08.11.2007. АРМЕНИЯ - ФИНЛЯНДИЯ: Диалог на высоком уровне
07.11.2007. "Հայաստանը ձգտում է դառնալ բարձր կազմակերպված պետություն"
09 Նոյ 2012  
09.11.2012  |  14:44   |   Համացանց

07.11.2007. ՀՀ նախագահը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մոտ է լիարժեք կարգավորման, չնայած հավատում է դրա հնարավորությանը

Նովոստի-Արմենիա - ՀՀ նախագահը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մոտ է լիարժեք կարգավորման, չնայած հավատում է դրա հնարավորությանը։ Այս մասին նա հայտարարել է Ֆինլանդիայի մայրաքաղաքում՝ ելույթ ունենալով "Ալեքսանդրյան ինստիտուտում"՝ Հելսինկիի համալսարանի ռուսական և արևելաեվրոպական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ մասնագիտացված բաժնում, հաղորդում է "ԻՏԱՐ-ՏԱՍՍ"-ը։

Ռ. Քոչարյանի կարծիքով, գոյություն ունի "խնդրի փուլային լուծում", սակայն այդ լուծումը պետք է փաթեթային լինի։

"Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող առևտրի առարկա լինել, ոչ ոք առևտուր չի անում իր ազատությամբ, իսկ ուրիշի ազատությամբ առևտուր անելը անբարոյական է", - հայտարարել է ՀՀ նախագահը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը Ռոբերտ Քոչարյանը քննարկել է նաև Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի  հետ ունեցած բանակցությունների ընթացքում։ Այս կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվել 2008 թ.-ին ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանը։
"ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ֆինլանդիան կփորձի բանակցությունների գործընթացը տանել դրական հունով", - ասել է Հալոնենը։
Հայաստանի նախագահը իր հերթին նշել է, որ իր երկրում "սպասում են ԵԱՀԿ-ի Ֆինլանիայի ներկայացուցչին" և հիշեցրել է, որ ԵՄ-ում Ֆինլանդիայի նախագահության ժամանակ Հայաստանը ստորագրել է եվրոպական համագործակցության նախագիծը։ Նշելով "Ֆինլանդիայի աջակցող դերը"` Ռ. Քոչարյանը կարծիք է հայտնել այն մասին, որ "հարցերի մեծամասնությունում ԵՄ-ի հետ մեր տեսատեսակետները համընկնում են"։

ar.newsarmenia.ru

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: