26.03.2002. Երեվանում հյուսիսային պողոտայի շինարարությունում կկազմեն
08.10.2007. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով կմեկնի
14 Հոկ 2011  
14.10.2011  |  11:34   |   Թերթեր և ամսագրեր

11.10.2007. Գործարար համաժողով Բրյուսելում, նախագահ Քոչարյանի մասնակցությամբ

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Եվրոմիության սրտում` Բելգիայում է գտնվում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, որը եռօրյա խիստ հագեցած ծրագրով բազմաթիվ հանդիպումներ է ունենում Բելգիայի խորհրդարանական ղեկավարության, եվրոկառույցների տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաեւ բելգիահայ համայնքի հետ:

Մենք ավելի մանամասն անդրադարձ անելու ենք Հայաստանի եվրոպական հարեւանությունն իրականության գետնին դնող շտրիխներից այս մեկի` երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու տարին մեկ տեղի ունեցող հանդիպումներից վերջինին, նախագահական ժամկետի ավարտին: Այժմ պատմենք միայն հոկտեմբերի 9-ի երեկոյան Cercie de Lorraine թագավորական ակումբում կայացած հայ եւ բելգիացի գործարարների համաժողովի մասին, որի մասնակիցների թիվն անցնում էր հարյուրից, նրանց գերակշիռ մասը բելգիական տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ էին, Հայաստանից եւս ժամանել էին երկու տասնյակի չափ գործարարներ: Համաժողովը վարում էր "Մաքենզի գրուպ" միջազգային ընկերության Բենիլյուքսի երկրների տարածաշրջանային տնօրեն, հայազգի Պիեռ Գյուրջյանը, ելույթներ ունեցան Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, Զարգացման հայկական գործակալության տնօրեն Տիգրան Դավթյանը, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրանք բոլորը խոսում էին Հայաստանի բիզնես-միջավայրի առավելությունների եւ ռեալ հնարավորությունների մասին, բելգիացի հնարավոր ներդնողներին առաջարկում կոնկրետ համագործակցություն: Այդ առաջարկներն ամբողջացան Հայաստանի նախագահի ելույթում, որը ողջունելով ֆորումի կազմակերպիչների` հայ-բելգիական երկկողմ գործարար հարաբերությունները խթանելու ջանքերը, հույս հայտնեց, որ տնտեսական համագործակցությունը մոտ ապագայում կխորանա եւ կընդարձակվի, այդ բոլորը դիտելով Եվրոպական միության հետ Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համատեքստում. "Հայաստանի մասնակցությունը եվրոպական հարեւանության քաղաքականությանը պետք է նոր հնարավորություններ առաջարկի երկու կողմի գործարար շրջանակների համար: Անհրաժեշտություն է դառնում ավելի հարմարավետ առեւտրային ռեժիմներ ունենալու հարցը", - ասաց նախագահը:

Նա տեղեկացրեց գործարար համաժողովի մասնակիցներին, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կնքման նախնական աշխատանքը կատարվել է, արդյունքները դրական են, եւ հույս կա այդ ուղղությամբ բանակցություններ սկսել 2008-ին:

Նախագահը պատմեց, որ յոթ տարի շարունակ Հայաստանի տնտեսական աճը գերազանցում է 12,5 տոկոսը եւ 3 տոկոսից ցածր գնաճը վատ ձեռքբերում չէ, մարդկանց եկամուտները զգալիորեն աճում են, աստիճանաբար կրճատվում է աղքատությունը, կենսամակարդակը բարելավվում է: Ընդհանրապես` Հայաստանի նախագահը բելգիացի գործարարներին ներկայացրեց շատ գրավիչ մի երկիր, որտեղ բարեփոխումների ճանապարհով խաղի կանոնները համապատասխանեցվում են երկրի քաղաքացիների ակնկալիքներին, Հայաստանի անցումային շրջանն ավարտված է, մեր երկիրը գտնվում է կայուն զարգացման ճանապարհին, սկսված են երկրորդ սերնդի բարեփոխումները: Հայաստանի կառավարությունը հավատարիմ է շարունակելու արդյունավետ կառավարումը եւ խորացնելու բարեփոխումները, որոնց իրականացումից հետո Հայաստանը կզբաղեցնի իր տեղը եվրոպական իրավական հանրության մեջ. "Այսօր ներքին համախառն արդյունքի 55 տոկոսն արտադրվում է մասնավոր հատվածում, եւ դրա կեսը բաժին է ընկնում փոքր եւ միջին բիզնեսին: Դա մեզ ստիպում է գործել մրցակցային միջավայր ստեղծելու եւ բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ: Մենք աշխատում ենք մեր դրսի գործընկերների հետ` լավացնելու մաքսային եւ հարկային վարչարարությունը, հակամոնոպոլ միջոցառումներ իրականացնելու, ընդլայնելու ֆինանսական ծառայությունների շուկան` հորդորելով հանրաճանաչ արտասահմանյան ֆինանսական կառույցներին գալ Հայաստան": Ըստ նախագահի` բանակցություններ են ընթանում շվեդական "Մեքսի" բորսայի հետ, որը պետք է ստանձնի Հայաստանի ֆոնդային բորսայի կառավարումը, մի քանի եվրոպական խոշոր բանկեր հաջողությամբ իրենց տեղն են զբաղեցնում Հայաստանում, շատերն էլ նոր են փորձում մտնել Հայաստան: Նախագահը խոսեց նաեւ այն մասին, որ քաղաքական տեսակետից էլ Հայաստանն ապացուցել է իր կայացած եւ կանխատեսելի լինելը, հատկապես վերջին խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից գնահատվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Նա հույս հայտնեց, որ նախագահական ընտրությունները եւս կանցնեն վստահության եւ կայունության մթնոլորտում. "Հայաստանի դիվերսիֆիկացված տնտեսությունը բազմաթիվ հնարավորություններ է տալիս ձեզ բազմաթիվ ոլորտներում", բելգիացի գործարարներին վստահեցրեց նախագահը` գծելով գործարար միջավայրի եւ բնակվելու համար գրավիչ մի երկիր:

Տեսնենք, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստանը արդեն դեկտեմբերին պատասխան այցով մեր երկիրը այցելել պատրաստվող բելգիացի գործարարների առաջին խումբը:

Հեռանկարների եւ համագործակցության առումով հետաքրքրական են իրենց` հայ եւ բելգիացի գործարարների կարծիքները: Պ. Գյուրջյանն, օրինակ, մեծ ներուժ տեսավ Հայաստանում, համարելով, որ բելգիական կառավարական շրջանակների ներկայացուցիչների ներկայությունը շատ կարեւորություն եւ լրջություն է տալիս այս ձեռնարկին, ու նշեց ոլորտները, որտեղ ինքն անձամբ կուզենար բիզնես ծավալել Հայաստանում` տուրիզմ, բարձր տեխնոլոգիաներ, ադամանդագործություն-ոսկեգործություն:

Վալերի Սաֆարյան, Հայաստան-Բելգիա առեւտրի պալատի նախագահ. - Նախ` մենք համագործակցելու համար ընտրել ենք ապահովագրական բիզնես-ընկերությունները, ապա ապահովագրությամբ զբաղվող բանկային ընկերությունները, անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ընկերությունները, որոնք, ի դեպ, ողջ աշխարհում անշարժ գույքի ոլորտում բավականին ակտիվ են: Ներկայացված են նաեւ բազմազան ոլորտներ` շինարարություն, սնունդ եւ այլն` բավական ճանաչված բելգիական ընկերություններ են ներկա համաժողովում, Հայաստանի նախագահի մասնակցությամբ պայմանավորված:

Միխայիլ Բաղդասարով. - Մենք այսօր կոնկրետ պայմանագիր ստորագրեցինք`"Արմավիան" եւ բելգիական "Սաբինատեքնիքսը", որով համատեղ ձեռնարկություն է հիմնադրվելու, որը պրոֆիլակտիկ տեխզննում եւ նորոգում է իրականացնելու այն բոլոր ինքնաթիռների, որոնք թռչում են Հայաստանից չորս ժամ շրջագծով դեպի արեւելք, օրինակ, Էմիրություններ, Հնդկաստան եւ այլն: Մինչեւ հիմա դա արվում էր Բելգիայում:

Արսեն Ղազարյան, Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ. - Կոնկրետ այս հանդիպման ընթացքում համագործակցություն է ուրվագծվում ադամանդագործության (համագործակցություն կա, ծավալն է մեծանալու), արժեթղթերի շուկայի, ապահովագրական ոլորտներում: Վերջին ոլորտում Բելգիայում երեք մեծ ընկերություն են գործում, որոնք ցանկություն ունեն մտնելու Հայաստան: Հուսով եմ, մեկ տարում մենք այս ոլորտում ներդնող կունենանք, ինչպես "Հայփոստի" դեպքում եղավ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Բրյուսել
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: