11.12.2003. Տեղեկատվական Տեխնոլոգիաները թույլ կտան ստեղծել ազգերի է
18.01.2001. Հայաստանը դարձավ Եվրախորհրդի լիիրավ անդամ
26 Հուն 2012  
26.01.2012  |  14:44   |   Ելույթներ և ուղերձներ

25.01.2001. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության արարողության ժամանակ. /Ստրասբուրգ/

Պարոն Նախագահ,
Պարոն Գլխավոր քարտուղար,
Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին երկար սպասված իրադարձություն էր: Վերջապես այն իրականություն դարձավ: Այսօր ուրախ է յուրաքանչյուր հայ, եւ ես շնորհավորում եմ իմ բոլոր հայրենակիցներին այս կապակցությամբ:

Անդամակցության գործընթացում մեզանից պահանջվել է երկարատեւ եւ մանրակրկիտ աշխատանք: Անցած տասը տարվա ընթացքում մենք աշխատել ենք ըմբռնել ժողովրդավարության էությունն ու դրա կենսագործման ուղիները: Մենք ոչ միայն հավաստել ենք մեր հավատարմությունը ժողովրդավարական Եվրոպայի պահանջներին, այլեւ զգալի աջակցություն ենք ստացել նրա կողմից:

Այս օրը մեզ մեկ անգամ եւս հնարավորություն է տալիս հիշելու այդ դժվարին, բայց իսկապես բովանդակալից տարիները: Մենք ստիպված եղանք սովորելու մեր սեփական սխալների վրա, ընդունել թե° քննադատություն, թե° խորհուրդ եւ ներառել դրանք մեր բարեփոխումների գործընթացի մեջ: 
Անդամակցությունը Եվրոպայի խորհրդին շոշափելի նվաճում է, որը յուրովի ամփոփում է մեր վերջին տասը տարվա պատմությունը: Համոզված եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում դարձել է անշրջելի: Միաժամանակ սա միայն մեկ ուղենիշ է մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման ճանապարհին:

Մտնելով եվրոպական ժողովրդավարական ազգերի ընտանիք` մենք նոր մակարդակի ենք բարձրացնում Հայաստանի, որպես միջազգային հանրության անդամի, հեղինակությունն ու պատասխանատվությունը: Մենք նոր հորիզոններ ենք բացում մեր ժողովրդի զարգացման ու բարգավաճման համար: Եվրոպական ինտեգրացիան ընդլայնելու Հայաստանի մղումն ամբողջապես արտահայտում է ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված նրա ներքին առաջնահերթությունները: Անկասկած այս սկզբունքներն այն հաստատուն հիմքն են, որի վրա խարսխվում են Հայաստանի ներկան ու ապագան:

Պարոն Նախագահ,
Պարոն գլխավոր քարտուղար,

Անձամբ Դուք եւ ձեր գործընկերներից շատերն անմիջականորեն նպաստել եք Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությանը: Մենք դա շատ բարձր ենք գնահատում եւ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլորիդ:
 
Եվրոպայի ազգությունները ներկայացնում են մի բազմագույն խճանկար, որոնք միավորվել են համընդհանուր արժեքների ու համընդհանուր ժառանգության հիման վրա: Մի քանի րոպեից Հայաստանի դրոշը կծածանվի Եվրոպայի խորհրդի շենքի առջեւ: Մենք վստահ ենք, որ հայկական գույների ներմուծումով Եվրոպայի գեղեցիկ պատկերը կդառնա առավել հարուստ ու ամբողջական: Նման ներդաշնակության մեջ ենք մենք տեսնում մեր ընդհանուր ապագան Եվրոպայում:

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: