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ նախագահի խոսքերով` վերափոխման արագությունն այնպիսին է, որ գործընթացն ընդգրկում է մեկ սերնդի կյանքի տեւողություն: "Երբեմն ինձ թվում է, որ այս գործընթացն ունի իր ներքին տրամաբանությունը եւ այնքան էլ կախված չէ քաղաքագետներից", - նշել է Ռ.Քոչարյանը: Նրա խոսքերով` դա բարձրացնում եւ իմաստավում է պատասխան պահանջող մի շարք հարցեր, մասնավորապես, եվրոպական ինտեգրացիոն գործընթացներն ունե՞ն, արդյոք, աշխարհագրական եւ մշակութային սահմաններ, եւ որտե՞ղ են դրանք, ինչպե՞ս կազդի ԵՄ ընդլայնումն ու հետագա ինստիտուցիոնալիզացիան այլ կազմակերպությունների, այդ թվում ԵԽ-ի ունեցած դերի վրա: "Չէ՞ որ ակնհայտ է, որ ԵՄ անդամ-երկրների համար այդ ակումբը ոչ պակաս գրավիչ է", - հայտարարել է Ռ.Քոչարյանը: "Ինչպե՞ս պետք է կառուցվեն Եվրոպայի հարաբերությունները մնացյալ աշխարհի հետ, որն ունի այլ պատկերացումներ ու ավանդույթներ", - ընդգծել է նախագահը: Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին գագաթնաժողովի կազմակերպման համար: Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ ԵԽ անդամ-պետությունների ղեկավարների գագաթնաժողովը ժամանակին է:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: