14.05.2002. ԱՊՀ վեց երկրների նախագահներ Մոսկվայում նշում են ՀԱՊ-ի
14.05.2002. Президент России открыл в Кремле встречу глав Договора о
24 Մայ 2012  
24.05.2012  |  16:06   |   Թերթեր և ամսագրեր

15.05.2002. "ՀԱՊ-ի հետ պիտի հաշվի նստի ու համագործակցի ՆԱՏՈ-ն"

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հավաքական անվտանգության պայմանագիրը կայացել է որպես մեր ժողովուրդների խաղաղ կյանքի, ազգային շահերի ապահովման հավաքական միջոց։ Ու այսօր, երբ աշխարհաքաղաքական իրադրությունը զգալիորեն փոխվում է, մեր առջեւ կանգնում է ՀԱՊ-ի հետագա ամրապնդման խնդիրը", երեկ Կրեմլում գումարված Հավաքական անվտանգության խորհրդի նիստին նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոխանցեց խորհրդի նախագահությունը, որ մեր երկիրը վարում էր 2001 թ.-ի երեւանյան նիստից հետո։

ՀԱՊ-ի տասնամյա հոբելյանին հավաքված Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Կիրգիզիայի նախագահների որոշմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը նախատեսվում է վերածել կազմակերպությանՙ միջազգային տարածաշրջանային կառույցի կարգավիճակ ունենալու հեռանկարով։

"Նկատի ունենալով ՀԱՊ-ի նորմատիվ-իրավական բազայի ծավալներըՙ մենք արդեն իսկ աշխատում ենք ոչ թե պայմանագրի, այլ կազմակերպության ռեժիմով։ Այնպես որ, խոսքը դե ֆակտո եղած կառույցի իրավական ձեւակերպման մասին է", մեկնաբանեց ՀՀ նախագահը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ նշեց, թե ինքը վերաձեւումներից ստացվելիք կազմակերպությունը տեսնում է որպես ուժային հզոր կենտրոն հետխորհրդային տարածաշրջանում, որի հետ պիտի հաշվի նստի եւ համագործակցի ՆԱՏՕ-ն"։

"Ազգը" երեկ ներկայացրել է նիստում քննարկվող խնդիրների օրակարգը։ Նախագահների, այնուհետեւ ընդլայնված կազմով հանդիպումներն ամփոփող մամլո ասուլիսում Վ. Պուտինը խնդիրներից կարեւորեց հատկապես ռազմատեխնիկական համագործակցության ոլորտը։ "Բոլոր անդամների գնահատմամբՙ սա ՀԱՊ շրջանակներում ամենակարեւոր, ամենաշատ հարկավոր ոլորտն է"։ Այնպես որ, այս տարվա հունիսին Կիրգիզիայում նախատեսվում են միասնական զորավարժություններ։

Պայմանագրի վեց անդամները Մոսկվայում ստորագրեցին ռազմատեխնիկական համագործակցության խթանմանը նպաստող պայմանագիր, որ պիտի ապահովի ռազմական ապրանքների միանման գներ այդ պետությունների միջեւ։

"Կամենում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ մեր երկրների համագործակցությունն ուղղված չէ որեւէ մեկի դեմ։ Ուղղված է սպառնալիքների դեմ։ Ու մենք համագործակցելու ենք միջազգային համապատասխան կազմակերպությունների, գլխավորապես ՄԱԿ-ի ու նրա Անվտանգության խորհրդի հետ", հավաստեց ՌԴ նախագահը։ Մյուս նախագահները եւս ընդգծեցին ՀԱՊ-ի կենսական կարեւորությունն անդամ երկրների ու առհասարակ հետխորհրդային տարածաշրջանի խաղաղության ու կայունության առումով։

Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի ունեցավ նախագահներ Ռ. Քոչարյանի եւ Վ. Պուտինի առանձնազրույցը, որից հետո ՀՀ նախագահը վերադարձավ Երեւան։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Մոսկվա-Երեւան
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: