16.10.2007. Հայաստանի նախագահն ընդունել է ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի
12.10.2002. Ռուսաստանի նախկին նախագահի այցը Հայաստան
17 Հոկ 2011  
17.10.2011  |  15:07   |   Թերթեր և ամսագրեր

17.10.2007. ՖԻՖԱ-ն եվ ՈՒԵՖԱ-ն կշարունակեն աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով հոկտեմբերի 15-ի երեկոյան Երեւան էին ժամանել ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահներ Յոզեֆ Բլատերն ու Միշել Պլատինին: Երեկ առավոտյան նախագահներին ընդունել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը:

Կեսօրին պատվավոր հյուրերը մասնակցեցին Աճառյան փողոցին հարող տարածքում ֆուտբոլի մանկապատանեկան ինտերնատ մարզադպրոցի եւ ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի հիմնաքարի տեղադրման պաշտոնական արարողությանը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի ողջույնի խոսքից հետո ձայնը տրվեց ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին: Վերջինս ողջունելով հավաքվածներին, ասաց. «Այսօր իրոք պատմական օր է: Առաջին հերթին ցանկանում եմ խոսքս ուղղել Հայաստանի երիտասարդ սերնդին, քանի որ կառուցվող մարզահամալիրը նրանց համար է եւ ոչ այն սերնդի, որը հավաքականի կազմում պարզապես վախի մթնոլորտ է ստեղծել Լեհաստանի, Պորտուգալիայի եւ Սերբիայի հավաքականների մեջ: Այստեղ հավաքված փոքրիկներին ցանկանում եմ մաղթել 2014, 2018-ի աշխարհի առաջնություններում չեմպիոն դառնալ: Բայց երկար ճանապարհ կա անցնելու: Շնորհավորում եմ բոլորին այս մարզակառույցի հիմնադրման առթիվ: Ցանկանում եմ շնորհակալական խոսքեր հղել նաեւ երկրի իշխանությունների հասցեին, որոնք մեզ տրամադրել են տարածք, նաեւ մասնավոր հովանավորներին, առանց որոնց օգնության հնարավոր չէր լինի իրականացնել այս ծրագիրը: Այս կառույցի շինարարությանն իրենց մասնակցությունն են բերել նաեւ ՀՖՖ-ն, ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն: Հայաստանում սրտաբաց, ջերմ ընդունելության արժանացանք: Ցանկանում եմ, որ Հայաստանը շարունակի զարգանալ նաեւ իր ֆուտբոլով":

Ողջույնի խոսք ասաց նաեւ Միշել Պլատինին. "Շատ երջանիկ եմ իմ բարեկամ Ռուբենի երկրում` Հայաստանում գտնվելու համար: Հայաստանն ու Ֆրանսիան բազմադարյան պատմություն ունեն: Գիտեք, թե Հայաստանը որքան է փառաբանել հիանալի երգիչ Շառլ Ազնավուրը: Առաջին անգամ Հայաստան եմ այցելել անցյալ տարի եւ տեսա բառի լավ իմաստով ֆուտբոլով հիվանդ մի ողջ ժողովուրդ: Իսկապես հիանալի է այս կառույցը, որը հնարավորություն կտա ֆուտբոլով զբաղվել շատ երեխաների":

Ողջույնի խոսքերից հետո երեք նախագահներն ապագա սերունդներին ուղղված հատուկ ուղերձ ստորագրեցին, որը տեղադրվեց հատուկ տարայում եւ դրվեց կառույցի հիմքում: Նախագահներն էլ իրենց ձեռքով լցրեցին բետոնը: Պատվավոր հյուրերն այցելեցին նաեւ ՖԻՖԱ-ի «Գոլ» ծրագրի շրջանակներում տարիներ առաջ հիմնովին վերակառուցված եւ ներկայում "Բանանց" ակումբին պատկանող մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացան պայմաններին:

Ժամը 17-ին Յոզեֆ Բլատերն ու Միշել Պլատինին "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցում հանդիպեցին լրագրողներին: Բնականաբար, լրագրողներին առաջին հերթին հետաքրքրում էին ՈՒԵՖԱ-ի կողմից Հայաստան-Ադրբեջան ընտրական մրցախաղերը չեղյալ հայտարարելու իրական պատճառները: Պլատինին հետեւյալ կերպ մեկնաբանեց. "Երկու տարի առաջ ՈՒԵՖԱ-ն սխալ էր գործել, որ Ադրբեջանի ու Հայաստանի հավաքականներն ընդգրկվել էին ընտրական միեւնույն խմբում: Լավ կլիներ, որ այդ հարցով գործկոմը հատուկ որոշում կայացներ եւ հավաքականներին տարբեր խմբերում բաշխեին: Երբ ժամկետները մոտեցան, դիմեցինք տարածաշրջանի փորձագետներինՙ իրավիճակի մասին ստույգ տեղեկություններ ստանալու ակնկալիքով: Հենց նրանց խորհրդով էլ որոշեցինք խաղերը չեղյալ համարել: Իսկ քանի որ խաղերը չեն կայացել, ուստի հավաքականները միավորներ չստացան: Հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար վիճակահանության ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները միեւնույն զամբյուղում կգտնվեն, որպեսզի նույն խմբում չընդգրկվեն": Այս առնչությամբ ՖԻՖԱ-ի նախագահն էլ հաստատեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի վիճակահանության ժամանակ այլեւս նման բան չպատահի:

Նախագահներն անդրադարձան նաեւ այլ հարցերիՙ Չեմպիոնների լիգայի մրցակարգի փոփոխության, լեգեոնականների թվաքանակի նվազման, Հայաստանում ֆուտբոլի հետագա զարգացման ծրագրերին: Նրանք նշեցին, որ ամեն կերպ կաջակցեն Հայաստանում ֆուտբոլի հետագա զարգացմանը` նյութական օգնություն տրամադրելով, իսկ մնացածն արդեն երկրի իշխանությունների եւ ֆուտբոլի ֆեդերացիայի գործն է:

Հանդիպման վերջում Յոզեֆ Բլատերը ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հուշադրոշներ եւ հուշամեդալ հանձնեց Ռուբեն Հայրապետյանին: Հարկ է նշել, որ Հայաստանն առաջին երկիրն էր, ուր համատեղ այցելեցին ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: