12.06.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը երրորդ գումարման ՀՀ ժողովի
20.06.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի բրիֆինգը "Դողագործ" գործարան
15 Սեպ 2011  
15.09.2011  |  22:52   |   Թերթեր և ամսագրեր

11.04.2006. Գոյություն չունեցող բաներ մի փնտրեք

Վերջին տարիներին Հայաստանում աշխուժանում է գյուղատնտեսական արտադրանքի վրա հիմնված վերամշակող արդյունաբերությունը։ Մասնավորապես այս տարի սպասվում է 40 նոր ձեռնարկությունների ստեղծում։ Կոտայքի մարզի գյուղատնտեսական նշանակության ընկերություններից մի քանիսը այցելելուց հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ այդ ձեռնարկությունների ստեղծումը մեծ նշանակություն կունենա գյուղատնտեսության ակտիվացման համար.

Հայաստանի համար կարեւոր է սեփական հնարավորությունների վրա հիմնված գյուղմթերքների արտադրությունը։ Ուստի փորձ է արվելու սահմանափակվել ոչ թե գյուղատնտեսության վրա հիմնված մի քանի ճյուղերով, այլ.
- Փորձում ենք այնպես անել, որպեսզի բոլոր հնարավոր ուղղություններով ունենանք հայրենական արտադրանք, ավելի քիչ կախված լինենք ներմուծումներից եւ, իհարկե, ապահովենք որակը։ 

Սակայն այստեղ կան նաեւ բարդություններ։ Որքան էլ տեղական հումքն անհամեմատ համեղ է, այնուամենայիվ դրանց գները ոչ միշտ են ձեռնտու վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների համար։ Պատահական չէ, որ երշիկի արտադրության մեջ մասնագիտացած «Լինդա» ընկերությունը խոզի միսը բերում է արտերկրից, որովհետեւ անգամ այդ դեպքում գներն ավելի մատչելի են, քան տեղականինը։ 

Այնուամենայնիվ, նախագահի կարծիքով, խնդիրը լուծելու համար Հայաստանում պայմաններ կան.

- Դեռ այդ ծավալի եւ անհրաժեշտ որակի արտադրանք չունենք, որովհետեւ երշիկի արտադրությունը նաեւ որոշակի ստանդարտներ է պահանջում։ Պետք է մտածենք նոր ներդրումային ծրագրերի մասին, որոնք հնարավորություն կտան ունենալ նաեւ այնպիսի անասնապահություն, որը ոչ միայն պիտանի է պանրի, այլեւ երշիկի արտադրության համար։ Անելիքներ կան, մեր արոտներն այնպիսին եւ այն քանակի են, որ հնարավորություն են տալիս լուծել այդ հարցը։ 

Մանավանդ որ վերջին մեկ-երկու տարիներին տնտեսավարողներն այլեւս դադարել են խոսել տարբեր կարգի արհեստական խոչընդոտների մասին. "Այլեւս չեն խոսում խոչընդոտների մասին, որ այս չինովնիկը խանգարեց, մարզպետարանում հարցը չլուծվեց։ Ավելի շատ հարցադրումներ են լինում իրենց զարգացման եւ ոչ թե արհեստական խոչընդոտների վերաբերյալ։ Սա մի ձեռքբերում է, որն իրականում ունենք եւ պետք է փորձենք դաշտը մաքուր պահել"։
   
"Արամուսի բարիքներ" ջերմոցային տնտեսություն այցելելու ժամանակ Ռ.Քոչարյանը մեկ անգամ եւս անդրադարձավ Ռուսաստանի հետ կնքված գործարքին, որը առաջացրել է "որոշ շրջանակների" բացասական վերաբերմունքն ու դժգոհությունները.

- Ես չեմ հիշում մի բան, որ գոհունակությամբ ընդունեին այդ որոշ շրջանակները։ Եթե դժգոհություն է առաջացնում այն հանգամանքը, որ մեզ հաջողվեց ժողովրդի համար եւս երեք տարի ունենալ մատչելի գներով գազ, եթե դժգոհություն է առաջացնում այն հանգամանքը, որ մեր տնտեսությունը կունենա էժան գազ, ինչն, անկասկած, կխթանի արտահանումը, ապա, կարծում եմ, ոչ թե ես, այլ դուք պետք է մեկնաբանեք նման տրամաբանությունը։ 

Իսկ ինչո՞ւ հենց ռուսական ընկերությանը տրվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը.

- Երբ հարցնում են, թե ում սեփականությունն է լինելու եւ ինչու հենց ռուսական, իմ մեջ ուղղակի հարց է առաջանում` ի՞նչն է ավելի լավ. ունենալ կիսակառույց, օդի տակ քայքայվող, երկրին ոչ մի օգուտ չբերող, բայց հայկական սեփականություն, որի վրա մեկ վարկային ոչ արդյունավետ ծրագիր արդեն իրականացվել է, թե ունենալ ռուսական սեփականություն, բայց մեր տարածքում գործող, ժամանակակից, արդյունավետ, քիչ գազ սպառող եւ մեր տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող։ 

Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ ռուսական ընկերությունների հետաքրքրությունը Ռ.Քոչարյանը բնական է համարում. 

- Եւ շատ բնական է, որ ռուսական կողմն ավելի մեծ հետաքրքրություն ունի, քանի որ ենթակառուցվածքների առումով իրար հետ կապված ենք, գազի հիմնական մատակարարը ռուսական կողմն է, եւ այս ինտեգրացումը հավանաբար համարվում է տրամաբանական։ Մի փնտրեք այստեղ ինչ-որ բաներ, որոնք գոյություն չունեն։

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: