"Հավատում եմ ես նրան"
Գարնան առաջին տոնը
08 Մար 2012  

Գարնան առաջին տոնը

Հայաստանի անկախացումից հետո փորձ արվեց Մարտի 8-ը` որպես կանանց միջազգային տոն մոռացության տալ, և խորհրդարանի ընդունած որոշմամբ` այն դուրս մղվեց մեր պաշտոնական տոնացույցից: Մարտի 8-ի փոխարեն` որպես մայրության տոն նշվում էր ապրիլի 7-ը, սակայն այդ օրն էլ չկար պաշտոնական տոնացույցում: Ժողովուրդն, այնուհանդերձ կանանց տոնը շարունակում էր նշել ավելի շատ մարտի 8-ին: Ուստի Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում այն կրկին վերականգնվեց:

Մարտի 8-ը նորից տոնական, ոչ աշխատանքային օր հռչակվեց: Այդպես ահա, առաջ եկավ "կանանց տոնական միամսյակ" արտահայտությունը, և դա հրաշալի է, եթե տղամարդիկ ամբողջ մեկ ամիս այդ լավ հնարավորություն բաց չեն թողնում արտահայտելու իրենց սերը, հիացումն ու խոնարհումը կանացի գեղեցկության ու  հմայքի, մայրական նվիրումի ու հոգատարության առջև: 

Իր շնորհավորանքներով, հանդիպումներով, ընդունելություններով մարտի 8-ը  կանանց ու մայրերի համար ավանդաբար տոնական օր էր դարձնում նաև հանրապետության առաջին տիկին Բելլա Քոչարյանը:

Շնորհավորելով մեր կանանց, մայրերի, քույրերի ու դուստրերի տոնը` ներկայացնում ենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձներից մեկը, որը նա հղել է պաշտոնավարման ընթացքում:
 
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։

Գարնանային այս գեղեցիկ տոնը հաճելի առիթ է մեծարման ու սիրո խոսքեր հղելու մեր մայրերին, քույրերին ու կանանց։ Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում միշտ իշխեն ջերմությունը, առողջությունն ու համերաշխությունը։
 
Հայաստանի կանայք միշտ տղամարդկանց հետ հավասար, իսկ երբեմն՝ ավելի շատ, կրել են ընտանեկան ու հասարակական հոգսերի ծանրության բեռը, բայց եւ պահպանել իրենց կանացիությունն ու հմայքը։ Ցանկանում եմ, որ նոր ժամանակներում դուք առավել ակտիվորեն ընդգրկվեք մեր հասարակական ու պետական կյանքի ամենատարբեր բնագավառներում եւ ձեր հնարավորություններն ավելի ամբողջականորեն ի սպաս դնեք մեր երկրի բարգավաճմանը։ 

Շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն եւ տոնական տրամադրություն:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: