Աննախադեպ ցուցանիշներ փոքր ԵՎ միջին բիզնեսի ոլորտում
Հայկական կոնյակ: հին բրենդի նոր կյանք
09 Հուն 2011  

Եվրոպական ինտեգրման նոր հեռանկարներ

Տասը տարի առաջ հունիսի 6-ից 9-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը  եռօրյա  պաշտոնական այց կատարեց Բելգիայի Թագավորություն: Քանի որ այս երկրում են տեղակայված  միջազգային ու եվրոպական  մի քանի կազմակերպությունների նստավայրերը,  ՀՀ նախագահը հանդիպումներ ունեցավ  ինչպես Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, այնպես էլ միջազգային  ու եվրոպական այլ կազմակերպությունների ղեկավարների հետ, և բոլոր հանդիպումների առանցքը մեր երկրի արագ ինտեգրումն էր եպրոպական կառույցներին:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մշտապես կարևորել է Եվրոպական կառույցներին Հայաստանի Հանրապետության արագ և արդյունավետ ինտեգրման հնարավորությունները: Բայց այդ ինտեգրումը մեր երկրի նախագահի համար ինքնանպատակ մի գործընթաց չէր: Սա է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը միջազգային հեղինակավոր ամբիոններից իր ելույթների ընթացքում կարևորելով եպրոպական ընտանիքի մաս կազմելու մեր ձգտումները, հաճախ հարցեր էր բարձրացնում, որոնք վճռական նշանակություն ունեին առհասարակ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար: Ներկայացնում ենք եվրոպական տարբեր կառույցներում նախագահ Ռ. Քոչարյանի տարբեր տարիներին ունեցած ելույթներից մի քանի հատված:

***
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅՈՒՄ` ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ք.Ստրասբուրգ

Հայաստանը միշտ ասոցացրել է իրեն Եվրոպայի, նրա պատմության, նրա մշակույթի և արժեքների հետ: Անցած հարյուրամյակների ընթացքում եվրոպական պատմությունը առաջնորդվել է ապագայի մասին ընդհանուր մտահոգությամբ: Արդյունքում այս աշխարհամասը մշակեց փոխկապակցվածության հուսալի և բացառիկ համակարգ: Ժամանակակից Եվրոպան վերափոխվեց մի տարածքի, որտեղ պահպանվում են անվտանգությունն ու խաղաղությունը: Դա արտակարգ հնարավորություններ ստեղծեց նրա ժողովուրդների բարգավաճումն ապահովելու համար: Համագործակցության եվրոպական կառույցներում փոքր երկրները ավելի բարձրահունչ ձայն ստացան: Նրանք միավորեցին անհատական ինքնիշխանությունները, որպեսզի համատեղ հաղթահարեն արդի աշխարհի մարտահրավերներն ու պահանջները: Եվ ամենակարևորը` Եվրոպան ակներև ցույց տվեց, որ բարգավաճումն ու անվտանգությունը սերտորեն կապված են կառավարման ժողովրդավարական համակարգի և մարդու իրավունքների պահպանման հետ: Հայաստանի գերակայություններն ու նպատակները լիովին համահունչ են Եվրոպայի և նրա հաստատությունների արժեքներին ու կարգերին: Եվ դա գիտակցելով է, որ քննարկման ներկայացրինք Եվրոպայի խորհրդին անդամակցելու մեր դիմումը և սկսեցինք մուտքի նախապատրաստության տևական գործընթացը: Մեր անդամակցումը դիտում ենք որպես վճռորոշ օղակ` Եվրոպայի կազմում Հայաստանի համակողմանի ինտեգրման ճանապարհին: Համարում ենք, որ եվրոպական ինստիտուտների ներկայիս զարգացումը պիտի նշանակալից և խոստումնալի հնարավորություններ բացի Հայաստանի համար:

Ինձ առանձնակի հաճելի էր տեսնել մեր հասարակության բոլոր քաղաքական ուժերի անվերապահ համաձայնությունը Եվրոպայի խորհուրդ Հայաստանի մտնելու հարցում: Ի հաստատումն, Հայաստանի խորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցությունների առաջնորդներն այսօր միացել են ինձ` այս հիանալի իրադարձությունը տոնելու համար:
Ես համակված եմ  ուրախությամբ և հպարտությամբ իմ ժողովրդի համար, քանի որ Հայաստանի դրոշը բարձրացվեց Եվրոպայի խորհրդում: Դա վերականգնում է Հայաստանի օրինական տեղը եվրոպական ազգերի ընտանիքում: Վերջապես Եվրոպան հասավ իր բուն սահմաններին: Մենք այստեղ ենք, որպեսզի հարստացնենք եվրոպացի լինելու հասկացության իմաստն ու նշանակությունը:

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ

22.10.2002թ.
ք. Պրահա

Հայաստանը Եվրատլանտյան գործընկերությունը դիտում է որպես ընդհանուր եվրոպական անվտանգության ճարտարապետության անբաժանելի մաս: Հայաստանի մասնակցությունն այդ ործընկերությանը թույլ է տալիս ավելի լավ իրագործել մեր արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը` ինտեգրումը եվրոպական կառույցներում: 

Հարավային Կովկասը որպես Եվրոպական մայրցամաքի սահման, պետք է դիտարկվի եվրոպական անվտանգության համակարգի անբաժանելի մաս: Մենք կարծում ենք, որ Եվրատլանտյան գործընկերության Խորհուրդը կարող է ավելի ու ավելի կարեւոր դեր խաղալ Հարավային Կովկասում փոխվստահության մթնոլորտի ձեւավորման գործում` խթանելով կառուցողական երկխոսությունը եւ ընդլայնելով տարածաշրջանային համագործակցությունը: Սա համահունչ է Եվրատլանտյան Գործընկերության Խորհրդում Հայաստանի մասնակցության նպատակներին: 

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՒ ՆՍՏՇՐՋԱՆՈՒՄ

23.06.2004թ.
ք. Ստրասբուրգ

Անկեղծորեն ուրախ եմ Ձեր առջեւ ելույթ ունենալու հնարավորության համար: Անցյալ անգամ ես այս ամբիոնի մոտ էի Հայաստանի համար շատ կարեւոր մի օր` Եվրոպայի Խորհրդին անդամակցելու օրը:

Անցել է ինտենսիվ բարեփոխումների երեք տարի, որոնք շոշափել են Հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտները եւ պահանջել են ազգային ռեսուրսների առավելագույն մոբիլիզացում: Այսօր ես հայտարարում եմ, որ Հայաստանն արդեն կատարել է Եվրոպայի Խորհրդին անդամակցելու կապակցությամբ ստանձնած պարտավորությունների ճնշող մեծամասնությունը: 

Վերջում ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Հայաստանն իր ապագան տեսնում է Եվրոպական ընտանիքի հետ սերտ ինտեգրման մեջ: Մի քանի օր առաջ Եվրամիությունը որոշում ընդունեց Հայաստանը ներգրավել "նոր հարեւանության" նախաձեռնության մեջ: Դա կուժեղացնի մեր ձգտումը` համապատասխանել եվրոպական չափանիշներին, մեր ավանդը ներդնել եւ օգտվել մեր պետությունների ու ժողովուրդների համագործակցության բարիքներից: Մենք այդ ճանապարհով գնում ենք խորը համոզվածությամբ եւ երախտապարտ ենք ձեզ` այդ դժվար գործընթացին աջակցելու համար:

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԲԵՌԼԻՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

19.11.2004թ.
ք.Բեռլին

Ուրախ եմ նման ներկայանալի լսարանի առջեւ ելույթ ունենալու հնարավորության համար: Այսպիսի համաժողովներն անչափ օգտակար են եվրոպական տարածքում եւ նրա սահմաններից դուրս համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

Թեման հատկապես արդիական է Եվրոպական Միության ընդլայնման համատեքստում, նաեւ այն առումով, որ եւ այդ կառույցի ներսում, եւ հարակից տարածքներում համագործակցության նոր մեխանիզմներ են ձեւավորվում: Հայաստանի համար սա նույնպես կարեւոր է, քանի որ այս ամառ մենք ընդգրկվեցինք "Եվրոպական հարեւանություն" քաղաքականության մեջ:

 Եվրոպայի ընդարձակումն ինչպիսի ազդեցություն կունենա հարեւան երկրների եւ տարածաշրջանների վրա: Աշխարհաքաղաքական ի±նչ հետեւանքներ կունենա այդ գործընթացը: Այս հարցերը մտահոգում են բոլորին եւ հատկապես հետխորհրդային տարածքի երկրներին: 

Հայ հասարակությունը, որն ունի եվրոպական խորը արմատներ 20-րդ դարի գաղափարախոսական հակընդդեմության պատճառով, կտրված էր եվրոպական քաղաքական, տնտեսական եւ իրավական հարթությունից: Հայաստանում ընթացող բարեփոխումների հիմնական իմաստը կենտրոնացված իշխանության հետեւանքների հաղթահարումն է տնտեսության մեջ, ինչպես նաեւ` հանրության գաղափարականացվածությունը: Իսկ սա, առաջին հերթին, նշանակում է մեր հասարակության կազմակերպման մոդելի ձեւավորում եվրոպական պատկերացումներով: Խոսքը սոցիալական հարաբերությունների, քաղաքական կեցվածքի եւ տնտեսական քաղաքականության մասին է:

Մեր այսօրվա ակնկալիքը "Եվրոպական հարեւանություն" քաղաքականությանն իրական բովանդակություն հաղորդելն է: Մեզ չի կարող գոհացնել սոսկ այն հանգամանքը, որ մեզ հայտարարել են նոր հարեւաններ: Մենք պետք է իմանանք, թե այն ի±նչ է տալու մեր երկրներին, մեր ժողովուրդներին: Դա պետք է նշանակի աջակցություն մեր երկրներին` ԵՄ ձեւավորման պատմությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս տարածաշրջանային համագործակցության առավելությունը: Դա ոչ միայն բարգավաճման ուղի է, այլ նաեւ` կայունության գործիք: Իր փորձից ելնելով, Եվրոպան կարող էր առավել համառ լինել Հարավային Կովկասում հակամարտությունները կարգավորելու հարցում. եւ դա կարելի էր անել համագործակցության մղելով: Մենք համոզված ենք, որ դա խաղաղություն հասնելու ավելի արդյունավետ միջոց է:

Ինչու եմ ես այս մասին խոսում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը տարածաշրջանային համագործակցության բացակայությունն է: Հայաստանը հավատում է, որ հակամարտությունները հնարավոր է լուծել տարածաշրջանային համագործակցության միջոցով: Մինչդեռ, Ադրբեջանը ձեռնպահ է մնում հնարավոր գործակցությունից` մինչեւ հակամարտության կարգավորումը:
 
ԵՄ եւ Հարավային Կովկասի երկրների գործակցության արգելքներից մեկը Հայաստանի շրջափակումն է Թուրքիայի կողմից: Մեզ համար անբնական է, երբ ԵՄ անդամ դառնալու բանակցություններ սկսող երկիրը շրջափակում է իրականացնում "Եվրոպական հարեւանություն" քաղաքականության մեջ ընդգրկված երկրի նկատմամբ: Այսինքն, այսօր խնդիրը լուծելու հնարավորություն կա, եւ այն ԵՄ ձեռքին է:

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՈՒՄ

16.05.2005թ.
ք. Վարշավա

Եվրոպան փոխվում է, եւ դա անկասկած պետք է քննարկման նյութ դառնա Եվրոպական կառույցների եւ հաստատությունների բարեփոխմանը համարժեք միջոցներ ձեռնարկելու համար:
 
Իսկ փոփոխությունները կրում են հիմնարար բնույթ: Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպաները քաղաքական տերմինից վերածվել են սովորական աշխարհագրականի: Դրանով հանդերձ, "Եվրոպա" բառը դադարել է պարզապես մայրցամաքի անուն լինել: Այն դարձել է քաղաքական տերմին, որ ավելի շատ ընկալվում է որպես պետությունների հանրակցության նոր` եզակի մոդել, իսկ եվրոպացին` որպես այդ հանրակցության անդամ: 
Այս բոլորը հարուցում են իմաստավորում եւ պատասխան պահանջող մի շարք հարցեր: Մասնավորապես.

-Եվրոպական ինտեգրացիոն գործընթացներն ունե±ն, արդյոք, աշխարհագրական եւ մշակութային սահմաններ, եւ որտեղ են դրանք:
 
-Ինչպես կազդի Եվրոպայի Միության ընդլայնումն ու հետագա ինստիտուցիոնալիզացիան այլ կազմակերպությունների, այդ թվում Եվրոպայի Խորհրդի ունեցած դերի վրա£ Չէ որ ակնհայտ է, որ Եվրոպայի Միության անդամ երկրների համար մեր ակումբը պակաս գրավիչ է:
 
-Ինչպես պետք է կառուցվեն Եվրոպայի հարաբերությունները մնացյալ աշխարհի հետ, որն ունի այլ պատկերացումներ ու ավանդույթներ:

-Եվրոպայում կատարվողը կվերաճի նոր գաղափարախոսության` դրանից բխող գլոբալ բաժանման հետեւանքներով:

Հայաստանում հավատում են Եվրոպային` բաց սահմաններով, առանց բռնության, շրջափակումների ու փախստականների, Եվրոպային, որտեղ հարգում են մարդու իրավունքները եւ ժողովուրդների ազատ ընտրության իրավունքը, որտեղ ներկան կառուցվում է անցյալի անաչառ գնահատականի հիման վրա: Այս համատեքստում ենք մենք տեսնում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը: Այն է` եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում դե ֆակտո կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ներգրավելու բանաձեւի որոնումը: Եվրոպական արժեքների հանդեպ հավատով են բացատրվում եւ մեր ջանքերը 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Այս տարի մենք նշում ենք այդ ողբերգական իրադարձությունների 90-րդ տարելիցը եւ շնորհակալ ենք մեզ աջակցած բոլոր երկրներին:

***

Հարգելի այցելու, նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս ելույթներն ավելի ընդհանրական, ինչպես նաև թեմային վերաբերող հետաքրքիր հարցազրույցներ կարող եք կարդալ ստորև: Անկեղծորեն ուզում ենք ասել, որ չկարողացանք դիմանալ հարցազրույցներն ամբողջությամբ տեղադրելու գայթակղությանը: Մեզ ծանոթ այդ հարցազրույցները վերընթերցելիս զարմանքով հայտնաբերեցինք, թե Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պատասխանները որքան արդիական են նաև այսօր: Ժամանակավրեպության ոչ մի նշույլ: Կարդա, և ինքդ կհամոզվես:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: