Ռազմական բաղադրիչը հիմնական տարր
Հպարտություն ներշնչող ելույթ
22 Հուն 2011  

Գործընկերության ու պարզապես ընկերության պտուղները

2005 թվականի հունիսի 22-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումն այսօրվա հեռավորությունից մեզ համար կարևոր է առաջին հերթին այն փաստով, որ համընկնում է Հայ - ռուսական հարաբերությունների առաջընթացի ու ծաղկման հետ: Դեռևս 2000 թվականին, երբ դեռ Վլադիմիր Պուտինը նոր էր ընտրվել Ռուսաստանի նախագահ, "Մայակ" ռադիոկայանի թղթակիցը հարցնում է Ռոբերտ Քոչարյանին. 

ՅՈՒ. ՍԵՄՅՈՆՈՎ (ՄԱՅԱԿ) - Մեզ մոտ` Ռուսաստանում, ընտրվեց նոր նախագահ, Ձեր սերնդի մարդ: Հետաքրքիր է, ինչ հարաբերություններ ունեք միմյանց հետ, եւ ինչ նոր նախաձեռնություններ են սպասելի հայ - ռուասկան հարաբերություններում:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Կարծում եմ այդ նախաձեռնությունները հնարավոր են, միայն մի փոքր ժամանակ եւ ավելի շատ շփումներ են պետք: Կարծում եմ, մոտ ժամանակներս, Ռուսաստան կատարելիք իմ պաշտոնական այցը հնարավորություն կընձեռի շատ խնդիրների շուրջ համադրել տեսակետները: Ունենք բավական լավ հարաբերություններ, որոնք կարծում եմ միտված են ապագային: Մենք ողջունում ենք Ռուսաստանի նախագահի` հասարակության համախմբանն ուղղված ջանքերը: Մենք շահագրգիռ ենք, որ Ռուսաստանը լինի ուժեղ, կայուն, կանխատեսելի, ժողովրդավարական պետություն եւ այդ առումով աջակցում ենք Վլադիմիր Պուտինի ջանքերը: Մենք հեշտությամբ ենք շփվում, գրեթե տարեկիցներ ենք, եւ կարծում եմ, կես խոսքից միմյանց հասկանում ենք: Նա բաց եւ շփվող մարդ է: Նրա հետ հեշտ է աշխատել:
 
Հետագա տարիները ցույց տվեցին, որ Հայստանի Հանրապետության Նախագահը չէր սխալվել:  Ապագային միտված բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչվեցին ու իրականություն դարձան, էլ ավելի խորացնելով հայ - ռուսական տնտեսական, ռազմա-քաղաքական ու մշակութային հարաբերությունները: Ռ. Քոչարյանը չէր սխալվել նաև իր ռուս գործընկերոջ հետ հեշտ շփվելը նշելու իմաստով: Համատեղ աշխատանքի ընթացքում Ռ. Քոչարյանի ու Վ. Պուտինի միջև բացի գործընկերային հարաբերություններից, ձևավորվեց նաև ուղղակի մարդկային ընկերություն: Դժվար է ասել, այդ մտերմությո՞ւնն էր նպաստում, որ թեթև ու հեշտ զարգանան նաև երկու երկրների միջև հարաբերությունները, թե՞ ռազմավարական գործընկերությունն էր նպաստում, որ երկու առաջնորդները` որպես անձեր, մտերմանան: Հավանաբար` թե մեկը և թե մյուսը: Այս հարցի պատասխանից ավելի կարևոր է, որ Ռ. Քոչարյանի ու Վ, Պուտինի նախագության շրջանը հայ - ռուսական հարաբերությունների բարձրակետն էր:

Հետաքրքիր է ու հատկանշական, որ երկու նախագահների միջև մտերմությունն ու ընկերական հարաբերությունները այսօր էլ շարունակվում են:

***

Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչպես Հայաստան - Ռուսաստան, այնպես էլ  Ռոբերտ Քոչարյան - Վլադիմիր Պուտին գործընկերությանը վերաբերող նյութերի ծավալն  անսահման է:  Ներկայացնում ենք չնչին մի մասն այդ ահռելի քանակությամբ արխիվի. ՀՀ և ՌԴ նախագահների տված  համատեղ ասուլիսը` 2005 թ-ին Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում, ինչպես նաև մեր հանրապետական մամուլում լույս տեսած մի ուշագրավ հոդված: Փոքրի մեջ էլ կարելի է մեծը տեսնել: Այսինքն այս մի քանի հրապարակումն էլ հրաշալի պատկերացում են տալիս, թե ինչ մակարդակում էին այդ տարիներին հայ - ռուսական բազմաճյուղ հարաբերությունները:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: