Четыре президента за одним столом: Нагорный Карабах празднует
lragir.am - 4 նախագահ, առանց Տեր-Պետրոսյանի
02 Սեպ 2011  
02.09.2011  |  11:48   |   Թերթեր և ամսագրեր

02.09.2011. Ղարաբաղը միայնակ` առանց թիկունքում ուժեղ Հայաստանի, լրջագույն խնդիրներ կունենար

Խորհրդային Միության փլուզման ժամանակ անկախություն հռչակելու ճիշտ պահն էր, ընդ որում, հենց անկախություն, քանի որ դա ավելի լուրջ իրավական հիմքեր էր ստեղծում Արցախի հետագա գոյատեւման համար: Արցախի Հանրային հեռուստաընկերությանն, ըստ "Panorama.am"-ի, հայտարարել է Հայաստանի երկրորդ, Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասնելով` Քոչարյանը բերել է երկու հանգամանք Արցախի անկախության համատեքստում. "Առաջինը` այդ ամենը համահունչ էր այն ժամանակվա գործող օրենսդրությանը, երկրորդ` դա ինքնորոշման իրավունքի փաստացի կիրառում էր նշանակում, իսկ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից է": Ընդ որում, Քոչարյանի փաստմամբ, անկախության հռչակագրի պատրաստման եւ իրավական հիմնավորման վրա բավական մեծ թիմ է աշխատել` Կարեն Բաբուրյանը, մյուսները, երկու մասնագետ կար ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտից:

Հռչակագրի ու անկախության առումով պատասխանատվությունը միշտ էլ մեծ է, բայց ԼՂՀ առաջին նախագահի մատուցմամբ, այն ժամանակ ոչ թե մտածում էին պատասխանատվության մասին, "ուղղակի մեր գործն էինք անում, մեր ընտանիքները, մեր հողն էինք պաշտպանում, ապահովում ժողովրդի անվտանգությունը": "Եթե այն ժամանակ հաջողության չհասնեինք, պատկերացնո՞ւմ եք, հիմա ինչ պիտակներ կունենայի անձամբ ես: Այդ պահին ուղղակի ստանձնեցինք այդ մեծ պատասխանատվությունը, եւ ոչ միայն ես, այլեւ ուրիշները", նշել է Քոչարյանը:

Նորանկախ Արցախի համար, ըստ Քոչարյանի, իշխանության կենտրոնացման մեծ կարիք կար: "Այդ ժամանակահատվածում Պաշտպանության պետական կոմիտեն Լեռնային Ղարաբաղի ղեկավարման բարձրագույն օղակն էր: Դա իմ հորինած անվանումը չէր, նման կառույցներ կային դեռեւս Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, սակայն լիազորությունների ամբողջ շրջանակն ես էի կազմել, եւ խորհրդարանից լիազորություն ստացել որպես այդ կոմիտեի նախագահ: Եվ դա հնարավորություն տվեց Կոմիտեն ստեղծելուց հետո մի քանի ամսվա ընթացքում էապես փոխելու իրավիճակը", հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Արցախի պաշտպանության բանակին, ապա դրա կայացումն առաջնային է եղել: "Տարբեր ջոկատների միավորումը մեկ բանակային կառույցի ներքո ժամանակի հրամայականն էր: Այդ պահին չանեինք, ամեն ինչ կկորցնեինք", նշել է ԼՂՀ առաջին նախագահը: Դրան զուգահեռ, կարեւոր խնդիր է եղել նաեւ արդյունավետ պետական կառույցների ձեւավորումը: Քոչարյանի գնահատմամբ, "Սկսել ենք, ըստ էության, զրոյից: Եվ կար անհրաժեշտություն այդ կառույցների բոլոր կարողություններն ուղղելու մեկ կետի` անվտանգության ապահովմանը: Սա էր այն ժամանակ օրակարգի թիվ 1 հարցը: Կար նաեւ հոգեբանության, մարդկանց հավատ ներշնչելու հարց: Ճիշտ է, թիկունքում Հայաստանն էր, սակայն կար փոքր Ղարաբաղ, դիմացը մեծ Ադրբեջանն էր, կային զենքի, զինամթերքի պակաս, շրջափակում եւ այլն":

Այսօր արդեն, ըստ Քոչարյանի, լուրջ առաջխաղացում Ղարաբաղում տարեցտարի գրանցվում է, բայց մարտահրավերներն այսօր Արցախի առջեւ այնպիսին են, որ իրավունք չկա ասելու, թե գոհ ենք իրավիճակից: "Ուղղակի վտանգավոր եմ համարում այն պահը, երբ բոլորս նստենք եւ ասենք, որ գոհ ենք իրավիճակից", ասել է Քոչարյանն ու ավելացրել, որ նպատակներին հասնելու համար պետք է գիշեր-ցերեկ աշխատել ու ցուցաբերել տոկունություն ու կամք:

Ինչ վերաբերում է ԼՂՀ առաջին նախագահի` Հայաստանի վարչապետ նշանակվելուն ու Արցախից Հայաստան տեղափոխվելուն, ապա, ըստ Քոչարյանի, դա դժվար է եղել: "...Կար պատասխանատվության զգացում: Ընտրվել էի ԼՂՀ նախագահ, եւ ընդամենը մի քանի ամիս անց եղավ այդ առաջարկը, խնդրանքը... Այն ժամանակ Հայաստանում իրավիճակը բավականին ծանր էրՙ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական: Եվ հասկանալի էր, որ Ղարաբաղը միայնակ` առանց թիկունքում ուժեղ Հայաստանի, լրջագույն խնդիրներ կունենա: Եվ սա էր հիմնական փաստարկը, որով ինձ փորձում էին համոզել, որ համաձայնեմ գալ Հայաստան: Պետք է նաեւ ընդունենք, որ այդ փաստարկները, իհարկե, լուրջ էին":

20-ամյա ճանապարհից հետո սպասումների առումով Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել. "Բարեկեցիկ կյանքը չի նվիրաբերվում, այն նվաճվում է, վաստակվում է` աշխատանքով, համարձակ եւ մասշտաբային լուծումներով: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա: Նաեւ անկախությունը: Երբ հարցնում եք` կճանաչվի՞, թե՞ չի ճանաչվի... Անկախությունը նվաճվում է, այն չի նվիրաբերվում":

www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: