10.11.2006. "Մուլտի ռեստ հաուզ" հյուրանոցային համալիրը կնպաստի
11.11.2006. Роскошный отель в центре Цахкадзора
12 Նոյ 2011  
12.11.2011  |  14:02   |   Թերթեր և ամսագրեր

10.11.2006. Գործարար արձագանք

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ - Ծաղկաձորում բացվեց հերթական հյուրանոցային համալիրը

"Վաղուց էինք Ծաղկաձորում նման ներդրումների սպասում։ Մեր ներդրումները լեռնադահուկային համալիրում պարտադիր կերպով պետք է խրախուսեին մասնավոր հատվածին՝ Ծաղկաձորում հյուրանոցային համալիրների վրա ներդրումներ անել։ Սա այն է, ինչ ակնկալում էինք։ Գործարար աշխարհն արձագանքեց, եւ ուրախ եմ, որ Ծաղկաձորն արդեն ունի ծավալներով ու որակով առաջին հզոր կառույցը", - երեկ Ծաղկաձորում "Մուլտի ռեսթ հաուզ" հյուրանոցային համալիրի բացմանը նշեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա համոզմամբ, կառույցը հրապուրիչ է լինելու արտերկրից Հայաստան եկող զբոսաշրջիկների համար։ Համալիրի բացմանն իր ներկայությունը նախագահը բացատրեց ոլորտում առաջընթացը խթանելու մղումով։ "Շատ ուրախ կլինեմ, որ եւս մի քանի գործարար ներդրումներ անի Ծաղկաձորում", - ասաց նա՝ նկատի ունենալով գործարար Գագիկ Ծառուկյանի այս ձեռնարկը եւ նշելով, որ շատ մեծ ներդրումներ ունեցող ծրագրերի բացմանը ճիշտ է, որ երկրի նախագահը մասնակցի։ Բացի այդ, ինքը մասնակցում է այն ոլորտների ձեռնարկներին, որոնց գերակայություն է տրվում։

Հավաստելով, որ համալիրի "շրջակա ձորափն ամբողջությամբ կենդանանալու է" Ռ. Քոչարյանը տեղեկացրեց, որ Ծաղկաձոր քաղաքում կառուցվում են եւս մի քանի հյուրանոցներ։ "Պետք է լինեն եւ բարձրակարգ, եւ միջին կարգի հյուրանոցներ, յուրաքանչյուր ճաշակի եւ հնարավորությունների համար", - կարծում է նախագահը՝ նշելով, որ լուծվելու են նաեւ Ծաղկաձորի բնապահպանական հարցերը։ "Տուրիզմում հաջողության հասնելու համար պետք է պատշաճ լուծում տրվեն բնապահպանական հարցերին, բոլոր տուրիստական ընկերություններն այսօր ավելի խստապահանջ են", - ասաց նա։

Ինչպես Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանն ասաց. "Քաղաքը զարգանում է աննախադեպ տեմպերով։ Գտնվելով երկրի ղեկավարի ամենօրյա ուշադրության ներքո՝ ամեն օր կառուցվում են ճանապարհներ, հյուրանոցներ, ճոպանուղիներ, սպորտային ու հանգստի համար նախատեսված կենտրոններ։ Մեր խնդիրն է Ծաղկաձորը դարձնել հանրապետության տուրիզմի լավագույն վայրերից մեկը"։ Շվեյցարական կողմի աջակցությամբ իրականացվում է քաղաքի զարգացման հեռանկարային ծրագիրը։ "Մի քանի օր առաջ այստեղ եղած շվեյցարացի գործընկերները տպավորված էին քաղաքի զարգացման տեմպերով", - պատմեց համայնքապետը։ Նրա կարծիքով, նորաստեղծ համալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին ու կարող է ընդունել ինչպես տեղացիներին, այնպես էլ խստապահանջ արտասահմանցի զբոսաշրջիկներին։

Խորհրդային տարիների մանկական ճամբարի տեղում մոտ 2,5 տարում ծավալված համալիրն ունի երկու մեծ մասնաշենք եւ 15 առաձնատուն։ Այն ներառում է 2-10 տեղանոց 45 համար եւ կարող է տեղավորել 270 հոգու։ Հյուրանոցային համալիրի տնօրեն Բենիամին Ալեքսանյանը տեղեկացրեց, որ համալիրն ունի խաղային կենտրոն, ռեստորան, փոքր կինոթատրոն, ջրավազան, մարզասրահ եւ այլն։ Իսկ հյուրանոցի մեկ տեղի արժեքը տատանվում է 40-120 հազար դրամի սահմաններում։

Երկրի նախագահը մինչեւ համալիրի բացմանը մասնակցելը եղավ նաեւ Թեղենիսի վրա։ Լրագրողների հետ կարճատեւ զրույցում նա գոհունակություն հայտնեց ճոպանուղու չորրորդ գծի կառուցման աշխատանքներից։ "Նոյեմբերի վերջին ավարտում ենք այս տարվա ծրագիրը։ Կմնա մեկ տարվա աշխատանք ծրագիրը զարգացնելու համար։ Պլանավորել ենք ամբողջական համալիրը վերջնական տեսքի բերել 2007-ին", - տեղեկացրեց Ռ.Քոչարյանը։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: