Արտաքին քաղաքականություն
Հայկական հարց
12 Սեպ 2011  

Ղարաբաղյան խնդրի կարգավորում

Անկախացած Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը այս 20 տարիներին եղել և մնում է Ղարաբաղի հարցը: Սա այն բացառիկ արտաքին քաղաքական խնդիրն է, որը ոչ միայն պայմանավորում է երկու հայկական պետությունների ու բնակչության, ողջ հայ ժողովրդի անվտանգության ու բարգավաճման հարցը, այլև պարբերաբար դառնում նաև ներքին քաղաքական կայունության կամ լարումի գրավական ու դրդապատճառ:

Նորություն հայտնած չենք լինի, եթե կրկնենք, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի հրաժարականի պատճառը հենց Ղարաբաղի խնդիրն էր:  Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկած նախագահը պնդում էր, որ Ղարաբաղի չլուծված խնդիրը թույլ չի տա Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը, ուստի շուտափույտ պետք է համաձայնել միջնորդների առաջարկած տարբերակին, որով Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում և ստանում ինչ որ անորոշ մշակութային ինքնավար կարգավիճակ: Ընդ որում, առաջին նախագահը պնդում էր, թե մի քանի տարի անց այդքանն էլ մեզ չեն տա: Փոխզիջում հորջորջված, իրականում միակողմանի զիջումների պարտվողական այս քաղաքականությունը հանգեցրեց ընդհանուր ընդվզման, թե Հայաստանի Հանրապետությունում, թե Ղարաբաղում և թե Սփյուռքում:
 
Երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանի դիրքորոշումը պարզ ու հստակ էր դեռ մինչ ՀՀ ղեկավար դառնալը: Այդ դիրքորոշման ուղեգծով էլ իր նախագահության տասը տարիներին նա առաջ մղեց ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը: Ինչ ունեցանք դրա արդյունքում:
 
Նախ` պատերազմը չվերսկսվեց, ինչով սեփական ժողովրդին ահաբեկում էր հեռացող առաջին նախագահը: Երկրորդ` Հայաստանի Հանրապետությունը թռիչքաձև զարգացում ապրեց իր կենսագործունեության բոլոր ոլորտներում: Երրորդ` մեկընդմիշտ մոռացվեց Ադրբեջանի կազմ Ղարաբաղի վերադարձի հնարավորությունը: Ընդ որում, այդ վերադարձի հնարավորության մասին մոռացան ոչ միայն Հայաստանում ու Ղարաբաղում, այլև բանակացային գործընթացը միջնորդող միջազգային կառույցներում: Ողջ միջազգային հանրությունը հասկացավ, որ Ղարաբաղն այլևս Ադրբեջանի մաս չի կարող լինել: Ավելին. այդ ամենը հասկացան նաև հենց Ադրբեջանում, դեռևս Հեյադար Ալիևի իշխանության շրջանում: Եվ վերջապես չորրորդը, որ Ռ. Քոչարյանի  նախագահության տասը տարիների ընթացքում չեղավ միակողմանի զիջման որևէ ակնարկ,  կամ փոխզիջումի միտված որևէ քայլ, որը կհակասեր Ղարաբաղի  ու ղարաբաղցիների շահերին:

Եղան բանակցային տարբեր փուլեր ու փաթեթներ, որոնք մեկ ընդհանուր պետություն հորջորջվեցին, մեկ Քիվեստյան պայմանավորվածություն, մեկ Փարիզյան սկզբունքներ կոչվեցին, մեկ` Մադրիդյան, սակայն չեղավ  ոչ մի պայմանավորվածություն որը կնվաստացներ Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի հաղթանակի դերն ու արժեքը: Հենց այս հանգամանքը նկատի ունի նախկին արտգործնախարար վարդան Օսկանյանը, երբ հայտարարում է, որ իրենց իշխանության տարիներին հասել էին փոխզիջման սահմանագծին: Այսինքն կար հստակ սահմանագիծ, որը լավագույնս արտահայտում էր Ղարաբաղի, Հայաստանի ու հայության շահերը, այլ ոչ թե, որ հասել էին ստորին մի եզրագծի, որից այն կողմ մեր շահերի անտեսումն էր:

Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Ղարաբաղի հարցը  Հայաստանում շատ հաճախ նաև ներքաղաքական մոտիվներ է թելադրում: Ասել կուզի, քաղաքական ուժերը երբեմն այն օգտագործում ու շահարկում են ներքին պատեհապաշտական նպատակներ հետապնդելով: Հատկանշական է, որ նույնիսկ այս համատեքստում  Ռոբերտ Քոչարյանի անգամ արմատական ընդիմադիրները չկարողացան նրա դեմ քարոզչության ընթացքում Ղարաբաղի հարցը իրենց համար ուժեղ կռվան դարձնել: Չկորղացան, որովհետև դրա համար հիմքեր չկային: Իսկ փորձողները շատ լավ հասկանում էին, որ հեռանկար չունեն: Այսօր էլ երկրորդ նախագահի գործը ամեն կերպ սևացնել փորձողները էլի իրենց թույլ ու անվստահ են զգում, հենց խոսքը վերաբերում է Ղարաբաղի խնդրին: Վարանոտ են, որովհետև գիտեն, որ ի վերջո ոչինչ ծածուկ ու գաղտնի չի մնալու: Իսկ բանակցային գործընթացի մանրամասների բացահայտումը թե երկրորդ նախագահին, թե նրա թիմին միայն հպարտանալու առիթ է տալու:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
04.03.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: