Արաբական Միացյալ Էմիրությունները հեռանկարային գործընկեր է
14.12.2007. ՄԱԷ-ում Ռ.Քոչարյանի բանակցությունների հիմնական թեման եղել
09 Դեկ 2011  
09.12.2011  |  11:49   |   Համացանց

14.12.2007. Հայաստանը հետաքրքրված է մերձարևելյան տարածաշրջանով. Ռ. Քոչարյան

Նովոստի-Արմենիա - Հայաստանը հետաքրքրված է մերձարևելյան տարածաշրջանով։ Ինչպես հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը, այս մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է հինգշաբթի լրագրողներին ԱՄԷ իր այցի ընթացքում։

"Վեց տարի առաջ մենք ցուցադրել ենք մեր հետաքրքրությունը տարածաշրջանում ԱԳ նախարարի այցով, որի ընթացքում ձեռք է բերվել պետությունների նախագահների փոխադարձ այցերի մասին պայմանավորվածություն։ Սա արդեն իմ երկրորդ այցն է ԱՄԷ, և այն զգալիորեն տարբերվում է 5 տարի առաջ տեղի ունեցած իմ այցից", - ասել է Քոչարյանը։

Նախագահի խոսքերով, երկու երկրների միջև աճում են առևտրի ծավալները, փոխադարձ ներդրումները և նշմարվում են բավականին լուրջ միտումներ այս բնագավառում։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահը, բարձր մակարդակի վրա նրա հանդիպումների և քննարկումների հիմնական թեմաներն էին տնտեսական բնագավառում համագործակցության խթանմանը վերաբերող հարցերը։

"Մենք պայմանավորվել ենք, որ 2008 թ.-ին Հայաստան կայցելի ԱՄԷ-ի պատվիրակությունը, որի այցի շրջանակներում ձեռք կբերվեն բարձր մակարդակի  այցի կազմակերպման մասին պայմանավորվածությունները", - ասել է Ռ. Քոչարյանը։

Նախագահի խոսքերով, նկատելի է ԱՄԷ-ի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։ "Մենք կփորձենք գտնել շփման եզրեր փոխշահավետ համագործակցության համար", - ասել է Քոչարյանը։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում 2007 թ.-ի դեկտեմբերի 11-13-ը։

Այցի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահյանի հետ,  վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ, ինչպես նաև Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Ահմադ Ալ Մազրուի հետ։

ՀՀ նախագահը մասնակցել է  ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր  արարողությանը, հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Հայկական պատվիրակության կազմում էին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

ar.newsarmenia.ru

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: