Աշխարհագրական մերձության առավելությունները դեռեվս չեն օգտագործվում
Ճոպանուղի Թեղենիսի ողջ երկայնքով
19 Հոկ 2012  

Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում

Հարգելի այցելու,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնավարման ընթացքում տված ևս մեկ հարցազրույց:

Սլովենական "Դելո" թերթին 2005 թվականի տարեվերջին նախագահի տված այս հարցազրույցն ամբողջությամբ վերաբերում է մեր երկրի եվրաինտեգրման հարցերին, ինչպես նաև Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ու տարածաշրջանային այլ խնդիրներին: Ռոբերտ Քոչարյանը վաղ համարելով խոսել Եվրամիությանը մեր երկրի անդամակցության ժամկետների մասին, այս հարցը թողնում է քաղաքական գործիչների նոր սերնդին, և ավելի կարևորում ինտեգրման մեկ այլ` շատ ավելի իրատեսական` "Եվրոպական հարևանության" ծրագիրը: Նախագահ Քոչարյանը չի շտապում երկրի նպատակներից հռչակել նաև անդամակցումը "ՆԱՏՕ"-ին, վստահեցնելով, որ այն ոչ մի կերպ չի ավելացնի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովությունը:
 
Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում էլ ՀՀ երկրորդ նախագահի տեսակետը հստակ է. Չի կարող լինել լուծում, որը Ղարաբաղին իր փաստացի անկախությունից նույնիսկ կես քայլ ետ կտանի: 

Այս հարցազրույցից ավելի վաղ էր Ռոբերտ Քոչարյանը հանրահռչակել այն ճշմարտացի պնդումը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և դա արել էր նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ամբիոններից, սակայն  տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներով էլ փորձում էր միջազային հանրության մտայնություններում իրավաբանորեն այս անհերքելի փաստը դարձնել գերիշխող:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: