30.05.2005. Բավական բացթողումներ կան
Նոր շենքը` ձոն մեր մայրաքաղաքներին
19 Սեպ 2011  
19.09.2011  |  16:19   |   Թերթեր և ամսագրեր

08.12.2006. Գյումրին վերսկսվում է ապրել լիարժեք կյանքով

1988-ի դեկտեմբերի 7-ի ահավոր երկրաշարժը աղետի գոտու վերածեց Հայաստանի գրեթե կեսը։ Անցած 18 տարիները, սակայն, անարդյունք չեն եղել եւ Գյումրին, Սպիտակը, երկրաշարժից տուժած մյուս քաղաքներն ու գյուղերը վերակառուցվել են, համալրվել նոր ու սեյսմակայուն շինություններով։ 

Դեռ ընթացող մեծածավալ շինարարական ու վերականգնողական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով երեկ Գյումրի էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի, տարածքային ղեկավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նախագահը քաղաքի Կենտրոնական հրապարակում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մուտքի առջեւ տեղադրված երկրաշարժի զոհերի հիշատակի հուշակոթողին ծաղկեպսակ դրեց։ 

Դրան հաջորդեց հոգեհանգստի արարողություն՝ Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մատուցմամբ։

Ռոբերտ Քոչարյանը շրջեց Գյումրիի մի քանի փողոցներում, եղավ քաղաքապետարանի ավերված շենքի տեղում կառուցվող նոր շենքի շինհրապարակում։ Ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի ուղեկցությամբ այցելեց հիմնադրամի, քաղաքապետարանի եւ Հունաստանի կառավարության տրամադրած միջոցներով կառուցված լողավազան-համալիր։ Այցելության արդյունքները ամփոփելու եւ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերը քննարկելու համար մարզպետարանում ընդլայնված խորհրդակցություն հրավիրվեց։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանների գնման ծրագրի ղեկավար ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ տեղեկացրեց, որ ավարտվող տարվա համար պետական բյուջեն բնակարանի կարիք ունեցող աղետից տուժած ընտանիքներին նոր բնակարան ձեռքբերելու նպատակով տրամադրել է 875 միլիոն դրամ։ Մինչեւ 2001 թվականի մարտի 1-ը կարիքավորության հայցադիմումներ են ստացել 351 ընտանիք, որոնցից 301-ը արդեն ապահովվել է բնակարաններով։ Եւս 54 ընտանիք մինչեւ տարեվերջ կձեւակերպի առքուվաճառքի պայմանագրերը եւ ժամանակավոր տնակներից կտեղափոխվի նորաշեն բնակարաններ։ Բնակարանների գնման ծրագիրը կշարունակվի նաեւ 2007 թվականին, եւ այս նպատակով կառավարությունը բյուջետային միջոցներից նախատեսել է տրամադրել եւս 715 միլիոն դրամ։ Ծրագիրը բնականաբար շարունակական է դառնում, քանի որ անընդմեջ ստեղծվում են նոր ընտանիքներ եւ կարիքավորների ցանկը չի սպառվում։ 

Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հավելեց, որ քաղաքում հաշվառված է եղել մոտ 4 հազար անօթեւան ընտանիք, որոնցից միայն 1300-ն է առ այսօր ապահովվել բնակարանով։ Անօթեւան են համարվում այն բոլոր ընտանիքները, որոնք դեռ շարունակում են բնակվել Գյումրիի տարածքում պահպանվող մոտ 2 հազար ժամանակավոր տնակներում։ Իսկ վերջին 5-6 տարիների ընթացքում Գյումրիում նոր բնականներ է տեղափոխվել ավելի քան 17 հազար ընտանիք եւ նույնքան ժամանակավոր տնակ էլ ապամոնտաժվել է։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության շինարարության բաժնի պետ ՖԵԼԻՔՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ հայտնեց, որ մարզում, առանց Գյումրի քաղաքի, կա ընդամենը 430 անօթեւան ընտանիք, որոնցից 123-ն ունի սեփական կիսակառույց տներ։ 2007-ի բյուջեով նախատեսված է 163 միլիոն դրամ տրամադրել այս ընտանիքներին, կիսակառույցները ավարտին հասցնելու եւ նոր տներ կառուցելու համար։ Կառավարությունը աղետի հետեւանքները վերացնելու ընդհանրական ծրագրում մեծ ֆինանսական հատկացումներ է նախատեսում դպրոցաշինության եւ եղած դպրոցները վերանորոգելու համար։ Մարզի 170 դպրոցից հիմնանորոգման կարիք ունի 63 դպրոց, 2006-ին վերականգնվել է 15-ը, եւս 11-ը կվերանորոգվի գալիք տարում։ Այս նպատակի համար կառավարությունը ընթացիկ տարում տրամադրել է 490 միլիոն դրամ, իսկ նոր բյուջեում նախատեսել է 530 միլիոն դրամ։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: