Բարեկամության հիմքեր դրած այցեր` հինգ տարվա ընդմիջմամբ
"Եթե գա` կընտրեմ մեծ սիրով"
10 Դեկ 2011  

Գնահատականներ և կանխատեսում

2003 թվականի դեկտեմբերի 9-12-ը Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ժնեւում մասնակցել է Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի աշխատանքներին: Նախագահ Քոչարյանը ներկա է գտնվել նաև գագաթնաժողովին հրավիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կարճատեւ հանդիպմանը:
 
Դեկտեմբերի 10-ին  նա մասնակցել է Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Հայաստանի  Հանրապետության  երկրորդ նախագահն այցելել է գագաթնաժողովի շրջանակում անցկացվող "Տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաները` հանուն զարգացման" ցուցահանդես: Ռոբերտ Քոչարյանը ծանոթացել է հայկական տաղավարին, որտեղ ներկայացված էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության ողջ ներուժը: Հաջորդ օրը` դեկտեմբերի 11-ին Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի լիագումար նիստի ընթացքում: Հայաստանի Հանրապետության ղեկավարը ներկայացնելով մեր երկրի ոլորտում ունեցած հնարավորություններն ու հաջողությունները, խոսում է ապագայում սպասվելիք մի երևույթի մասին, որը որոշ ժամանակ անց իրականություն դարձավ ու այսօր կոչվում է "facebook": Այո, Ռոբերտ Քոչարյանը կռահել էր այդ վիրտուալ հարթակի անհրաժեշտությունը: Ահա նրա ելույթի այդ հատվածը.

"Այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին մերն է, որտեղ հարեւանների միջեւ քաղաքական հարաբերությունները հեռու են իդեալական լինելուց, մենք կարող ենք տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ստեղծել ազգերի վիրտուալ համայնք: Մասնագետներն ու ուսանողները պետք է հնարավորություն ունենան հաղորդարկցվել եւ համագործակցել: Սա կառավարություններին կստիպի օգտագործել եւ իսկապես գնահատել տեղեկատվական հասարակության ներուժը, այն է` համագործակցություն եւ զարգացում առանց սահմանների եւ առանց ֆիզիկական խոչընդոտների":

Ավելացնենք, որ այս ելույը ներառված է Ռոբերտ Քոչարյանի 2011-ին լույս տեսած "Ելույթներ և հարզացրուցներ. Հատընտիր" գրքում:
Իսկ Ժնեւում նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատեհ առիթն օգտագործելով մի շարք քաղաքական հանդիպումներ է ունեցել: Նախ երկկողմ հանդիպում է ունեցել Էստոնիայի նախագահ Արնոլդ Ռյուտելի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր, այդ համատեքստում նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները:
 
Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել նաեւ Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
 
Նույն օրը երեկոյան Հայաստանի Նախագահը մրցանակներ է հանձնել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին նախորդած մրցույթի "Էլեկտրոնային գիտություն" մրցակարգում հաղթող ճանաչված կազմակերպություններին:
 
Երեկոյան Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարների պատվին Շվեյցարիայի նախագահի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

***

Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի աշխատանքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Իսկ այստեղ կարող եք դիտել պաշտոնական նկարները:

***

Ներկայացնում ենք Տեղեկատվական հասարակության գագաթաժողովի լիագումար նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած ելույթն ամբողջությամբ:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: