Ղարաբաղյան խնդրի կարգավորում
Մրցունակ արտադրանք
27 Սեպ 2013  

Ֆրանսիան Երեվանի սրտում

2006 թվականի սեպտեմբերին եռօրյա պետական այցով Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը` տիկնոջ հետ: Երեւանի "Զվարթնոց" օդակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

Նույն օրը Հայաստանի նախագահի եւ տիկին Բելլա Քոչարյանի անունից Ֆրանսիայի Հանրապետության նախագահի եւ տիկին Բերնադետ Շիրակի պատվին տրվել է պետական ճաշկերույթ: 

Պաշտոնական այցի երկրորդ օրը, առավոտյան Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն այցելել է Մեծ եղեռնի հուշահամալիր: Նախագահը ծաղկեպսակ է դրել 1915թ. Ցեղասպանության զոհերի հուշակոթողին, եղել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառատունկ կատարել հուշահամալիրի պուրակում:

Այնուհետև նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Ժակ Շիրակը մասնակցել են Ֆրանսիայի անվան հրապարակի բացման արարողությանը, հանդես եկել ելույթներով: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքն այդուհետ կոչվում է Ֆրանսիայի հրապարակը:
 
Հրապարակի բացումը մի դրվագ էր Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների: Այց, որը անգնահատելի նշանակություն ունեցավ ինչպես հայ-ֆրանսիական հարաբերությունների, այնպես էլ աշխարհաքաղաքական բազմաթիվ այլ խնդիրների համատեքստում: Հանդիսության ավարտին նախագահները քայլել են հրապարակով, շփվել մարդկանց հետ:

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի առանձնազրույցը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը: Իսկ երեկոյան, Ժակ Շիրակի պետական այցի շրջանակում  տեղի ունեցավ "Շարլ Ազնավուրը և ընկերները" բացօթյա համերգը Հանրապետության հրապարակում, որին ներկա էին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները: Հենց այս համերգով էլ մեկնարկեց աննախադեպ, իր ծավալներով ոչ մինչ այդ, ոչ էլ դրանից հետո նմանը չունեցող մշակութային մեկամյա շքերթը Ֆրանսիայում, այսինքն` Հայաստանի տարին Ֆրանսիայում, որը կրում էր "Հայաստան, իմ բարեկամ" խորագիրը:

Հարգելի այցելու, ներկայացնում ենք նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը Երևանում Ֆրանսիայի հրապարակի բացման առիթով, Ժակ Շիրակի հետ նրա համատեղ ասուլիսը, ինչպես նաև` Շառլ Ազնավուրի համերգն ամբողջությամբ և վերջերս ձեռք բերած երկու նոր նյութ` որոնցից մեկը տեսագրություն է, որում երկու երկրների նախագահները համերգին ժամանելիս անցնում են ժողովրդի շարքերի միջով և զրուցում շատերի հետ, և երկրորդը` Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին` երկու երկրների միջև դիվանագիտական կապեր հաստատելու տասը ամյակի կապակցությամբ: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ

/30 սեպտեմբեր, 2006թ./

Մեծարգո պարոն Նախագահ,
Հարգարժան Տիկին Շիրակ,

Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ Երեւան: 

Տիկնայք եւ պարոնայք, սիրելի բարեկամներ,

Այսօր խորհրդանշական օր է: Երեւանի սրտում բացվում է Ֆրանսիայի հրապարակը: Եւ այս ամենը կատարվում է Ֆրանսիայում Հայաստանի Տարվա մեկնարկին, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ իր Տիկնոջ ներկայությամբ:

Հազար տարի է անցել այն ժամանակներից, երբ ֆրանսիացի իշխաններն առաջին անգամ ոտք են դրել Կիլիկյան Հայաստանի հողի վրա, որտեղ նրանց ընդունել են բարեկամի ու հարազատի նման, ուր նրանք ապրել, աշխատել եւ պայքարել են ուս-ուսի:

Ահա այդ հին ժամանակներից հյուսվել է մեր ժողովուրդների բարեկամությունը եւ հարազատությունը: Ֆրանսիական թագավորները խրախուսել են Հայաստանի մասին գիտական ուսումնասիրությունները, հայկական ձեռագրերի հավաքումը եւ հայերենից թարգմանությունները: Հայ վաճառականներին արտոնություններ են տվել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ առեւտուր ծավալելու համար: Չի եղել պատմական մի շրջան, որ այդ բարեկամությունը խամրի, այլ ընդհակառակը՝ դարերի հետ այն խորացել ու նոր իմաստ է ստացել:

Ֆրանսիացի մեծ լուսավորիչների գաղափարները խոր հետք են թողել ժամանակի հայկական մտքի զարգացման վրա: 19-րդ դարում հայկական մշակույթի զարթոնքը իր վրա կրում է ֆրանսիական հզոր մշակույթի ազդեցությունը: Հայ հասարակական, քաղաքական — մշակութային գործիչներից շատերն իրենց կրթությունը ստացել կամ զարգացրել են Ֆրանսիայում: Վերադառնալով՝ Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում նրանք տարածում էին մշակութային նոր հոսանքները եւ ազատության ու մարդասիրության վեհ գաղափարները:

Մեր բարեկամությունը կոփվել է մեծ փորձությունների պահին: Ֆրանսիական հասարակության լավագույն ներկայացուցիչները հիմնեցին արմենոֆիլ շարժումը: Դատապարտելով հայերի դեմ կազմակերպված ոճրագործությունը` նրանք մարդասիրական օգնություն էին կազմակերպում Եղեռնը վերապրածներին: Ֆրանսիական ռազմական նավերը հասան Հայկական Կիլիկիայի ափերը եւ փրկեցին կոտորածներից խուսափած հազարավոր հայերի:

Ֆրանսիական հողում ապահով տանիք եւ մարդկային ջերմություն գտան մեծաթիվ գաղթականներ: Ահա այդ հայերն իրենց ողջ կարողությունն ու տաղանդը ներդրեցին նոր հայրենիքում՝ իրենց զավակներին ներարկելով անվերապահ նվիրվածություն Ֆրանսիային:

Մենք հպարտանում ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը պատվով մասնակցեցին Դիմադրության շարժմանը եւ Ֆրանսիայի ազատագրմանը: Նրանցից ոմանք փառքով պսակեցին իրենց անունը, որով խորհրդանշվում է մեր ժողովուրդների եղբայրությունը:

Պարոն նախագահ,

Դուք բազմաթիվ առիթներով նշել եք ֆրանսահայերի մեծ ներդրումը Ֆրանսիայի տնտեսության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում: Երեկվա գաղթականների զավակները, լիիրավ ֆրանսիացի լինելով, հավատարիմ են նաեւ հայկական ինքնությանը: Շառլ Ազնավուրի անունը փայլուն բնորոշում է այդ զույգ պատկանելությունը: Ազնավուրի, Եղեռնից փրկված ծնողների զավակի, ճակատագիրը հայ ժողովրդի պատասխանն է ցեղասպանություններին:

Այդ իմաստով մենք կարեւորում ենք 2001 թվականին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումը: Դա ծանրակշիռ ներդրում է ինչպես հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, այնպես էլ մարդկության դեմ այդ սպառնալիքի կանխարգելման գործում:
 
Հայաստանի անկախացումից հետո Ֆրանսիան դարձյալ առաջիններից մեկը կանգնեց մեր երիտասարդ պետության կողքին, շարունակաբար աջակցում է մեր պետականության կերտմանը, տնտեսության, մշակույթի ու կրթության զարգացմանը:

Ֆրանսիան մեր հուսալի գործընկերն է եվրոպական եւ միջազգային հարթակում: Մեր երկրների միջեւ ծավալվում է հագեցած եւ օգտակար երկխոսություն բազմաթիվ ուղղություններով:

Հատկապես բարձր գնահատանքի է արժանի Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության խորացման ուղղությամբ: Հատուկ կուզենայի շեշտել Ֆրանսիայի կառուցողական դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: 

Հարգելի բարեկամներ,

Վերջին տարիներին մեր տնտեսական կապերն զգալի առաջընթաց են ապրել, ֆրանսիական խոշոր ընկերությունները հաջողակ ներդրումներ են անում մեր տնտեսության զանազան ճյուղերում: Ես կուզենայի ողջունել այդ ընկերություններից մի քանիսի ղեկավարներին, որոնք ներկա են այստեղ:

Կուզենայի ընդգծել նաեւ մեր երկրների տասնյակ եղբայրացած քաղաքների եւ շրջանների միջեւ ծավալվող կապերը, որին նպաստում է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը: 

Մենք մեծ նշանակություն ենք տալիս եւ խրախուսում գիտահետազոտական, կրթության ու մշակույթի բնագավառներում ծավալվող աշխույժ համագործակցությունը: Այդ առումով կարեւոր ձեռքբերումներից մեկը Երեւանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունն է: Համալսարանը ոչ միայն որակյալ կադրերի պատրաստման հաստատություն է, այլեւ Հայաստանում ավանդաբար առկա ֆրանսախոսության խթանման կենտրոն:
Այս ամենը խոսում է մեր երկրների բացառիկ հարաբերությունների մասին, որի ամենաթարմ վկայությունը Ֆրանսիայում Հայաստանի Տարվա անցկացումն է: Այն մեր երկրի համար լավ հնարավորություն է ստեղծում իր մշակույթն ու տնտեսությունը, անցյալն ու ներկան լայնորեն ներկայացնելու Ֆրանսիային եւ նրա միջոցով՝ աշխարհին:

Պարոն նախագահ,

Ֆրանսիայում ամենուր կարելի է հանդիպել հայկական հիշատակների՝ հուշարձաններ, հայկական անվանումներով հրապարակներ եւ փողոցներ, հայկական տներ ու հաստատություններ: Ֆրանսիայի տարբեր վայրերում այսօր կանգնեցված են հայերին եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված հարյուրից ավելի հուշարձաններ: Դրանք հայ ժողովրդի հանդեպ հարգանքի եւ համակրանքի վկայություններ են, որի համար մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի ժողովրդին:

Ուրախ եմ, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն է ստեղծել արժանին մատուցելու Ֆրանսիային, նրա անունով կոչելով այս գեղեցիկ հրապարակը: Հրապարակը շրջապատում են թատրոններ, երաժշտական հաստատություններ, թանգարաններ, ժողովրդական հանդիպման վայրեր: Սա իրոք մեր քաղաքի ամենասիրված վայրերից է, Երեւանի տարբեր թաղամասերն իրար կապող հանգույցը, Երեւանի սիրտը: Եւ այդ սրտի վրա այսուհետ դրոշմված է Ֆրանսիայի անունը:

Ուրեմն թող այդ անունը հավերժ լինի, ինչպես հավերժ է մեր բարեկամությունը:

Կեցցե Ֆրանսիան:

Կեցցե Հայաստանը:

Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: